Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2002  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 11.11.02 թիվ 1070-Ն որոշում)

i

0027.210198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

21 հունվարի 1998 թ. թիվ 27-Կ

 

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրության 5-րդ կետի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել ՀՀ Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների սակագները:

Նշված սակագների ցանկը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի

վարչության պետի

1998թ հունվարի 21-ի թիվ

27-կ հրամանով

 

i

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

I. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետական, համայնքային, ոչ պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հաշվառում, գնահատում:

 

Ա  ՉԱՓԱԳՐՈՒՄ

 

1. Շենքերի  և  շինությունների  չափագրում 1 քմ                    15 դրամ

2. Հողամասի չափագրում` յուրաքանչյուր 100 քմ                     150 դրամ

3. Ցանկապատերի, պարիսպների, հենապատերի չափագրում

   յուրաքանչյուր 10 գծամետր                                        5 դրամ

 

Բ  ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

4. Անշարժ գույքի սահմանված մասշտաբով հատակագծի կազմում`

   1 թերթը                                                      500 դրամ

5. Յուրաքանչյուր լրացուցիչ թերթ գծագրի համար                    500 դրամ   

 

    Գ    ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

7. Շենքերի և շինությունների յուրաքանչյուր 1 միավորի

   գնահատում                                                    200 դրամ

8. Հողամասի գնահատում                                           200 դրամ

 

Անշարժ գույքի գործառույթների իրականացման համար

տեղեկատվության տրամադրում

 

1. Անշարժ գույքի տեղազննում և իրավազորությունների ճշտում`

սեփականության վկայականի առկայության և անշարժ գույքի

   փաստացի վիճակի հետ համապատասխանության դեպքում               2000 դրամ

 

2. Սեփականության վկայականի հետ անշարժ գույքի փաստացի վիճակի

անհամապատասխանության դեպքում տեղեկանք տալուն նախորդում է

վճարների ցանկի Ա, Բ, Գ կետերով նախատեսված աշխատանքների

կատարում

 

3. Սեփականության վկայական չունենալու դեպքում տեղեկանք տալուն

նախորդում է վճարների ցանկի Ա, Բ, Գ կետերով նախատեսված

աշխատանքների կատարում

 

4. Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական

   եզրակացություն և  հատակագծի տրամադրում                      5000 դրամ

 

5. Սահմանափակումների, այդ թվում օգտակալության

(սերվիտուտ), գրավի (հիփոթեք) առկայության վերաբերյալ

   տրվող տեղեկանք                                               100 դրամ

 

6. Անշարժ գույքի չափի, կադաստրային գնահատման արժեքի,

ընդհանուր սեփականության դեպքում սեփականատերերի թվի

   բաժնեմասի չափի վերաբերյալ տեղեկանք                           100 դրամ

 

7. Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ

նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ

ավարտվածության աստիճանի շինությունների և

հողատեսքերի շարքը դասելու տեխնիկական չափանիշների

   վերաբերյալ տեղեկանք                                          100 դրամ

 

8. Անշարժ գույքի վերաբերյալ տարբեր մարմիններին

   ներկայացվող այլ բնույթի տեղեկանքներ                          100 դրամ

 

9. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող

   փաստաթղթերի կրկնօրինակ` յուրաքանչյուր էջը                      50 դրամ

 

--- Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի

վարչության տարածքային մարմինների կողմից վերը նշված աշխատանքները

կատարվում են 15 օրվա ընթացքում: - Սեփականատերերի պահանջով վերոհիշյալ աշխատանքները նախատեսված ժամկետից

ավելի արագ կատարելու համար սահմանվում են հետևյալ գործակիցները` 1 օրվա

ընթացքում` 3 գործակից, 5 օրվա ընթացքում` 2 գործակից, 10 օրվա

ընթացքում` 1.5 գործակից:

 

Հաշվարկված գներին գումարվում է ԱԱՀ-ը 20 %:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23»  01  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 980077

 

 

pin
Կադաստրի կոմիտե
21.01.1998
N 27-Կ
Հրաման