(ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1465-Ն որոշում)
i
040.594.181297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 594
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 218 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15-րդ կետով.
i
«15. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել լուծարված «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գույքը «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու գործընթացը»:
i
Այդ կապակցությամբ որոշման 15-րդ և 16-րդ կետերը համապատասխանաբար համարել 16-րդ և 17-րդ կետեր.
i
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված ու լրացված տարբերակում կատարել հետևյալ փոփոխությունները`
լիցենզիայի 6-րդ բաժնի «Բ» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վերախմբագրման ամսաթվից 5-րդ տարվանից հետո հաջորդ ընթացիկ տարվա համար արդյունավետության գործակիցը կլինի 0,25 (զրո ամբողջ քսանհինգ հարյուրերորդական) տոկոս: Դրանից հետո յուրաքանչյուր տարի արդյունավետության գործակիցը կբարձրանա 0,25 տոկոսով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ որևէ տարում արդյունավետության գործակիցը երբևիցե չի անցնի 2,5 տոկոսից: Եթե լիցենզավորվողը համոզվում է, որ արդյունավետության գործակիցը կայուն չէ և չի համապատասխանում լիցենզիայի 6-րդ բաժնի «Ա» ենթաբաժնի 1-ին կետով նախատեսված նպատակներին, ապա նա 11-րդ բաժնի համաձայն իրավունք ունի դիմելու արբիտրաժ».
լիցենզիայի Բ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Նախնական սակագներ
Տեղական հեռահաղորդակցության
ծառայություններ
տեղադրում 24000 դրամ*
բաժանորդային վարձ բնակչություն*** 600 դրամ* (ամսական)
գործարար բաժանորդ 5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք
դրամ (ամսական)
տեղական անվճար բնակչություն 120 րոպե (ամսական)
զանգեր
գործարար բաժանորդ 0 (զրո) րոպե (ամսական)
տեղական զանգեր 8 դրամ`* 1 րոպեի համար**
տեղական այլ Բ-1 հավելվածի համաձայն
ծառայություններ
Ներհանրապետական 20 դրամ`* 1 րոպեի համար*
հեռահաղորդակցության ծառայություններ
Հասարակական 20 դրամ` 1 րոպեի համար
տաքսաֆոններ
Շարժական բջջային (GSM) Բ-2 հավելվածի համաձայն
հեռահաղորդակցության ծառայություններ
Շարժական հեռատող (փեյջինգ) Բ-3 հավելվածի համաձայն
հեռահաղորդակցության ծառայություններ.
Միջազգային Բ-4 հավելվածի համաձայն
հեռահաղորդակցության ծառայություններ
Ելնելով նշված սակագների նպատակներից` «գործարար բաժանորդ» և «բնակչություն» հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
գործարար բաժանորդ`
իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից.
օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.
Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև բյուջետային հիմնարկները (այսուհետև` կառավարական բաժանորդներ).
բնակչություն` բաժանորդ, որը չի համապատասխանում «գործարար բաժանորդ» հասկացությանը:
Նախատեսվում է, որ`
ա) 1998 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի).
բ) 1999 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի), գումարած «գործարար բաժանորդ» և «բնակչություն» բաժանորդների համար սահմանված սակագների տարբերության 50 (հիսուն) տոկոսը.
գ) 2000 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն «գործարար բաժանորդ» բաժանորդների համար սահմանված սակագները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 18-ից:
________________________
* Ներառյալ ավելացված արժեքի հարկը «բնակչություն» բաժանորդների
համար:
** Գործածվում է թվային հեռահաղորդակցության ծառայության ոլորտում
տեղական զանգերի նկատմամբ:
*** 1999 թվականի հունվարի 1-ից բարձրացնել մինչև 1,70 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ (ամսական):