Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՊԵ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.1998  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 30.09.11 թիվ 257-Ն հրաման)

i

0020.160198

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

16 հունվարի 1998 թ. թիվ 20-Կ

 

i

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրության 5-րդ կետի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման, պետական գրանցման կարգի մասին հրահանգը:

Վերը նշված հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

 

Հաստատված է

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի վարչության պետի

1998թ հունվարի 21-ի թիվ

20-կ հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անշարժ գույքի հաշվառումը, պետական գրանցումը և կադաստրային գնահատումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` իր տարածքային մարմինների միջոցով:

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրում պետական գրանցման ենթակա է անշարժ գույքի սեփականության իրավունքը, դրա նկատմամբ սահմանափակումները, այդ թվում օգտակալությունը (սերվիտուտներ), դրանց ծագումը, փոփոխումը, դադարումը:

3. Անշարժ գույքի պետական գրանցումը մինչև անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի ներդրումը կատարվում է պետական գրանցման գրքերում (հավելված 1):

4. Սահմանված կարգով հաշվառման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա անշարժ գույքը անկախ սեփականության ձևից:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պետական գրանցման ենթակա են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես տնամերձ, ինչպես նաև

այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության և դրա

սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած

հողերը և ամրակայված գույքը.

բ) գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին

սեփականաշնորհված հողերը.

գ) անշարժ գույքի օտարման (ձեռք բերման), վարձակալության,

ենթավարձակալության, օգտագործման, գրավի, փոխանակման և

օգտակալության պայմանագրերը, ինչպես նաև օգտակալության վերաբերյալ

դատական որոշումները.

դ) հողը մշտական օգտագործման հանձնելու որոշումները.

ե) հողամասերի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման մասին

պայմանագրերը.

զ) անշարժ գույքի օգտագործման սահմանափակումների մասին որոշումները.

է) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին

դատարանի որոշումները, վճիռներն ու դատավճիռները.

ը) հողի մշտական օգտագործման և հողի վարձակալության իրավունքի դադարման

մասին դատարանի որոշումները, վճիռներն ու դատավճիռները.

թ) անշարժ գույքի կամ նրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու

որոշումները.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ

գույքի ձեռք բերման մասին այլ ակտեր:

6) Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի սեփականության իրավունքի սուբյեկտներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Ազգային ժողովի և Կառավարության.

բ) Համայնքները` ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

դ) Հայաստանի Հանրապետության ոչ պետական ձեռնարկությունները և

կազմակերպությունները.

ե) օտարերկրյա պետությունները, օտարերկրյա քաղաքացիները և

քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ Հայաստանի

Հանրապետության ու այլ պետությունների և միջազգային

կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերին ու համաձայնագրերին

համապատասխան:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

1. Անշարժ գույքի պետական հաշվառումը իրականացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունների ճանաչման և հողի հարկի, գույքահարկի նպատակով կադաստրային գնահատման համար:

2. Հաշվառման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում առկա անշարժ գույքը` հողը և նրա վրա ամրակայված գույքը` բնակելի (բնակելի տներ, այգետնակներ, բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակարաններ, ավտոտնակներ և այլն) հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները, անավարտ (կիսակառույց), ինչպես նաև մելիորատիվ նախապատրաստվող հողերը` համապատասխանաբար ըստ ավարտվածության աստիճանի դասելով:

3. Պետական հաշվառումն ընդգրկում է` անշարժ գույքի վերաբերյալ հավաք տվյալների, ելակետային նյութերի ստացումը, դասակարգումը, առկա նյութերի ուսումնասիրումը, նպատակային նշանակության, սեփականության և օգտագործման ձևերի, տեսքերի ու տեսակների, որակական ու քանակական հատկանիշների տեղադրության չափսերի որոշումը:

Ինչպես նաև ընթացիկ տարում անշարժ գույքի նպատակային նշանակության օգտագործման ձևի, տեսքերի ու տեսակների, որակական և քանակական փոփոխությունների հայտնաբերումը, կադաստրային տվյալների լրացման, թարմացման և անընդհատության ապահովումը:

4. Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է ըստ հողերի և շինությունների նպատակային նշանակության.

ա) հասարակական նշանակության` բնակչության սպասարկման, ինչպես նաև

վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար

նախատեսված շենքերն ու շինությունները.

բ) արտադրական նշանակության` արդյունաբերական ու գյուղատնտեսական

արտադրություններում տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական

սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող

շենքերն ու շինությունները.

գ) բնակելի ` մարդկանց բնակության համար նախատեսված շինությունները`

բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ

հարմարություններով.

- բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ

ունեցող շենքը.

Բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և

օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.

- բնակելի տուն` բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա

կառուցված, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով,

օժտված իր տնտեսական շինություններով կառույց.

- այգետնակ` այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա

կառուցված շենքը իր տնտեսական շինություններով:

5. Պետական հաշվառումը իր մեջ ընդգրկում է նաև անշարժ գույքի գույքագրման, տեղանքի հանույթի և քարտեզագրման իրականացման աշխատանքները:

6. Գույքագրման աշխատանքները կատարվում են բնության մեջ անշարժ գույքի փաստացի վիճակի չափագրման միջոցով:

Չափագրումները կատարվում են պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից: Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքների ժամանակ չափագրումն իրականացնող անձը իրավունք ունի`

ա) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի)

մասնակցությամբ կատարելու հողամասերի, շենքերի, շինությունների

չափագրումներ.

բ) անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելու անշարժ

գույքի սեփականատիրոջից, օգտագործողից (նրանց ներկայացուցչից),

նրանց համաձայնությամբ մուտք գործելու հողամաս կամ շինության

առանձին տարածքներ:

7. Պետական հաշվառման ժամանակ հաշվառման ենթակա են նաև ինքնակամ կառուցված շինությունները և ինքնակամ զավթած հողամասերը:

Հաշվառման ժամանակ ի հայտ եկած ինքնակամ շինությունները և ինքնակամ զավթած հողամասերը գրանցվում են ինքնակամ շինությունների հաշվառման, մատյաններում (հավելված 2), այդ մասին մեկ շաբաթյա ժամկետում տեղյակ պահելով համապատասխան համայնքի ղեկավարին` համապատասխան ձևով (հավելված 3), (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) մարզպետներին` օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար:

8. Անշարժ գույքի չափագրման տվյալները լրացվում են հատուկ ձևաթղթի (անշարժ գույքի դասավորության ուրվագիծ) վրա:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

1. Սահմանված կարգով կադաստրային գնահատման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված անշարժ գույքը` անկախ սեփականության ձևից:

2. Անշարժ գույքը` հողը և շենքերը, շինությունները գնահատվում են հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի այլ գործառույթների իրականացման համար:

3. Հողի և շենքերի, շինությունների գնահատումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և մեթոդիկայով

4. Սեփականատիրոջը պատկանող հողի և շենքերի, շինությունների գնահատումը կատարվում է յուրաքանչյուր հողակտորի կամ շինության համար առանձին: Հողի և շենքերի, շինությունների գնահատումը կատարվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ:

5. Հողի և շենքերի, շինությունների գնահատումից հետո, այդ թվում սեփականատիրոջ փոփոխման կամ հողի, շենքերի, շինությունների չափսերի փոփոխության կապակցությամբ վերագնահատման դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնում են հարկային մարմիններին:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

1. Անշարժ գույքի պարտադիր պետական գրանցման ենթակա փաստաթղթեր են համարվում «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերը:

Անշարժ գույքի գրանցման համակարգը միասնական է և նույնացված, ինչպես հողի, այնպես էլ ամրակայված գույքի համար:

2. Անշարժ գույքի պետական գրանցումը իրականացվում է պետական հաշվառման տվյալների, անշարժ գույքի նկատմամբ իրավազորություններ հաստատող փաստաթղթերի հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի սուբյեկտների դիմումների (հավելված 4) հիման վրա:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավազորություններ ունեցող սուբյեկտները անշարժ գույքի գրանցման համար Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններին ներկայացնում են օրենքով սահմանված գրանցման ենթակա փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները ստուգում են ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Անհամապատասխանության դեպքում ներկայացված փաստաթղթերի ընդունելու օրվանից սկսած հնգօրյա ժամկետում վերադարձվում են թերությունների մասին պարտադիր նշումներով:

Փաստաթղթերի ստուգումից հետո կազմվում է անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործ և գրանցվում է գրանցման մատյանում:

Անշարժ գույքի գրանցումից հետո տրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունք հաստատող վկայական:

4. Անշարժ գույքի վերաբերյալ կազմված կադաստրային գործի մեջ պետք է լինեն դիմում սեփականատիրոջ կողմից, պետական գրանցման համար պետական տուրքի մուծման անդորրագիրը, սույն հրահանգի ընդհանուր դրույթներ բաժնի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, անշարժ գույքի նկատմամբ իրավազորություններ հաստատող այլ փաստաթղթեր:

5. Անշարժ գույքը համարվում է գրանցված անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում (գրանցման գրքերում) գրանցելու պահից:

Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանները լրացվում են ըստ սեփականության ձևերի

ա) քաղաքացիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական

գրանցման միասնական մատյան.

բ) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման

միասնական մատյան.

գ) համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական

գրանցման միասնական մատյան.

դ) ոչ պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների

սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման

միասնական մատյան.

ե) օտարերկրյա պետությունների և քաղաքացիների, քաղաքացիություն

չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների սեփականություն

հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյան.

6. Անշարժ գույքի գրանցումից հետո տրվում է սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական:

Մինչև նոր վկայագրի ձևի ներդրումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.09.1997թ. թիվ 414 որոշմամբ հաստատված «Սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրման և գրանցման կարգը հաստատելու մասին» 8.09.1993 թ. թիվ 452 որոշմամբ նախատեսված սեփականության վկայագիրը տրվում է նաև սեփականության մյուս ձևերի և օբյեկտների համար:

7. Տիրազուրկ, լքված, ինքնակամ շինությունները պետական գրանցման ենթակա չեն: Այդպիսի շինությունները գրանցվում են լքված, տիրազուրկ, ինքնակամ անշարժ գույքի հաշվառման մատյաններում:

8. Անշարժ գույքի պետական գրանցումը կատարվում է 15 օրվա ընթացքում փաստաթղթերը ձեռնարկություններ ներկայացնելու օրվանից սկսած:

9. Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, անշարժ գույքի պետական գրանցման ընթացքում, լրացուցիչ գրառումները կատարվում են պետական գրանցման համար պատասխանատու անձի կողմից` սույն հրահանգին համապատասխան:

10. Անշարժ գույքի պետական գրանցման համար նյութերը նախապատրաստելու, փաստաթղթերի պատճենների և այլ փաստաթղթերի տրման համար տարածքային մարմինների կողմից գանձվում է վարչության կողմից սահմանված չափի վճար: Փաստաթղթերի պատճեները տրվում են շահագրգիռ անձի գրավոր դիմումով անշարժ գույքի տեղեկատվության տրամադրման կարգին համապատասխան: Պատճենների վրա նշվում են իսկական փաստաթղթի գրանցման համարը, ամսաթիվը, ինչպես նաև պատճենի տրման ամսաթիվը:

11. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի փոփոխությունները կատարվում են դատարանի որոշումների, վճիռների, դատավճիռների և օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերի (դրանց գրանցման թերթիկները փակելու և գրանցման նոր թերթիկներ բացելու միջոցով) առկայության դեպքում:

Անշարժ գույքի և նրա նկատմամբ իրավունքի փոփոխությունները գրանցվում են անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում` վկայակոչելով այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են այդ փոփոխությունները:

Փոփոխությունները կատարվում են նաև կազմված կադաստրային գործերում: Փոփոխությունները պետք է հաստատվի գրանցման համար պատասխանատու անձի կողմից, նրա ստորագրությամբ և կնիքով:

Գրանցման համար պատասխանատու անձը գրանցումները կատարում է սև տուշով: Մատիտով կամ ջնջումներով գրանցումներ չի թույլատրվում: Պետական գրանցման միասնական մատյանում յուրաքանչյուր փոփոխություն պետք է հաստատվի պատասխանատու անձի ստորագրությամբ:

Սեփականատերերի, անշարժ գույքի չափի, արժեքի կամ իրավազորությունների փոփոխությունները պետական գրանցման միասնական մատյանում ջնջելու միջոցով չի թույլատրվում:

12. Անշարժ գույքի պետական գրանցման համար անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները կրում են պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Անշարժ գույքի գրավի պայմանագրի պետական գրանցման ժամանակ գրանցման թերթիկում նշվում են գրավատուի և գրավառուի անունները (անվանումները), գտնվելու վայրը, գրավի պայմանագիր կնքելու, այն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, գրավով ապահովված պարտավորության ծավալը:

Անշարժ գույքի գրավի պարտավորության ժամկետի, ինչպես նաև գրավ դրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում, կատարվում է գրավի պայմանագրի վերագրանցում:

Այն դեպքում, երբ գրավի մասին երկու և ավելի պայմանագրեր գրանցված են եղել նույն գրավի առարկայի նկատմամբ, նախապատվություն ունի այն պահանջը, որը բխում է ավելի վաղ գրանցված պայմանագրից: Գրավի իրավունքի դադարման հիմքերն ու հետևանքները կարգավորվում են 28.06.95 թ. «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները պետք է հատուկ ճշտությամբ տանեն դատարանների, դատաքննչական և նոտարական մարմինների տվյալների հիման վրա, տների վրա դրված կալանքի կամ արգելանքի հաշվառումը, այդ մասին անհապաղ` ոչ ուշ քան մեկ օրվա ընթացքում, կատարել համապատասխան գրանցում անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում և կադաստրային գործերում: Եթե պարզվի, որ տվյալ անշարժ գույքի վերաբերյալ նախօրոք, նույն օրվա ընթացքում տրվել է տեղեկանք կալանքի կամ արգելանքի բացակայության մասին, ապա այդ դեպքում գրանցման համար պատասխանատու անձը պարտավոր է անմիջապես հայտնել համապատասխան կազմակերպությանը այդ տեղեկանքի անվավերության մասին:

Կալանքը կամ արգելանքը հանելու դեպքում` անհրաժեշտ է պետական գրանցման միասնական մատյաններում և կադաստրային գործերում կատարել համապատասխան նշումներ կալանքի կամ արգելանքի հանման ժամկետի և հիմքերի մասին:

14. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքը իրավասու պետական մարմինների կողմից որևէ այլ անձի տրամադրելիս անշարժ գույքի գրանցման պետական միասնական մատյանում գրանցվում են օգտագործման (վարձակալության) իրավունք ստացած անձի մասին տվյալները և պետությունը նշվում է որպես սեփականատեր:

15. Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքը համայնքի կողմից որևէ ձեռնարկության կամ կազմակերպության շնորհելիս անշարժ գույքի գրանցման թերթիկում գրանցվում է ձեռնարկության կամ կազմակերպության անհատական տվյալները և համայնքը նշվում է որպես սեփականատեր:

16. Վարձակալության գրավոր պայմանագրի պետական գրանցման ժամանակ լրացվում է անշարժ գույքի գրանցման առանձին թերթիկ: Պարտադիր պետական գրանցման ենթակա են նաև ենթավարձակալության պայմանագրերը:

Օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ կնքված վարձակալության կամ ենթավարձակալության պայմանագրերը պետական գրանցման ենթակա չեն և իրավաբանական ուժ չունեն :

17. Եթե պետությունը կամ որևէ անձ, որևէ իրավական փաստաթղթով անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունք են ստանում, ապա այդ վարչությունը հաստատող փաստաթղթերը գրանցվում են շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

18. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին դատարանների որոշումները, վճիռներն ու դատավճիռները, անշարժ գույքի վարձակալության , մշտական օգտագործման իրավունքի դադարման որոշումները, վճիռներն ու դատավճիռները ենթակա են պարտադիր պետական գրանցման` կատարելով համապատասխան փոփոխություններ գրանցման թերթիկում:

19. Անշարժ գույքի բաժանումը առանձին միավորների գրանցվում է սեփականատերերի դիմումով` դատարանի վճռի կամ նոտարի կողմից (եթե կողմերից մեկը քաղաքացի է) վավերացված պայմանագրի հիման վրա:

20. Անշարժ գույքի սեփականատերը իրավասու է ժամանակավորապես կամ որոշակի առիթներով արտոնել այլ անձանց օգտագործել իրեն պատկանող անշարժ գույքը: Արտոնությունը տրվում է գրավոր փաստաթղթով` արտոնագրով և ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական գրանցման կարգին համապատասխան:

21. Երկու կամ ավելի սեփականատերերին պատկանող անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկը պետք է պարունակի տեղեկություններ ընդհանուր, համատեղ և բաժնային սեփականության մասին, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նաև յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնի մասին:

22. Անշարժ գույքի հետ կապված գործարքների պետական գրանցումը ուժը կորցրած կամ չեղյալ է համարվում դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի առկայության դեպքում և գրառվում է անշարժ գույքի գրանցման թերթիկում: Իրավազորությունների սահմանափակման մասին պետական գրանցում կատարելուց հետո գրավոր տեղյակ է պահվում շահագրգիռ անձանց և այդ ընթացքում դրան հակասող ոչ մի փաստաթուղթ չի գրանցվում:

23. Անշարժ գույքի միավորի պետական գրանցումը, որը գտնվում է չգրանցված հողամասում, սակայն օրինականությունը հաստատվում է համապատասխան փաստաթղթերով, կատարվում է սույն կարգին համապատասխան, իսկ չգրանցված հողամասին տրվում է պայմանական համար:

24. Այն շենքերում, շինություններում, որտեղ կան անշարժ գույքի առանձին միավորներ` բնակարաններ, առևտրի, սպասարկման տաղավարներ և այլն, որոնք մեկից ավելի սեփականատերերի սեփականություն են հանդիսանում, յուրաքանչյուր այդ միավորը պետք է գրանցվի կադաստրային քարտեզում իր առանձին համարով և առանձին անշարժ գույքի գրանցման թերթիկ պետք է ունենա:

Շենքերում գտնվող բնակարանների, առևտրի, սպասարկման տաղավարների և այլ շինությունների անհատական համարները պետք է կապված լինեն այն հողակտորների համարների հետ, որի վրա գտնվում է այդ շենքը:

25. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում պահվում են հետևյալ փաստաթղթերը`

ա. անշարժ գույքի գրանցման, հաշվառման գրքեր.

բ. յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի վերաբերյալ փաստաթղթերի

հավաքածու (կադաստրային գործ), որոնք վկայում են գրանցման թերթիկում

պարունակող գրառումները.

գ. այլ գրառումներ, փաստաթղթեր, գծահանման հատակագծեր.

26. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից չեն գրանցվում մատիտով գրված, ոչ պատշաճ ձևով ձևակերպված` ջնջումներով, ուղղումներով ներկայացված փաստաթղթերը: Գրանցման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը, կամ պատճենը` վավերացված նոտարի կողմից:

27. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններ ներկայացված փաստաթղթերի գրանցումը կարող է մերժվել միայն ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում: Այլ պատճառով անշարժ գույքի գրանցման մերժումը, այդ թվում աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում: Անշարժ գույքի գրանցման մերժումը գանգատարկվում է վերադասության և դատական կարգով:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական համակարգը կազմված է անշարժ գույքի պետական հաշվառման, կադաստրային գնահատման, անշարժ գույքի և նրա նկատմամբ իրավազորությունների պետական գրանցման փաստաթղթերից:

2. Անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործի տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում:

Օրենքով նախատեսված դեպքերում կադաստրային գործի տրամադրման ժամանակ կադաստրային գործի պատճենահանում է կատարվում և պահվում է մինչև կադաստրային գործը վերադարձնելը: Մնացած բոլոր դեպքերում փաստաթղթի բնօրինակի տրամադրումը չի թույլատրվում:

Անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության ժամանակ տրամադրվում են անշարժ գույքի վերաբերյալ կազմված կադաստրային գործից քաղվածքներ կամ պատճեններ` այդ մասին կատարելով համապատասխան նշումներ տրամադրվող փաստաթղթերի վրա:

3. Անշարժ գույքի վերաբերյալ առևտրական, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման և տրամադրման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգում տեղեկատվության տրամադրումը բաց է:

Անշարժ գույքի կադաստրային տվյալների մասին տեղեկատվությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, բազմաբնույթ կադաստր վարող մարմինները:

5. Անշարժ գույքի տեղեկատվությունը տրամադրվում է ինչպես անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական և քարտեզագրման կենտրոնների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից:

6. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական կենտրոնի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է նշելով անշարժ գույքի սեփականատիրոջ անունը, (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրը, գրավի (հիփոթեքի), սահմանափակումների առկայությունը:

7. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է նշելով սեփականատիրոջ անունը (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրի, չափի, կադաստրային արժեքի, գրավի (հիփոթեքի), սահմանափակումների, այդ թվում օգտակալության (սերվիտուտների) առկայության, անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների, հատակագծերի, գնահատման և այլ իրավազորությունների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև սեփականություն չունենալու վերաբերյալ տեղեկություններ (հավելված 5,6,7):

8. Անշարժ գույքի վեաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է նաև անշարժ գույքի գործառույթների իրականացման համար (հավելված 8):

Անշարժ գույքի գործառույթների իրականացման համար տեղեկանքը տրամադրվում է միայն սեփականատիրոջ պահանջով և ուժի մեջ է 15 - օրյա ժամկետում: Այդ ընթացքում նույն անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում: Անշարժ գույքի գործառույթների իրականացման համար տեղեկությունների տրամադրումից հետո, եթե պարզվել են նոր հանգամանքներ անշարժ գույքի վրա սահմանափակումների, առկայության մասին, ապա տեղեկատվություն տրամադրվող պաշտոնատար անձինք պարտավոր են անհապաղ այդ մասին լրացուցիչ հայտնել սեփականատիրոջը և տեղեկատվությունը հասցեագրված կազմակերպությանը իր իսկ կողմից տրված տեղեկանքը ուժը կորցրած ճանաչելու:

Շենքերի, շինությունների մանրամասն հատակագծերը տրամադրվում են միայն սեփականատիրոջ համաձայնությամբ:

9. Անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22»  01  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 980075

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ

.________________________________________________________________________.

|Ամսա- |Գրանց-| Տան  |Գույ-|Ազգանուն,|Փայատի-|Սեփակա- |Գրանցման|ԾԱՆՈԹՈՒ- |

|թիվ   |ման   |հասցեն|քային|անուն,   |րության|նության |գրքում  |ԹՅՈՒՆ    |

|      |հերթա-|      |գործի|հայրանուն|չափը   |իրավուն-|գրառում-|         |

|      |կան   |      |թիվը |         |ընդհա- |քը հաս- |ների իս-|         |

|      |թիվը  |      |     |         |նուր   |տատող   |կությու-|         |

|      |      |      |     |         |սեփա-  |փաստա-  |նը հաս- |         |

|      |      |      |     |         |կանու- |թղթեր`  |տատող   |         |

|      |      |      |     |         |թյան   |նշելով  |անձի    |         |

|      |      |      |     |         |դեպքում|ում, երբ|ստորագ- |         |

|      |      |      |     |         |       |և  ինչ  |րությու-|         |

|      |      |      |     |         |       |համարով |նը      |         |

|      |      |      |     |         |       |է տրված |        |         |

|______|______|______|_____|_________|_______|________|________|_________|

|  1   |  2   |  3   |  4  |    5    |   6   |   7    |   8    |   9     |

|______|______|______|_____|_________|_______|________|________|_________|

|______|______|______|_____|_________|_______|________|________|_________|

|______|______|______|_____|_________|_______|________|________|_________|

|______|______|______|_____|_________|_______|________|________|_________|

.________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Անշարժ|Օգտա-|Անշարժ|Ինքնա-|Ինքնակամ կա-  |Ինք-  |Տեղա- |Գրա-  |Տեղա- |

|   |գույքի|գոր- |գույքը|կամ   |ռուցված շինու-|նակամ |կան   |ռում  |կան   |

|   |գտնվե-|ծող  |հաշ-  |կա-   |թյան ընդհանուր|զբա-  |ինքնա-|կատա- |ինքնա-|

|   |լու   |(ներ)|վառման|ռուց- |   մակերեսը   |ղեց-  |կառա- |րող   |կառա- |

|   |վայրը |     |վերց- |ված   |______________|րած   |վարման|անձի  |վարման|

|   |(մարզ,|     |նելու |շինու-|Կենցա-|Բնակե- |հողա- |մար-  |ստորա-|մարմնի|

|   |հա-   |     |ամսա- |թյան  |ղային |լի, ա- |մասի  |միննե-|գրու- |կայաց-|

|   |մայնք |     |թիվը  |կա-   |տնտե- |ռևտրի, |մակե- |րին   |թյունը|րած   |

|   |հասցե)|     |      |ռուց- |սական |սպա-   |րեսը  |տեղե- |      |որո-  |

|   |      |     |      |ման   |սարկ- |քմ.    |կատ-  |      |      |շումը |

|   |      |     |      |տարե- |ման,  |       |վութ- |      |      |      |

|   |      |     |      |թիվը  |արտադ-|       |յուն  |      |      |      |

|   |      |     |      |      |րական |       |հաղոր-|      |      |      |

|   |      |     |      |      |      |       |դելու |      |      |      |

|   |      |     |      |      |      |       |ամսա- |      |      |      |

|   |      |     |      |      |      |       |թիվը  |      |      |      |

|___|______|_____|______|______|______|_______|______|______|______|______|

| 1 |  2   |  3  |  4   |  5   |  6   |   7   |  8   |  9   |  10  |  11  |

|___|______|_____|______|______|______|_______|______|______|______|______|

|___|______|_____|______|______|______|_______|______|______|______|______|

|___|______|_____|______|______|______|_______|______|______|______|______|

|___|______|_____|______|______|______|_______|______|______|______|______|

|___|______|_____|______|______|______|_______|______|______|______|______|

|___|______|_____|______|______|______|_______|______|______|______|______|

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

________________________________________

                                     (տեղական ինքնակառավարման մարմին)

                                 ________________________________________

                                 (տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար)

 

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի

վարչության _____________________________

տարածքային մարմնի անվանումը

կողմից հաշվառման ընթացքում հայտնաբերվել է

 

___________________       ___________________        ___________________

      (մարզ)                   (համայնք)                  (հասցեն)

__________________________________________________________________ կողմից

օգտագործող(ներ)

__________________________________________________________________________

                  (ինքնակամ զբաղեցրած հողամաս քմ.)

__________________________________________________________________________

         (ինքնակամ կառուցված շինության տեսակը, մակերեսը քմ.)

 

Խնդրում ենք սահմանված կարգով տարածքային մարմնին հայտնել տվյալ ինքնակամ զբաղեցրած հողամասի, ինքնակամ կառուցված շինության հետագա կարգավիճակի վերաբերյալ Ձեր կողմից կայացված որոշման մասին:

 

ՂԵԿԱՎԱՐ

 

___________________________

«____»___________ 199  թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի

պետական միասնական կադաստրի վարչության

______________________________________

                                      տարածքային մարմնի անվանումը

                                 ղեկավար ___________________________-ին

                                                  ազգանունը

                                 ______________________________________

                                          սեփականատիրոջ հասցե

                                 ___________________________________-ից

                                   սեփականատեր(եր), օգտագործող(ներ)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ___________________________________________________________

նշել պատվիրվող աշխատանքների ցանկը

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ __________________________________________________

իրավահաստատող փաստաթղթեր

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Ծանոթացել եմ գանձվող վճարների ցանկին, խնդրում եմ կատարել _______ օրվա ընթացքում:

 

                 Դիմող`                   ____________________

 

«____»____________________ 199 թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է _________________________________

ներկայացնելու _____________________________

քաղաքացի __________________________________

անվամբ ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրում սեփականության իրավունքով անշարժ

գույք գրանցված չէ

 

Քաղաքացի _____________________________________________________________ անվամբ սեփականության իրավունքով անշարժ գույք գրանցված եղել է ____________

_________________________________________________________________________

         (անշարժ գույքի անվանումը, համայնքի անվանումը, հասցեն)

որը ամբողջությամբ օտարվել է «____»________________ 199  թ. համաձայն ________________________________________________________________

(օտարումը հաստատող փաստաթուղթը)

 

Ղեկավար` ____________________________

(ստորագ. Ա.Ա.)

Բաժնի պետ` __________________________

(ստորագ. Ա.Ա.)

Կատարող` ____________________________

(ստորագ. Ա.Ա.)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է ________________________________________________

_________________________________________________________

 

Անշարժ գույքի գտնվելու վայրը (համայնքի անվանումը, հասցեն)

_________________________________________________________

                 _________________________________________________________

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում

սեփականության (օգտագործման) իրավունքով գրանցված է

_________________________________________________________

 

գրանցման մատյանում

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ (ԵՐ), ՕԳՏԱԳՈՐԾՈՂ (ՆԵՐ) _______________________________________ __________________________________________________________________________

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ       ______________________________________________________

ԱՆՎԱՆՈՒՄԸ           ______________________________________________________

_________

ԸՆԴՀԱՆՈՒՐ, ԲԱԺՆԱՅԻՆ ______________________________________________________ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ  ______________________________________________________

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ       ______________________________________________________

ԲԱԺՆԵՄԱՍԻ ՉԱՓԸ      ______________________________________________________

______________

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ       ______________________________________________________

ՉԱՓԸ Մ.ՔԱՌ.         ______________________________________________________

___________

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ         ______________________________________________________

ԳՆԱՀԱՏՄԱՆ           ______________________________________________________

ԱՐԺԵՔԸ (ԴՐԱՄ)       ______________________________________________________

_____________

ԱՎԱՐՏՎԱԾՈՒԹՅԱՆ      ______________________________________________________

ԱՍՏԻՃԱՆԸ            ______________________________________________________

________

 

ՂԵԿԱՎԱՐ` ____________________________

(ստորագ. Ա.Ա.)

ԲԱԺՆԻ ՊԵՏ` __________________________

                   Կ.Տ.                             (ստորագ. Ա.Ա.)

                                    ԿԱՏԱՐՈՂ` ____________________________

                                                    (ստորագ. Ա.Ա.)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է ________________________________________________

_________________________________________________________

 

Անշարժ գույքի գտնվելու վայրը (համայնքի անվանումը, հասցեն)

_________________________________________________________

                 _________________________________________________________

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում

սեփականության (օգտագործման) իրավունքով գրանցված է

_________________________________________________________

 

գրանցման մատյանում

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ (ԵՐ), ՕԳՏԱԳՈՐԾՈՂ (ՆԵՐ) _______________________________________ __________________________________________________________________________

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ,     ____________________________________________________

ԱՅԴ ԹՎՈՒՄ ՕԳՏԱԿԱ-     ____________________________________________________

ԼՈՒԹՅՈՒՆ (ՍԵՐՎԻՏՈՒՏ), ____________________________________________________

ԳՐԱՎ (ՀԻՓՈԹԵՔ)        ____________________________________________________

 

ՂԵԿԱՎԱՐ` ____________________________

(ստորագ. Ա.Ա.)

ԲԱԺՆԻ ՊԵՏ` __________________________

                   Կ.Տ.                             (ստորագ. Ա.Ա.)

                                    ԿԱՏԱՐՈՂ` ____________________________

                                                    (ստորագ. Ա.Ա.)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է ________________________________________________

_________________________________________________________

 

Ներկայացնելու _________________________________ նոտարական

գրասենյակ (բանկեր)

_________________________________________________________

 

Անշարժ գույքի գտնվելու վայրը (համայնքի անվանումը, հասցեն)

_________________________________________________________

                 _________________________________________________________

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում

սեփականության (օգտագործման) իրավունքով գրանցված է

_________________________________________________________

 

գրանցման մատյանում

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ (ԵՐ), ՕԳՏԱԳՈՐԾՈՂ (ՆԵՐ) _______________________________________ __________________________________________________________________________

 

ԲԱԺՆԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ______________________________________________________

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ       ______________________________________________________

ԲԱԺՆԵՄԱՍԻ ՉԱՓԸ      ______________________________________________________

______________

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ       ______________________________________________________

ԱՆՎԱՆՈՒՄԸ           ______________________________________________________

_________

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ       ______________________________________________________

ՉԱՓԸ Մ.ՔԱՌ.         ______________________________________________________

___________

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ         ______________________________________________________

ԳՆԱՀԱՏՄԱՆ           ______________________________________________________

ԱՐԺԵՔԸ (ԴՐԱՄ)       ______________________________________________________

_____________

ԱՎԱՐՏՎԱԾՈՒԹՅԱՆ      ______________________________________________________

ԱՍՏԻՃԱՆԸ            ______________________________________________________

________

 

Անշարժ գույքի` հողի, շենքերի, շինությունների կադաստրային արժեքը __________

__________________________________________________________________________

                              (տառերով)

__________________________________________________________________________

 

Տեղեկություններ սահմանափակումների վերաբերյալ _____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

ՂԵԿԱՎԱՐ` ____________________________

(ստորագ. Ա.Ա.)

ԲԱԺՆԻ ՊԵՏ` __________________________

                   Կ.Տ.                             (ստորագ. Ա.Ա.)

                                    ԿԱՏԱՐՈՂ` ____________________________

                                                    (ստորագ. Ա.Ա.)

 

 

pin
Կադաստրի կոմիտե
16.01.1998
N 20-կ
Հրաման