Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

19.06.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.05.2013  -ից մինչեւ   19.06.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 09.06.2022 թիվ 831-Ն որոշում)

i

040.1913.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1913-Ն

 

ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 174-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1913-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

i

1. Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերով նախատեսված թարմ պտուղ-բանջարեղենի վրա`

 

    թարմ կարտոֆիլ                                     0701

    թարմ տոմատ                                        070200000

    թարմ գլուխ սոխ, մանր սոխ, սոխ-պրաս և  սխտոր       0703

թարմ գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղկամակաղամբ,

սպիտակագլուխ և  կարմրագլուխ կաղամբներ                 0704

    թարմ հազար և  եղերդ                               0705

թարմ գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ (կարմիր ճակնդեղ), քոշմորուք, նեխուր, ամսական բողկ

և  համանման ուտելի այլ արմատապտուղներ                 0706

    թարմ վարունգ                                      070700050

    թարմ լոբազգի բանջարեղեն, կեղևահան  կամ կեղևով     0708

    թարմ արտիճուկ                                     070991000

    թարմ ծնեբեկ                                       070920000

    թարմ սմբուկ                                       070930000

    թարմ պղպեղ                                        070960

    թարմ դդմիկ                                        070993100

թարմ կոկոսյան, բրազիլական և կեչու ընկույզներ`

կճեպահանված կամ չհանված, կեղևով  կամ առանց կեղևի      0801

    թարմ նուշ                                         0802

    թարմ ադամաթուզ                                    080300

թարմ արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո,

հնդկախնձոր (գուայավա), մանգո և  մանգոստան             0804

    թարմ ցիտրուսային պտուղներ                         0805

    թարմ խաղող                                        0806

    թարմ սեխ (ներառյալ ձմերուկը) և  պապայա            0807

    թարմ խնձոր, տանձ և  սերկևիլ                       0808

թարմ ծիրան, բալ և կեռաս, դեղձ

(ներառյալ նեկտարինը), սալոր և  մամուխ                 0809

    թարմ մորի և  ելակ                                 081010000

թարմ արքայամորի, մոշ, թութ և հովտային

հատապտուղներ                                          081020

    թարմ հաղարջ` սպիտակ և  կոկռոշ                     081090750

    թարմ հաղարջ` սև  և  կարմիր                        081090750

    կիվի                                              081050000

(1-ին կետը փոփ. 25.04.13 թիվ 438-Ն որոշում)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված թարմ պտուղ-բանջարեղենի (այսուհետ` պտուղ-բանջարեղեն) անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը, փոխադրմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

նիտրատներ` ազոտական թթվի աղեր (ամոնիակային, նատրիումական, կալիումական, կալցիումական), որոնք կոչվում են նաև սելիտրաներ.

պեստիցիդներ` բոլոր այն թունավոր նյութերը, որոնք գործադրվում են բույսերին վնասող բոլոր կարգի վնասատուների դեմ.

ռադիոնուկլիդներ` ատոմներ, որոնք ունեն միջուկի միևնույն լիցքը (հետևաբար նույն քիմիական հատկությունները), բայց տարբեր թվով նեյտրոններ և ունեն ռադիոակտիվ ճառագայթներ արձակելու հատկություն:

 

III. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Թարմ պտուղ-բանջարեղենի մեջ թունավոր տարրերի, պեստիցիդների, նիտրատների և ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն 1-4-րդ աղյուսակներով սահմանված նորմերը:

 

Աղյուսակ 1. Թարմ պտուղ-բանջարեղենում թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները

 

.____________________________________________________.

|Թունավոր տարրի|Թույլատրելի    |      Լրացումները    |

|անվանումը     |մակարդակը,     |                     |

|              |մգ/կգ, ոչ ավելի|                     |

|______________|_______________|_____________________|

|Կապար         |    0,5        |                     |

|              |_______________|_____________________|

|              |    0,4        |մրգեր, հատապտուղներ  |

|______________|_______________|_____________________|

|Արսեն         |    0,2        |                     |

|______________|_______________|_____________________|

|Կադմիում      |    0,03       |                     |

|______________|_______________|_____________________|

|Սնդիկ         |    0,02       |                     |

.____________________________________________________.

 

Աղյուսակ 2. Թարմ պտուղ-բանջարեղենում պեստիցիդների պարունակության թույլատրելի մակարդակները

 

._________________________________________________________________________.

|     Պեստիցիդի անվանումը        |Թույլատրելի    |      Լրացումները       |

|                                |մակարդակը,     |                        |

|                                |մգ/կգ, ոչ ավելի|                        |

|________________________________|_______________|________________________|

|Հեքսաքլորցիլոհեքսան (ՀՔՑՀ)      |     0,1       |կարտոֆիլ, կանաչ ոլոռ,   |

|(a-b-y-ի իզոմերներ)             |               |բազուկ                  |

|                                |_______________|________________________|

|                                |     0,5       |բոստանային մշակաբույսեր,|

|                                |               |բանջարեղեն              |

|                                |_______________|________________________|

|                                |     0,05      |մրգեր, հատապտուղներ,    |

|                                |               |խաղող                   |

|________________________________|_______________|________________________|

|Երկքլորերկֆենիլեռքլորմեթիլմեթան |     0,1       |                        |

|(ԴԴՏ) և  դրա մետաբոլիտները      |               |                        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3. Թարմ պտուղ-բանջարեղենում նիտրատների պարունակության թույլատրելի մակարդակները

 

.__________________________________________________________________.

|           Մշակաբույսի անվանումը           |Թույլատրելի մակարդակը,|

|                                           |մգ/կգ, ոչ ավելի       |

|___________________________________________|______________________|

|Կարտոֆիլ                                   |       250            |

|___________________________________________|______________________|

|Կաղամբ` սպիտակաթելային, վաղահաս            |       900            |

|___________________________________________|______________________|

|Կաղամբ` սպիտակաթելային, ուշահաս            |       500            |

|___________________________________________|______________________|

|Գազար` վաղահաս                             |       400            |

|___________________________________________|______________________|

|Գազար` ուշահաս                             |       250            |

|___________________________________________|______________________|

|Տոմատ                                      |       150            |

|___________________________________________|______________________|

|Տոմատ (պաշտպանված գրունտ)                  |       300            |

|___________________________________________|______________________|

|Վարունգ                                    |       150            |

|___________________________________________|______________________|

|Վարունգ (պաշտպանված գրունտ)                |       400            |

|___________________________________________|______________________|

|Սեղանի ճակնդեղ                             |      1400            |

|___________________________________________|______________________|

|Գլուխ սոխ                                  |        80            |

|___________________________________________|______________________|

|Կանաչ սոխ                                  |       600            |

|___________________________________________|______________________|

|Կանաչ սոխ (պաշտպանված գրունտ)              |       800            |

|___________________________________________|______________________|

|Տերևաբանջարեղեն                            |      2000            |

|___________________________________________|______________________|

|Տաքդեղ` քաղցր                              |       200            |

|___________________________________________|______________________|

|Տաքդեղ` քաղցր (պաշտպանված գրունտ)          |       400            |

|___________________________________________|______________________|

|Դդմիկ                                      |       400            |

|___________________________________________|______________________|

|Ձմերուկ                                    |        60            |

|___________________________________________|______________________|

|Սեխ                                        |        90            |

|___________________________________________|______________________|

|Մրգեր                                      |        60            |

.__________________________________________________________________.

 

Աղյուսակ 4. Թարմ պտուղ-բանջարեղենում ռադիոնուկլիդների պարունակության թույլատրելի մակարդակները

 

._______________________________________________________________________.

|Մշակաբույսի անվանումը      |Ռադիոնուկլիդի |Թույլատրելի    | Լրացումները|

|                           |անվանումը     |մակարդակը,     |            |

|                           |              |մգ/կգ, ոչ ավելի|            |

|___________________________|______________|_______________|____________|

|Կարտոֆիլ                   |ցեզիում-137   |    120        |Բկ/կգ       |

|                           |______________|_______________|____________|

|                           |սարոնցիում-90 |     40        |Բկ/կգ       |

|___________________________|______________|_______________|____________|

|Բանջարեղեն` բոստանային     |ցեզիում-137   |    120        |Բկ/կգ       |

|                           |______________|_______________|____________|

|                           |սարոնցիում-90 |     40        |Բկ/կգ       |

|___________________________|______________|_______________|____________|

|Մրգեր, հատապտուղներ, խաղող |ցեզիում-137   |     40        |Բկ/կգ       |

|                           |______________|_______________|____________|

|                           |սարոնցիում-90 |     30        |Բկ/կգ       |

._______________________________________________________________________.

 

IV. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Թարմ պտուղ-բանջարեղենը պետք է փոխադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից չարգելված նյութերից պատրաստված տարաների մեջ:

6. Տարայի անվանական տարողությունից շեղումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ սահմանված դրույթներին:

7. Թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրման համար նախատեսված տարաները պետք է ապահովեն հետևյալ պահանջները`

ա) համապատասխան փաթեթավորմամբ նվազագույնի հասցնել թարմ պտուղ-բանջարեղենի մեխանիկական վնասվածությունը` ապահովելով որակական հատկանիշների պահպանությունը,

բ) հեշտությամբ մաքրվեն, լվացվեն և ախտահանվեն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշման, իսկ մնացած նյութերից պատրաստված տարաների համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտերի:

8. Թարմ պտուղ-բանջարեղենի ախտոտումը և փչացումը կանխելու նպատակով, նախքան թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրումը, անհրաժեշտ է այն տեսակավորել ըստ պիտանելիության (սպառողի համար պիտանի և ոչ պիտանի):

9. Չի թույլատրվում թարմ պտուղ-բանջարեղենը փոխադրել նախկինում վնասակար նյութերի փոխադրման համար օգտագործված տրանսպորտային միջոցներով:

10. Բերքահավաքի և բերքի տեղափոխման համար նախատեսված միջոցներն ու մեքենաները պետք է լինեն մաքրված և ախտահանված:

 

V. ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Թարմ պտուղ-բանջարեղենի պահումը պետք է կազմակերպել այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն դրա անվտանգությունը և որակական ցուցանիշները:

12. Օգտագործվող բեռնարկղերն ու սառնարանային պահեստները պետք է լինեն մաքուր և ախտահանված:

13. Փչացումը կանխելու համար պտուղ-բանջարեղենը կարող է պահվել սառնարանային պայմաններում, որի ռեժիմները և տևողությունը սահմանված են 5-րդ աղյուսակում, իսկ ծիրանը, կիվին, մանգոն, պապայան, դեղձը, տանձը, սալորը, սեխը և պոմիդորը` մինչև հասունանալը սենյակային ջերմաստիճանում, այսուհետև սառնարանում:

 

Աղյուսակ 5

 

ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՍԱՌՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Պահպանվող պտղի    |   Ջերմաստիճանը (օC)  |Օդի հարաբերական  |Պահպանման    |

|(բանջարեղենի)     |                      |խոնավությունը (%)|տևողությունը |

|  անվանումը       |                      |                 |    (օր)     |

|__________________|______________________|_________________|_____________|

|      1           |           2          |        3        |         4   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Խնձոր             |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|ամառային          |1-ից մինչև  3         |85-90            |մինչև  30    |

|__________________|______________________|_________________|_____________|

|ձմեռային          |0-ից մինչև  մինուս 2  |85-90            |  150 - 240  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Ծիրան             |մինչև  0,5            |87-90            |մինչև  30    |

|__________________|______________________|_________________|_____________|

|Սերկևիլ           |0                     |85-90            |      60     |

|__________________|______________________|_________________|_____________|

|Ադամաթուզ         |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|կանաչ             |14-ից մինչև  16       |85-90            |   10 - 20   |

|__________________|______________________|_________________|_____________|

|հասունացած        |13-ից մինչև  14       |85-90            |    5 - 10   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Խաղող             |0-ից մինչև  մինուս 1,5|85-95            |   30 - 180  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Նուռ              |մինուս 1-ից մինչև     |87-90            |   60 - 90   |

|                  |մինուս 2              |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|Տանձ              |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|ամառային          |մինուս 0,5            |85-90            |մինչև  30    |

|__________________|______________________|_________________|_____________|

|ձմեռային          |մինուս 1-ից մինչև     |85-90            |  120 - 150  |

|                  |մինուս 2              |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|Սեխ               |0-1                   |85-90            |   60 - 90   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Նարինջ            |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|հասունացած        |3-ից մինչև  4         |80-90            |մինչև  150   |

|__________________|______________________|_________________|_____________|

|կիսախակ վիճակում  |5-ից մինչև  6         |85-90            |մինչև  150   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Մանդարին          |1-ից մինչև  2         |85-90            |   60 - 90   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Կիտրոն            |2-ից մինչև  3         |85-90            |  120 - 180  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Դեղձ              |մինուս 0,5-ից մինչև  0|90-95            |   14 - 28   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Ձմերուկ           |2-ից մինչև  3         |85-90            |մինչև  60    |

|__________________|______________________|_________________|_____________|

|Սալոր             |մինուս 0,5-ից մինչև  0|90-95            |   14 - 28   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Սմբուկ            |7-ից մինչև  10        |85-90            |մինչև  10    |

|__________________|______________________|_________________|_____________|

|Դդմիկ             |0-ից մինչև  4         |85-90            |մինչև  60    |

|__________________|______________________|_________________|_____________|

|Գլուխ կաղամբ      |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|վաղահաս           |0-ից մինչև  մինուս 0,5|85-90            |մինչև  30    |

|__________________|______________________|_________________|_____________|

|ուշահաս           |0,5-ից մինչև  մինուս  |85-90            |  180 - 240  |

|                  |1,5                   |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|Կարտոֆիլ          |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|վաղահաս           |3-ից մինչև  4         |85-90            |     14      |

|__________________|______________________|_________________|_____________|

|ուշահաս           |3-ից մինչև  4         |85-90            |  120 - 240  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Գլուխ սոխ         |0-ից մինչև  մինուս 1,5|65-75            |  120 - 240  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Գազար (ստեպղին)   |0-ից մինչև  մինուս 0,5|90-95            |  120 - 180  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Տաքդեղ            |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|կծու              |7-ից մինչև  10        |85-90            |    30       |

|__________________|______________________|_________________|_____________|

|քաղցր             |0-ից մինչև  1         |85-90            |    8 - 10   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Մաղադանոս         |0-ից մինչև  1         |85-90            |   30 - 60   |

|__________________|______________________|_________________|_____________|

|Բողկ              |0                     |90-95            |      21     |

|__________________|______________________|_________________|_____________|

|Ճակնդեղ           |0                     |90-95            |   90 - 150  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Դդում             |10-ից մինչև  13       |70-75            |   60 - 180  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Սխտոր             |0-ից մինչև  մինուս 1,5|65-75            |  180 - 210  |

|__________________|______________________|_________________|_____________|

|Տոմատ             |                      |                 |             |

|__________________|______________________|_________________|_____________|

|կանաչ             |11-ից մինչև  13       |85-90            |   21 - 28   |

|__________________|______________________|_________________|_____________|

|կարմիր            |0                     |90-95            |մինչև  14    |

|__________________|______________________|_________________|_____________|

|Ծաղկակաղամբ       |0                     |95-98            |   21 - 28   |

._________________________________________________________________________.

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

15. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում սեփական արտադրությունից ստացված և սեփական կարիքները հոգալու համար արտադրվող, պահվող և օգտագործվող պտուղ-բանջարեղենի վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1913-Ն
Որոշում