(ուժը կորցրել է 22.02.08 թիվ 201-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 1992 թ. թիվ 402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՀՐԱԶԵՆ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրեպատության հարկային պետական տեսչության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանն իրավունք վերապահել պահելու և տնօրինելու հրազեն:
2.Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան աշխատակիցներին թույլատրել կրելու և սահմանված կարգով օգտագործելու իրենց տնօրինության տակ գտնվող հրազենը:
3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել հրազեն կրելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը, ինչպես նաև հրազենի պահպանման կարգը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության դատախազության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ: