(ուժը կորցրել է 18.12.01 թիվ 881 որոշում)
i
041.0057.210198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 1998 թվականի թիվ 57
i
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Արագածոտնի մարզպետարանի աշխատողների թիվը` 117 մարդ:
i
(1-ին կետի բ ենթակետը փոփ. 22.04.98 թիվ 202, 03.08.98 թիվ 467 որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Արագածոտնի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 164 որոշումը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
հունվարի 21-ի թիվ 57
որոշմամբ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
i
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության վարչություն
Սոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Իրավաբանական բաժին
Ընդհանուր բաժին Հաշվապահություն Կադրերի բաժին Տնտեսական բաժին Լրատվության բաժին Մարզպետի աշխատակազմ Հողաշինության և հողօգտագործման բաժին
(կառուցվածքը լրաց. 06.04.99 թիվ 200, փոփ. 01.10.99 թիվ 620, 12.02.01 թիվ 114 որոշումներ)