(ուժը կորցրել է 18.12.01 թիվ 880 որոշում)
i
041.0048.210198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 1998 թվականի թիվ 48
i
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Սյունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 141,5 մարդ:
i
(1-ին կետի բ ենթակետը փոփ. 22.04.98 թիվ 202, 03.08.98 թիվ 467 որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Սյունիքի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 166 որոշումը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998թ.
հունվարի 21-ի թիվ 48
որոշմամբ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք Ը
i
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական
գործադիր մարմինների տարածքային ծառայությունների
գործունեության համակարգման վարչություն
Կրթության վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մշակույթի և սպորտի բաժին
Իրավաբանական բաժին
Ընդհանուր բաժին Հաշվապահություն Վարչատնտեսական բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին
(կառուցվածքը լրաց. 06.04.99 թիվ 200, 01.10.99 թիվ 620, 12.02.01 թիվ 114 որոշումներ)