(ուժը կորցրել է 13.09.12 թիվ 179-Ն հրաման)
i
102.0044.290306
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 03 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 մարտի 2006 թվականի թիվ 44-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը (հավելված N 1-ը կցվում է):
Հավելված N 1
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի մարտի 16-ի
թիվ 44-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը:
2. Ծառայողական քննությունը օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:
i
3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը:
(3-րդ կետը փոփ. 05.10.06 թիվ 188-Ն հրաման)
4. Ծառայողական քննություն կարող է նշանակվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
i
5. Կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանմանը:
(5-րդ կետը փոփ. 05.10.06 թիվ 188-Ն հրաման)
6. Հարկադիր կատարողը, որի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, իրավունք ունի ներկայացնելու հիմնավորումներ, հարուցելու միջնորդություններ, ծանոթանալ ծառայողական քննության նյութերին:
7. Հարկադիր կատարողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի կանչով, տալ գրավոր բացատրություններ:
8. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ և բացատրություն վերցնել (ձև N 1) ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:
9. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները ու այլ նյութերը, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք:
i
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
(10-րդ կետը փոփ. 05.10.06 թիվ 188-Ն հրաման)
11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու անհրաժեշտության դեպքում` 5-օրյա ժամկետում ծառայողական քննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` նրա համաձայնությունը ստանալու համար:
(11-րդ կետը փոփ. 05.10.06 թիվ 188-Ն հրաման)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 05.10.06 թիվ 188-Ն հրաման)
i
13. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև երեսուն օր: Ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի առաջարկությամբ նախաձեռնողի կողմից ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ հանգամանքների հետ, կարող է երկարաձգվել մինչև տասնհինգ օր:
14. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բացատրություն վերցնելու մասին
«________»________________ թ. ________________
կատարման վայրը
_______________________________________________________________________
բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2006թ. մարտի ________-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին» N_______ հրամանի` բացատրություն վերցրեցի.
________________________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
________________________________________________________________________
ծննդյան տարեթիվը և վայրը
________________________________________________________________________
աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը
________________________________________________________________________
փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը
___________________________ -ին առաջարկվեց բացատրություն տալ իրեն հայտնի
անունը, ազգանունը
փաստերի և հանգամանքների վերաբերյալ.
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
_________________________________________ ___________________
Բացատրություն տվողի ստորագրությունը ազգանունը
_________________________________________ ___________________
Բացատրություն վերցնողի ստորագրությունը ազգանունը