Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈ ...

 

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ`
ՎԵՃԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Արձանագրության, ինչպես նաև 1963 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 22-ը Վիեննայում տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, այսուհետ` Կոնվենցիա, մասնակից պետությունները,

ցանկություն արտահայտելով իրենց առնչվող բոլոր հարցերով Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում դիմել Միջազգային դատարանի ընդդատությանը, եթե վիճող կողմերը ընդունելի ժամանակահատվածում վեճի կարգավորման այլ եղանակի վերաբերյալ համաձայնության չհանգեն,

 

համաձայնեցին ներքոշարադրյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագող վեճերը ենթակա են Միջազգային դատարանի պարտադիր ընդդատությանը և, համապատասխանաբար, կարող են այդ դատարանին հանձնվել սույն Արձանագրության մասնակից հանդիսացող վիճող կողմերից ցանկացածի դիմումի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Երկու ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ մի կողմը տեղեկացրել է մյուսին, որ, իր կարծիքով, վեճ գոյություն ունի, կողմերը կարող են պայմանավորվել վեճը ոչ թե միջազգային դատարան, այլ արբիտրաժ հանձնելու մասին: Նշված ժամկետը լրանալուց հետո վեճը կարող է Միջազգային դատարանին հանձնվել վիճող կողմերից ցանկացածի դիմումի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Նույն այդ երկու ամսվա ընթացքում վիճող կողմերը կարող են պայմանավորվել համաձայնեցնող գործողություն կիրառելու մասին` մինչև վեճը միջազգային դատարան հանձնելը:

2. Համաձայնեցնող հանձնաժողովը պետք է իր երաշխավորությունները ներկայացնի, իր ստեղծման օրվանից սկսած, հինգ ամսվա ընթացքում: Եթե նրա երաշխավորությունները վիճող կողմերը չընդունեն դրանց մասին նրանց հայտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, ապա վեճը կարող է Դատարանին հանձնվել վիճող կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կոնվենցիային, քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ արձանագրությանը և սույն Արձանագրության մասնակից պետությունները ցանկացած ժամանակ կարող են հայտարարել, որ իրենք սույն Արձանագրության դրույթները տարածում են այն վեճերի վրա, որոնք ծագում են քաղաքացիության ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ արձանագրության մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ: Այդպիսի հայտարարությունների մասին պետք է ծանուցվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Արձանագրությունը ստորագրելու համար բաց է բոլոր այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի մասնակիցներ կդառնան մինչև 1963 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարությունում, իսկ այնուհետև` մինչև 1964 թվականի մարտի 31-ը, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում` Նյու Յորքում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Արձանագրությունը միանալու համար բաց է բոլոր այն պետությունների համար, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ: Միանալու մասին ակտերը հանձնվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ճիշտ նույն օրը, ինչ Կոնվենցիայի կամ Արձանագրության վավերացման կամ միանալու մասին ակտը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվերից որը ավելի ուշ կլինի:

2. Յուրաքանչյուր այն պետության վերաբերյալ, որը վավերացնում է սույն Արձանագրությունը կամ դրան միանում է այն ուժի մեջ մտնելուց հետո, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին ակտը այդ պետության կողմից ի պահ հանձնվելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է.

ա) սույն Արձանագրության 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներին համապատասխան ստորագրելու և վավերացման կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու մասին,

բ) սույն Արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան արված հայտարարությունների մասին,

գ) սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրա վավերացված պատճենները կուղարկի 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Վիեննա քաղաքում 1963 թվականի ապրիլի 24-ին:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 23-ից:

 

 

pin
ՄԱԿ
24.04.1963
Ֆակուլտատիվ արձանագրություն