Սեղմել Esc փակելու համար:
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ...

01.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.01.1998  -ից մինչեւ   01.01.2006  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.06 թվականից` 12.05.05 թիվ 577-Ն որոշում)

i

040.0606.241297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 1997 թ. թիվ 606

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնները (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 606 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից սպառողական ապրանքների շուկա (տոնավաճառ) կազմակերպողների (այսուհետև` շուկայի կազմակերպիչ) և այդ շուկաներում վաճառողների կողմից առևտրի կազմակերպման և իրականացման կանոնները:

2. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`

սպառողական ապրանքների շուկա (այսուհետև` շուկա)` վաճառողների և գնորդների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն, ցանկապատված կամ առանձնացված տարածք), որտեղ իրականացվում է սպառման ապրանքների առուծախ.

շուկայի վաճառող` սպառման ապրանքներ վաճառող տնտեսավարող սուբյեկտ:

3. Շուկան կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Շուկայի կազմակերպիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

i

5. Արգելվում է սույն կանոնների թիվ 1 հավելվածում նշված ապրանքների վաճառքը շուկաներում:

6. Շուկայի կազմակերպիչը պարտավոր է`

ա) շուկայի մուտքի մոտ փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են շուկայի կազմակերպչի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

բ) ապահովել շուկայի տարածքի հատակածածկված լինելը.

գ) շուկայի վաճառողին ապահովել վաճառք կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, պարտադիր նվազագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և գույքով` համաձայն սույն կանոնների թիվ 2 հավելվածի.

դ) պահպանել շուկայի և դրան հարող տարածքի սանիտարահիգիենիկ ու հակահրդեհային անվտանգության կանոնները.

ե) շուկայի գործունեության ընթացքում, իր իրավասության սահմաններում, ապահովել վաճառողների և սպառողների իրավունքների պաշտպանությունը.

զ) վաճառողներին տեսանելի տեղում փակցնել սույն կանոնները, իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու դրանց գնացուցակները:

7. Շուկայի վաճառողը պարտավոր է`

ա) իր զբաղեցրած տարածքում, գնորդներին տեսանելի տեղում փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.

բ) ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների համապատասխանության սերտիֆիկատներ.

գ) կրել անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով` վավերացված տնտեսավարող սուբյեկտի կնիքով:

8. Շուկայի վաճառողը շուկայի կազմակերպչի հետ կնքված պայմանագրին համապատասխան կարող է օգտվել շուկայում մատուցվող այլ ծառայություններից:

9. Շուկայի վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից վաճառվող սպառման ապրանքների որակի համար:

10. Գնորդն իրավունք ունի ծանոթանալու վաճառվող ապրանքների ծագմանն ու որակին վերաբերող փաստաթղթերին:

11. Սպառման ապրանքների առևտրի այն նորմերը, որոնք չեն սահմանված սույն կանոններով, կարգավորվում են մանրածախ և մեծածախ առևտրի հիմնական կանոններով ու ապրանքային հիմնական խմբերի մանրածախ և մեծածախ առևտրի կանոններով:

12. Սույն կանոնների խախտումը շուկայի կազմակերպչի և շուկայի վաճառողի կողմից առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

13. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ

 

ՑԱՆԿ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ (ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ) ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

_________________________________________________________________________

  Ծածկագիրը             Ապրանքի անվանումը և  նկարագիրը

_________________________________________________________________________

      1                               2

_________________________________________________________________________

 

I. ՄԻՍ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔ

 

 0201, 0202        տավարի թարմ, պաղեցրած և  սառեցրած միս ու դրանցից

                   պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0203           խոզի թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու դրանցից

                   պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0204           ոչխարի, գառան ու այծի թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու

                   դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0205           ձիու (նժույգ), էշի ու ջորու թարմ, պաղեցրած, սառեցրած

                   միս ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0206           խոշոր եղջերավոր անասունների, խոզի, ոչխարի, այծի, ձիու,

                   էշի, ջորու թարմ, պաղեցրած, սառեցրած սննդային ենթամթերք

                   ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0207           ընտանի թռչնի (հավ, բադ, սագ, հնդուհավ, խայտահավ) թարմ,

                   պաղեցրած, սառեցրած միս ու սննդային ենթամթերք և

                   դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0208           ճագարի, նապաստակի, աղավնու թարմ, պաղեցրած, սառեցրած

                   միս ու սննդային ենթամթերք և դրանցից պատրաստված

                   կիսապատրաստվածքներ

 

    0209           խոզի և  ընտանի թռչնի թարմ, պաղեցրած, սառեցրած ճարպ ու

                   դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0210           միս և  մսի ենթամթերք` աղը դրած, աղաջրում, չորացրած

                   (բաստուրմա, սուջուխ), ապխտած, կիսաապխտած, երշիկեղեն

                   ամեն տեսակի (ապխտած կամ կիսաապխտած, մսամթերք):

                   Սննդային ալյուր` մսից կամ մսի ենթամթերքից

 

II. ՁՈՒԿ, ԽԵՑԳԵՏՆԱԶԳԻՆԵՐ, ՓԱՓԿԱՄՈՐԹՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՋՐԱՅԻՆ ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ

 

   0301, 0302,     ձուկ` կենդանի, թարմ, պաղեցրած, սառեցրած, ձկան ֆիլե ու

   0303, 0304      դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0305           ձուկ` չորացրած, աղը դրած, կամ աղաջրում, ապխտած, ձկան

                   ալյուր ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0306           խեցգետնազգիներ` կենդանի, մասնատված, չմասնատված,

                   պաղեցրած, թարմ, սառեցրած, չորացած, աղը դրած կամ

                   աղաջրում, ալյուր` խեցգետնազգիներից, և դրանցից

                   պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    0307           փափկամորթ (մոլյուսկ)` մասնատված, չմասնատված, կենդանի,

                   թարմ, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղը դրած կամ

                   աղաջրում, և այլ ջրային անողնաշարավորներ ու դրանցից

                   պատրաստված կիսապատրաստվածքներ

 

    1604           ձկան պատրաստի կամ պահածոյացրած մթերք, ձկան խավիար

 

III. ԿԱԹ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ, ԹՌՉՆԻ ՁՈՒ, ՄԵՂՐ

 

    0401, 0402     կաթ` թարմ, խտացրած, չխտացրած, շաքար ու քաղցրեցնող

                   նյութեր ավելացրած կամ առանց դրանց

 

    0403           մածուն, յոգուրտ, կեֆիր, սերուցք, թան, թթվասեր` թարմ

                   կամ խտացրած, շաքար ու քաղցրացնող նյութեր ավելացրած կամ

                   առանց դրանց

 

    0404           կաթի շիճուկ` խտացրած, չխտացրած, շաքարով կամ առանց դրա

 

    0405           տնական կարագ, գործարանային արտադրության և  այլ

                   կաթնային ճարպեր

 

    0406           պանիր, շոռ, շիճուկային (աղաջրային), թերհաս, թերեփ,

                   մանրեցրած, հալովի` չմանրեցրած և առանց փոշու,

                   երկնագույն ու այլ տեսակներ

 

    0407           թռչնի թարմ ձու` կճեպով, պահածոյացրած կամ եփած

 

    0408           թռչնի ձու` առանց կճեպի, դեղնուցի, չորացրած, սառեցրած

 

    0409           բնական մեղր` բնական մեղր` պահածոյացրած

 

IV. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

 

    0701           կարտոֆիլ` թարմ, սառեցրած

 

    0702           տոմատ (լոլիկ)` թարմ և  սառեցրած

 

    0703           սխտոր, սոխ` շաղգամային, սոխ` կանաչ, և  այլ սոխազգի

                   բանջարեղեն` թարմ, սառեցրած

 

    0704           ծաղկակաղամբ, գլուխ կաղամբ` թարմ, սառեցրած

 

    0705           սալաթազգիներ` թարմ, սառեցրած

 

    0706           գազար, շաղգամ, կարմիր ճակնդեղ, բողկ, քոշմորուք և

                   ուտելի այլ արմատապտուղներ` թարմ, սառեցրած

 

    0707           վարունգ` թարմ, սառեցրած

 

    0708           լոբազգի բանջարեղեն` կճպած կամ չկճպած, թարմ, սառեցրած

 

    0709           սմբուկ, արտիճուկ, ծնեբեկ, սունկ, նեխուր,

                   գետնասունկ` թարմ, սառեցրած

 

    0710           բանջարեղեն` սառեցրած

 

    0711           բանջարեղեն` պահածոյացրած` ոչ երկար պահպանման համար

                   (թթվեցրած, աղաջրով և այլն), բայց սննդի մեջ

                   անմիջականորեն օգտագործելու համար ոչ պիտանի

 

    0712           բանջարեղեն` չորացրած, ամբողջական, կտրտված, բլթակներով,

                   մանրեցրած, փոշիացրած, բայց հետագա վերամշակման

                   չենթարկված

 

    0709, 0710,    այս ապրանքային դասակարգիչում «բանջարեղեն» բառը պետք է

    0711, 0712     հասկանալ նաև  ուտելի սունկ, դդում, դդմիկ, շաքարային

                   եգիպտացորեն, պղպեղ, մաղադանոս, թարխուն, համեմ, ռեհան և

                   այլ ուտելի բանջարեղեն` թարմ և չորացրած

 

    0713           լոբազգիներ` չորացրած, սերմնակեղևից  մաքրած, ծեծած կամ

                   չծեծած

 

V. ՄՐԳԵՐ, ՊՏՈՒՂՆԵՐ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ

 

    0802           ընկուզազգիներ` թարմ և  չորացրած, մաքրած կամ չմաքրած

                   (կոկոսյան, բրազիլական, անտառային, նուշ, շագանակ,

                   ընկույզ, պիստակ և այլն)

 

    0803           բանան (ադամաթուզ)` թարմ և  չորացրած

 

    0804           արմավ (խուրմա), թուզ, նուռ` թարմ և  չորացրած

 

    0804           անանաս (արքայախնձոր), կիվի, մանգո, ավոկադո` թարմ և

                   չորացրած, արևադարձային և մերձարևադարձային այլ

                   պտուղներ

 

    0805           ցիտրուսային մրգեր (նարինջ, կիտրոն, մանդարին, գրեյպֆրուտ

                   և այլն)` թարմ և չորացրած

 

    0806           խաղող` թարմ և  չորացրած (չամիչ)

 

    0807           ձմերուկ, սեխ, պապայա` թարմ

 

    0808           խնձոր, տանձ, սերկևիլ`  թարմ

 

    0809           ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, դամբուլ, շլոր` թարմ

 

    0810           ելակ, մոշ, թութ, ազնվամորի, հաղարջ (կարմիր, սև,

                   սպիտակ), լոռամիրգ, չիչխան, հապալաս` թարմ, և վայրի

                   պտուղներ ու հատապտուղներ

 

    0811           պտուղներ և  ընկուզազգիներ` սառեցրած, շաքարով կամ

                   առանց դրա

 

    0812           պտուղներ և  ընկուզազգիներ` պահածոյացրած` ոչ երկար

                   պահպանման համար, բայց սննդի մեջ անմիջականորեն

                   օգտագործելու համար ոչ պիտանի

 

    0813           պտուղներ` չորացրած, ընկուզազգիների և  չորացրած

                   պտուղների խառնուրդ

 

    0814           ցիտրուսային մրգերի կճեպներ, բոստանային մշակաբույսերի

                   կեղևներ` թարմ, չորացրած, պահածոյացրած` կարճատև

                   պահպանման համար, թթվեցրած, աղը դրած (ներառյալ ձմերուկի

                   կեղևը)

 

VI. ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ

 

    0904           պղպեղ, չաման` չորացրած, աղացած, մանրեցրած

 

    0907           մեխակ (ամբողջական պտուղը, ծաղիկը կամ ծաղկեոտիկը)

 

    0910           դափնետերև`  թարմ, չոր

 

VII. ՀԱՑԱԶԳԻՆԵՐ

 

    1001           ցորեն

 

    1002           աշորա

 

    1003           գարի

 

    1004           վարսակ

 

    1005           եգիպտացորեն

 

    1008           հնդկացորեն, հաճար, կորեկ, սերինոսահատիկ

 

    1103           ձավար և  հատիկավոր ցորեն

 

VIII. ՁԻԹԱԶԳԻ ԵՎ ԱՅԼ ՍԵՐՄԵՐ

 

    1206           արևածաղկի  սերմ` մանրատված կամ չմանրատված

 

    1204, 1205,    սերմեր

1206, 1207,

1209, 1212 10

 

IX. ԱԼՐԱՅԻՆ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ

 

    1905           լավաշ, հաց, հրուշակեղենի արտադրանք, թխվածքաբլիթներ,

                   ռուլետներ, տորթեր և այլ հացատեսակներ, հրուշակեղենի

                   արտադրանք` կակաո պարունակող կամ չպարունակող

 

X. ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ

 

    2203           գարեջուր

 

    2204           խաղողի գինիներ` բնական, թունդ, շամպայն

 

    2205           պտղահատապտղային գինիներ` բնական, թունդ

 

    2206           փրփրուն գինիներ

 

    2207           սպիրտ` էթիլային

 

    2208           վիսկի, օղի, լիկյոր, ռոմ, ջին, կոնյակ, բրենդի

 

XI. ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԾԾԱԿ

 

    2936           վիտամիններ

 

    3001-3006      դեղագործական արտադրանք

 

    4014  90       մանկական ծծակ

 

XII. ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹԻ ԵՎ ՄՈՐԹԵՂԵՆ

 

    4301, 4302     մորթի և  մորթու հումք` ամեն տեսակի ու որակի (բնական)

 

    4303           մորթե (բնական) հագուստեղեն և  այլ մորթե արտադրանք

 

XIII. ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ, ՄԵՏԱՂՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔ

 

    7101           մարգարիտ` բնական կամ  բուծված, մշակված կամ չմշակված,

                   տեսակավորված կամ չտեսակավորված

 

    7102           ալմաստ` մշակված կամ չմշակված

 

    7103, 7104     թանկարժեք և  կիսաթանկարժեք քարեր` բնական կամ

                   արհեստական, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ

                   չտեսակավորված

 

    7105           փշրվածքներ և  փոշի` բնական կամ արհեստական, թանկարժեք

                   և կիսաթանկարժեք քարերից

 

    7106, 7107     արծաթ` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ

                   արծաթապատ

 

    7108, 7109     ոսկի` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ

                   ոսկեպատ

 

    7110, 7111     պլատին` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ

                   պլատինապատ

 

    7112           մնացուկներ և  կտորտանք` թանկարժեք մետաղների և

                   թանկարժեք մետաղներով պատված

 

    7113           ոսկերչական իրեր և  դրանց մասեր` թանկարժեք մետաղներից

                   և թանկարժեք մետաղներով պատվածքից

 

    7114           ոսկյա և  արծաթյա իրերի վարպետների գործ և  դրանց մասերը`

                   թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատվածքից

 

    7115, 7116     բնական կամ բուծված մարգարիտից և  այլ պատրաստվածքներ

                   թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատվածքից

 

XIV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

    8415           օդափոխիչներ, խոնավացուցիչներ, օդաորակավորիչներ

 

    8418           սառնարաններ և  սառնախցիկներ

 

    8419           գազի ջեռուցիչներ, գազօջախներ, վառարաններ

 

    8450           լվացքի մեքենաներ (կենցաղային և  լվացքատների համար)

 

    8452           կարի մեքենաներ

 

    8509           փոշեծծիչներ, հատակամաքրիչներ

 

    8516           էլեկտրական ջեռուցիչներ, վառարաններ

 

    8520           ձայնագրիչներ

 

    8521           տեսաձայնագրիչներ

 

    8527           ռադիոընդունիչներ, ռադիոլաներ

 

    8528           հեռուստացույցներ` գունավոր, սև  ու սպիտակ

 

    9006, 9007     լուսանկարչական ապարատներ, լուսանկար մեծացնող

                   ապարատներ, կինոնկարահանման ապարատներ, կինոպրոյեկտորներ

 

XV. ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏ

 

    8702, 8703,    ավտոմեքենա (բեռնատար, մարդատար) և  մոտոցիկլետներ

8704, 8705,

8711

 

    4011, 4012     ավտոդողեր

 

XVI. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՇՌԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ

 

ՑԱՆԿ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՌԵՎՏՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

Ստանդարտ չափերի առևտրական վաճառասեղաններ

 

Պահեստասենյակներ` ապրանքների պահպանման համար

 

Ձեռքի բեռնասայլակներ

 

Ցուցադրափեղկեր

 

Ստանդարտ չափերի սկուտեղներ, վաճառարկղեր (լոտոկներ)` հատով

պարենային ապրանքների համար

 

Կախիչներ

 

Սանիտարահիգիենիկ գույք (աղբարկղեր, աղբանոթներ, լվացարաններ և այլն)

 

Հակահրդեհային սարքավորումներ (կրակմարիչներ, հրդեհային դույլեր,

հրդեհը ջրով հանգցնելու սարքավորում և այլն)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.1997
N 606
Որոշում