(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 1992թ. թիվ 395
«ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ձեռնարկություններին,կազմակարպություններին և քաղաքացիներին հարկերի մասին օրենսդրական ակտերին ժամանակին ծանոթացնելու և դրանք պարզաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը`
ա) մինչև հարկերի մասին օրենսդրական ակտերի տպագրության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ պայմաններ ստեղծելը պայմանագրային հիմունքներով հրատարակել «Հարկային տեղեկատու» պարբերականը.
բ) բացել արտաբյուջետային հաշիվ` «Հարկային տեղեկատու» պարբերականի հրատարակումից գոյացած միջոցները կուտակելու, ինչպես նաև այդ միջոցների մի մասը «Հարկային տեղեկատուի» նյութերի պատրաստման և հրատարակման հետ կապված աշխատանքների խթանման նպատակով օգտագործելու համար: