(ուժը կորցնելու է 30.05.12 թվականից` 03.11.11 թիվ 1632-Ն որոշում)
i
040.1902.190107
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1902-Ն
i
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը և ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1902-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցները:
3. Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) և սույն կարգի:
4. Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
5. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է բարդ ընթացակարգով, անժամկետ:
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:
8. Լիցենզիա տալը մերժելը կարող է բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. Լիցենզավորման համար պահանջվում է ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթություն: Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով:
Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք իրականացնող իրավաբանական անձինք պետք է ունենան ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող, անհատ ձեռնարկատերը` առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող, եթե անձամբ չի զբաղվում այդ գործունեությամբ:
10. Լիցենզիա ստանալու համար պահանջվում են արտադրական և (կամ) վաճառքի տարածքներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:
i
11. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների խանութը պետք է ապահովված լինի առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, այդ թվում` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման համապատասխան թույլատրելի այլ միջոցներով, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայով:
(11-րդ կետը փոփ. 26.06.09 թիվ 697-Ն որոշում)
i
12. Հայտատուն լիցենզիա ստանալու համար` օրենքով սահմանված կարգով ներկայացնում է`
ա) հայտ` համաձայն ձևի, նշելով`
իրավաբանական անձի դեպքում` անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը.
դ) մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.
ե) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
զ) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը.
է) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի լիցենզիայում նշված գործունեության համապատասխան վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:
(12-րդ կետը փոփ. 26.06.09 թիվ 697-Ն որոշում)
ԻՐՏԵԿ - 02.06.11 թվականի N 742-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն որոշման N 1 հավելվածի «է» ենթակետում «հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը» բառերը փոխարիվել են «տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը» բառերով, սակայն քանի որ պարզ չէ թե որ կետի է ենթակետի մասին է խոսքը, ապա փոփոխությունն անհնարին է սահմանված կարգով կատարել: Սակայն քանի որ համապատասխան բառերն առկա էին 12-րդ կետի է ենթակետում, ապա փոփոխությունը կատարվել է այդտեղ:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացությունը տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմնի ղեկավարը:
14. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիա տալու մասին հայտը մերժվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
15.1. (15.1-րդ կետն ուժը կորցրել է 02.06.11 թիվ 742-Ն որոշում)
i
(15.1-րդ կետը լրաց. 26.06.09 թիվ 697-Ն որոշում)
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
16. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանները պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունն իրականացնում է լիցենզավորող մարմինը:
17. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են հաշվետվություն` լիցենզավորող մարմնի կողմից սահմանված կարգին և ձևին համապատասխան:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
18. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
Ձև
i
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ _________________________
(անունը, ազգանունը)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________________
Բնակության վայրը (գտնվելու վայրը), հեռախոսահամարը _____________________
______________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _____________________________________
______________________________________________________________________
Գործունեության տեսակը (որին հավակնում է հայտատուն)____________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կից` ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
[] պետական գրանցման վկայականի պատճենը,
[] կանոնադրության պատճենը,
[] հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
[] լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի սեփականության
կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
[] պետական տուրքի վճարման անդորրագիրը,
[] դիպլոմ (վկայական) _________________________________________________
(համարը, ում կողմից է տրված, երբ)
գործունեության համապատասխան վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային
մեքենայի գրանցման քարտի պատճենը
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
______________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ ____________ 200 թ.
(ձևը փոփ. 26.06.09 թիվ 697-Ն, 02.06.11 թիվ 742-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1902-Ն որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N 000000
_____ _________ 200 թ. քաղ. Երևան
Գործունեության տեսակը _______________________________________________
_____________________________________________________________________
Լիցենզավորված անձը __________________________________________________
(իրավաբանական անձի լրիվ անվանումը)
__________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
__________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը)
__________________________________________________
(ֆիզիկական անձի բնակության վայրը)
Գործունեության իրականացման վայրը ____________________________________
(հասցեն)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Լիցենզիայի գործողության ժամկետը` անժամկետ
------------------------------------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ __________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
@է§