(ուժը կորցրել է 11.09.14 թիվ 59-Ն հրաման)
i
100.0117.070207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 հունվարի 2007 թվականի N 117-Ն
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-8.2-2 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցներ) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցների) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2-2 սանիտարական կանոնները և նորմերը (Հավելված 1):
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. հունվարի 25-ի
N 117-Ն հրամանով
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-8.2-2
1. Կիրառման ոլորտը
1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (այսուհետ` լվացող միջոցներ) արտադրությանը, հումքին, նյութերին, ռեակտիվներին, աշխատողների աշխատանքային պայմաններին և անձնական հիգիենային, ինչպես նաև արտադրանքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2 Սույն սանիտարական կանոնների պահանջները տարածվում են լվացող միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող բոլոր կազմակերպությունների վրա` անկախ սեփականության ձևից:
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Լվացող միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ պատասխանատվություն է կրում դրանց որակի և սպառողի առողջության անվտանգության համար և երաշխավորում է դրանց համապատասխանությունը սույն սանիտարական կանոնների և նորմատիվային այլ փաստաթղթերի (ԳՕՍՏ-երի, տեխնիկական պայմանների, տեխնիկական կանոնակարգի և այլն) պահանջներին:
2.2 Լվացող միջոցների արտադրանքի անվտանգությունը հավաստվում է հիգիենիկ փորձաքննության հիման վրա Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` ՊՀՀՏ) մարմինների կողմից տրվող հիգիենիկ դրական եզրակացությամբ:
2.3 Լվացող միջոցների արտադրության համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը և նյութերը, համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքի N 15 հոդվածի, թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մարմինների կողմից տրված հիգիենիկ եզրակացության առկայության դեպքում:
2.4 Եթե հիգիենիկ փորձաքննության արդյունքներով լվացող միջոցը ճանաչվել է մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր` Առողջապահության նախարարության ՊՀՀ տեսչության մարմինների կողմից ընդունվում է որոշում դրանց արտադրությունը, կիրառումը, իրացումը կասեցնելու մասին («Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» 15.08.02թ. N 1316-Ն ՀՀ կառավարության որոշում, 8-րդ կետի զ/ ենթակետ):
3. Լվացող միջոցներ արտադրող կազմակերպության կառուցվածքին,
արտադրական սենքերի միկրոկլիմային, լուսավորությանը ներկայացվող
հիգիենիկ պահանջներ
3.1 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների սանիտարական պահպանման գոտուն, սենքերին, կառույցներին ներկայացվող ծավալահատակագծային և կառուցվածքային հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն «Արտադրական կազմակերպությունների նախագծման» 245-71 ՍՆ սանիտարական նորմերի (հաստատված ՀՀ քաղաքաշինության նախարարության 01.10.01թ. N 82 հրամանով, պետ. գրանցում N 11701172) պահանջների:
3.2 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների արտադրական սենքերի լուսավորությունը ապահովվում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին համապատասխան:
3.3 Արտադրական և կենցաղային սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է իրականացվի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.02.01-2000 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
3.4 Արտադրական և կենցաղային սենքերի միկրոկլիման պետք է համապատասխանի «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 Սանիտարական նորմերի
(հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 16.09.2005թ. N 842-Ն հրամանով: Գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 26.12.2005թ., Պետական գրանցում` 10005491) պահանջներին:
4. Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ
4.1 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է ապահովվի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին համապատասխան:
4.2 Ջրի պահուստային տարողությունների և արտադրամասերին մատակարարվող ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
4.3 Տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում նախատեսվում են խմելու և տեխնիկական ջրամատակարարման առանձնացված համակարգեր, դրանց խողովակագծերը ներկվում են տարբերակիչ գույներով:
4.4 Կազմակերպությունը պետք է ունենա արտադրական և կենցաղային կեղտաջրերի առանձին ջրահեռացման ցանցեր, ինչպես նաև մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար առանձին հեղեղատար: Արտադրական և կենցաղային ջրահեռացման ցանցերի միացումը չի թույլատրվում:
4.5 Կենցաղային և արտադրական ջրահեռացման խողովակները չպետք է անցնեն արտադրական, պահեստային, ինչպես նաև սննդի ընդունման սենքերի միջով: Արտադրական կեղտաջրերի հեռացման խողովակները կարելի է տեղադրել նշված սենքերում միայն այն դեպքում, եթե ներփակված լինեն ամբողջական տուփի մեջ:
5. Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների հումքին,
նյութերին, ռեակտիվներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
5.1 Օգտագործվող հումքի, նյութերի, ռեակտիվների յուրաքանչյուր ստացված խմբաքանակի փաթեթները պետք է լինեն ամբողջական, ունենան պիտակ: Հումքի, նյութերի, ռեակտիվների խոտանված խմբաքանակները մակնշվում են:
5.2 Տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող հումքի, նյութերի, ինչպես նաև վերջնական արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ենթարկվի կազմակերպության արտադրական լաբորատոր հսկողությանը` կազմակերպության լաբորատորիայի կամ հավաստագրված այլ լաբորատորիայի կողմից պայմանագրային հիմունքներով, սույն կանոններում սահմանված ցուցանիշների ամբողջ ծավալով:
5.3 Լվացող միջոցների փաթեթավորումը պետք է լինի ամբողջական, պատրաստված այնպիսի նյութերից, որոնք չեն ազդի դրա որակական և հիգիենիկ ցուցանիշների վրա, կապահովեն դրա կայունությունը մինչ պիտանելիության ժամկետի ավարտը ու անվտանգությունը օգտագործման համար:
6. Աշխատողների աշխատանքային պայմաններին և անձնական հիգիենային
ներկայացվող պահանջներ
6.1 Լվացող միջոցների արտադրությունում աշխատողների համար պետք է ապահովվեն կենցաղային սենքեր` հանդերձարան, ցնցուղարան, սանհանգույց, սննդի ընդունման սենք:
6.2 Լվացող միջոցների արտադրությունում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 15.06.04 N 1089-Ն «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:
6.3 Աշխատատեղերում աշխատանքային պայմանները պետք է համապատասխանեն «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին (Հաստատված 15.08.2005թ., ՀՀ ԱՆ նախարարի N 756-Ն հրամանով, գրանցված 16.09.2005թ., ՀՀ արդարադատության նախարարության Պետական գրանցման թիվ 10009372):
6.4 Աշխատողները պետք է կրեն մաքուր արտահագուստ և գլխաշոր, անհրաժեշտության դեպքում նաև ձեռնոցներ, պահպանեն անձնական հիգիենայի կանոնները:
6.5 Սարքավորումների անվտանգ շահագործման կանոնների հրահանգները պետք է փակցվեն դրանց տեղակայմանը կից:
7. Լվացող միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ
7.1 Լվացող միջոցները պետք է անվնաս և անվտանգ լինեն մարդու կյանքի և առողջության համար, չպետք է առաջացնեն տեղային մաշկագրգռիչ ազդեցություն, ունենան թունավոր, ալերգիկ, քաղցկեղածին ազդեցություն մարդու առողջության վրա, կոմուլյատիվ ազդեցություն` մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրում:
7.2 Լվացող միջոցները պետք է արտադրվեն այնպիսի ագրեգատային վիճակով և փաթեթավորմամբ, որը օգտագործման ժամանակ կնվազեցնի կամ կբացառվի վտանգավոր նյութերի ներթափանցումը մարդու շնչառական ուղիներ, աղեստամոքսային տրակտ և լորձաթաղանթներ:
7.3 Անհրաժեշտության դեպքում պիտակավորման մեջ պետք է նշվեն զգուշացումներ ապրանքի օգտագործման սահմանափակման (այն անձանց համար, որոնք ունեն բարձր զգայնություն ալերգենների, փոշու, գրգռիչ նյութերի և այլնի նկատմամբ), ինչպես նաև ցուցումներ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման (պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ) վերաբերյալ:
7.4 Առանց օգտագործման եղանակի, նախազգուշական և պաշտպանական միջոցառումների մասին տեղեկատվությամբ մակնշման չի թույլատրվում շրջանառության մեջ դնել այն լվացող միջոցները, որոնք.
- սուր թունավորման հատկությամբ պատկանում են վտանգավորության 1-ին և 2-րդ դասին` ստամոքս ներմուծելու, մաշկին քսելու և շնչառական ազդեցության ժամանակ.
- մաշկի վրա թողնում են խոց առաջացնող և քայքայող, իսկ լորձաթաղանթի վրա` անդառնալի հետևանքների ազդեցություն.
- մաշկին քսելու և շնչառական ազդեցության ժամանակ ունեն սենսիբիլիզացնող (ալերգեն) հատկություն.
- առաջացնում են մուտագեն ազդեցություն և վերարտադրման ֆունկցիայի խանգարում.
- ուռուցքածին /կանցերոգեն/ են:
7.5 Արտադրանքի անվտանգության ցուցանիշների սահմանային թույլատրելի արժեքները նշված են հավելված 1.2-ում:
7.6 Լվացող միջոցի փաթեթվածքի կամ պիտակների վրա անպայման գրվում է տեղեկատվություն «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 16.12.04թ. N 1795-Ն Կառավարության որոշման պահանջներին համապատասխան:
7.7 Լվացող միջոցների կազմում պոտենցիալ ալերգենների (հավելված 1.1) 0,01% (քաշի) առկայության դեպքում փաթեթվածքի կամ պիտակների վրա անպայման գրվում է տեղեկատվություն:
Հավելված 1.1
Պոտենցիալ ալերգեններ
Ամիլցիանամալ, Անիսոնի սպիրտ,
Բենզիլ սպիրտ, Բենզիլցիննամատ,
Դարչնի սպիրտ, Ֆարնեզոլ,
Ցիտրալ, 2-(4- Տերտբուտիլբենզիլ) պրոպիոնալդեհիդ,
Էվգենոլ, Լինալոոլ,
Հիդրօքսիցիտրոնելլալ, Բենզիլբենզոատ,
Իզոէվգենոլ, Ցիտրոնելլոլ,
Ամիլդարչնային սպիրտ, Հեքսիլդարչնային ալդեհիդ,
Բենզիլսալիցիլատ, d-Լիմոնեն,
Ցիննամալ, Մեթիլհեպտինկարբոնատ,
Հիդրօքսիմեթիլպենտիլ- 3- Մեթիլ-4-9 (2,6,6-տրի-մեթիլ-2-
ցիկլոհեքսենկարբօքսիալդեհիդ, -ցիկլոգեկսեն-1-իլ)-3- բութեն-2,
Կումարին, Փայտամամուռի մզվածք /էքստրակտ/,
Հերանիոլ, Կաղնու մամուռի մզվածք /էքստրակտ/:
Հավելված 1.2
Լվացող միջոցների անվտանգության ցուցանիշների սահմանային թույլատրելի
արժեքները
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Արժեքը |Լրացուցիչ տվյալներ |
|_____________________________|________________|__________________________|
|1. Կենսատարրալուծումը. |Ոչ պակաս 60% |Լրիվ կենսաքայքայման 60%-ից|
| |(ըստ ածխածնի |պակաս արժեքի դեպքում |
| |երկօքսիդի) |առաջնային կենսաքայքայման |
| | |որոշման փորձարկման |
|Լրիվ, % |կամ ոչ պակաս 70%|անցկացումը պարտադիր է |
| |(ըստ ընդհանուր | |
| |օրգանական | |
| |ածխածնի) | |
| | | |
|Առաջնային, % |Ոչ պակաս 80% |80%-ից պակաս |
| | |կենսաքայքայումով ՄԱՆ-ը |
| | |շուկայում շրջանառության |
| | |մեջ դնել չի թույլատրվում |
|_____________________________|________________|__________________________|
|2. Լվացող միջոց կամ դրա 1%-ոց| |1% զանգվածային մասով |
|ջրային լուծույթ, ջրածնի | |հեղուկ արտադրանքի կամ |
|իոնների խտություն (pH) | |արտադրանքի ջրային |
|- ձեռքերի մաշկի հետ չշփվող | |լուծույթի pH-ի արժեքը |
| թթվային լվացող միջոցներ |3,0-ից պակաս |3,0-ից պակաս կամ 11,5-ից |
|- ձեռքերի մաշկի հետ շփվող | |ավելի դեպքում օգտագործման |
| լվացող միջոց |3,0-11,5 |փաթեթի պիտակավորումը |
|- ձեռքերի մաշկի հետ չշփվող | |պարտադիր է (պիկտոգրամ և |
| հիմնային լվացող միջոցներ |11,5 |տեքստ) |
|_____________________________|________________|__________________________|
|3. Սպասքից լվացող միջոցների | | |
|մաքրվելը, մգ/դմ3, ոչ ավելի | | |
| | | |
|- անիոնային մակերևութաակտիվ | | |
| նյութեր (ԱՄԱՆ) պարունակող | | |
| միջոցների համար |0,5 մգ/դմ3 | |
|- ոչիոնոգեն մակերևութաակտիվ | | |
| նյութեր (ՈՄԱՆ) պարունակող | | |
| միջոցների համար |0,1 մգ/դմ3 | |
|_____________________________|________________|__________________________|
|4. Ֆոսֆոր պարունակող | | |
|միացությունների զանգվածային | | |
|մասը վերահաշվարկած | | |
| | | |
|P2O5-ի, %, ոչ ավելի | | |
| | | |
|Ֆոսֆատներ պարունակող | | |
|միջոցներում (բացառությամբ | | |
|ջուրը փափկացնող միջոցների) |17% | |
| | | |
|ջուրը փափկացնող միջոցներում |30% | |
|_____________________________|________________|__________________________|
|5. Քլորակտիվ միացություններ | |օգտագործման փաթեթի |
|պարունակող լվացող միջոցում | |պիտակավորումը պարտադիր է |
|ակտիվ քլորի զանգվածային մասը,| |(պիկտոգրամ և տեքստ) |
| | | |
|%, ոչ ավելի |8% | |
| | | |
|գ/դմ3, ոչ ավելի |200 գ/դմ3 | |
|_____________________________|________________|__________________________|
|6. Փոշենման լվացող միջոցում` | |Սորուն նյութերի և |
|փոշու զանգվածային մասը, %, ոչ| |հատիկների համար |
|ավելի |5% | |
|_____________________________|________________|__________________________|
|7. Շնչառական թունավորման | |Աերոզոլային փաթեթավորմամբ |
|հնարավորության գործակից | |սորուն նյութերի և |
|(ՇԹՀԳ), ոչ ավելի |29 |կենցաղային քիմիայի |
| | |ապրանքների համար |
._________________________________________________________________________.