Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0027.130207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607060

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 27-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Համապետական յուրաքանչյուր ընտրություն նշանակելու օրվանից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր ստեղծել վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

(1-ին կետը փոփ. 09.11.07 թիվ 161-րդ որոշում)

2. Սահմանել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության կարգը (Հավելված 1):

3. ՈՒժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշումը:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2007թ. փետրվարի 1-ի

թիվ 27-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում, սույն կարգի համաձայն վերահսկողություն է իրականացնում համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ (այսուհետ` հիմնադրամ) կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա:

2. Ծառայությունը ստեղծվում է համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից:

3. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ ընտրական օրենսգրքով, սույն կարգով և իրավական այլ ակտերով: Ծառայությունը հաշվետու է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

4. Ծառայությունն իր աշխատանքները իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Ծառայության կազմում պայմանագրային հիմունքներով ընդգրկվում են`

ա/ ծառայության ղեկավարը,

բ/ ծառայության մինչև 3 աշխատակից:

Ծառայության ղեկավարին ներկայացվող պահանջներն են` բարձրագույն կրթություն և պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան տնտեսագիտության ոլորտում:

Ծառայության աշխատակցին ներկայացվող պահանջներն են` բարձրագույն կրթություն և համակարգչով ու ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

6. Ծառայության կազմը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ:

i

7. Ծառայության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար վարձատրվում է նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով, իսկ ծառայության աշխատակիցը` նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Ծառայության կազմում ընդգրկված մասնագետները ծառայության գործունեության ամբողջ ժամանակահատվածում ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Ծառայության մասնագետների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:

(7-րդ կետը փոփ. 09.11.07 թիվ 161-րդ որոշում)

8. Ծառայության գործունեությունն ավարտվում է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 45-րդ օրը:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը:

10. Ծառայությունը.

ա) վերահսկողություն է իրականացնում համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ,

բ) վերահսկողություն է իրականացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ,

գ) թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների գումարների ծախսման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, ստուգում և նյութերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը,

դ) ուսումնասիրում և եզրակացություն է ներկայացնում ընտրությունների անցկացման համար հատկացված գումարների, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների գումարների ծախսման վերաբերյալ ստացված դիմում-բողոքների մասին:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Ծառայությունը իրավունք ունի.

ա) ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում առկա ֆինանսական փաստաթղթերը.

բ) անհրաժեշտության դեպքում նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից պահանջել համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և ծախսերի վերաբերյալ.

գ) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և առաջարկել դրանք ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը.

դ) մասնակցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ընթացքում ֆինանսական ապահովման նպատակով իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:

12. Ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս վարում է գործավարություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

13. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
01.02.2007
N 27-Ն
Որոշում