(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0020.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 20-Ն
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և 61-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը (Հավելված 1):
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 11/6-Ն որոշումը:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 20-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
i
1. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, սահմանված կարգով փաթեթավորված ընտրական փաստաթղթերը` մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրված, իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, գործավարության մատյանը, կնիքը և դրոշմակնիքը` առանց մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրելու (կնիքը և դրոշմակնիքը` ԿԸՀ սահմանած կարգով) ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 20-Ն*, 24.11.07 թիվ 177-Ն որոշումներ)
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տարվում ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ընտրական փաստաթղթերի հետ միաժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը, քվեարկության խցիկները:
Ընտրական փաստաթղթերը տեղափոխող ավտոմեքենան կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` իրենց միջոցներով:
3. Ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և սույն կարգի թիվ 1/1 հավելվածով հաստատված ստացական տալու միջոցով:
Ստացականը ստորագրվում և կնքվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որի առաջին մասը մնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, երկրորդ մասը` տրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Հավելված 1/1
i
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 20-Ն որոշման
ՍՏԱՑԱԿԱՆ
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական
հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու վերաբերյալ
I մաս
Թիվ _____ ընտրատարածքի թիվ ______ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնեց, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընդունեց
._.
._. ընտրական փաստաթղթերի կնքված փաթեթը /պարկը/
._.
._. չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը
._.
._. գործավարության մատյանը
._.
._. քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության
/արձանագրությունների/ երկու օրինակը /օրինակները/
._.
._. թիվ _______ կնիքը
մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը
._.
._. դրոշմակնիքը («----- հատ»)
քվեատուփեր _______ հատ
._.
._. քվեախցիկներ ____________ հատ
________________________
ՏԸՀ նախագահ
________________________________
ԸԸՀ նախագահ ստորագրություն
«____»______________ 200 թ.
ԸԸՀ-ի Կ.Տ.
ՍՏԱՑԱԿԱՆ
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական
հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու վերաբերյալ
II մաս
Թիվ _____ ընտրատարածքի թիվ ______ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնեց, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընդունեց
._.
._. ընտրական փաստաթղթերի կնքված փաթեթը /պարկը/
._.
._. գործավարության մատյանը
._.
._. քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության
/արձանագրությունների/ մեկ օրինակը /օրինակները/
._.
._. թիվ _______ կնիքը
._.
._. քվեատուփեր _______ հատ
._.
._. քվեախցիկներ ____________ հատ
________________________
ՏԸՀ նախագահ
________________________________
ԸԸՀ նախագահ ստորագրություն
«____»______________ 200 թ.
ԸԸՀ-ի Կ.Տ.
(1.1-րդ հավելվածը փոփ. 01.02.07 թիվ 20-Ն*, 24.11.07 թիվ 177-Ն որոշումներ)
--------------------------------------------------------------------
* ԻՐՏԵԿ - 01.02.07 թիվ 20-Ն որոշման 1-ին կետի բ ենթակետով նախատեսված
փոփոխությունը չի կատարվել դրա անհնարինության պատճառով