(ուժը կորցրել է 01.02.12 թիվ 27-Ն հրաման)
i
322.0387.260906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32206302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
11 սեպտեմբերի 2006 թվականի N 06-387-Ն
i
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի 7-րդ մասը, հոդված 23-ի 2-րդ մասի 3-րդ կետը, հոդված 25-ը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2277-Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա/ «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն Հավելվածի N 1-ի:
բ/ Անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի ձևը` համաձայն Հավելվածի N 2-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հունիսի 5-ի «Վկայականների ձևերը սահմանելու մասին» թիվ 381-Կ հրամանով հաստատված «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը:
3. Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանի և լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2006թ. սեպտեմբերի 11-ի
N 06-387-Ն հրամանի
._____________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետության |
| կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
| |
| ՎԿԱՅԱԿԱՆ N ԱԳԳ_____ |
| |
| Սույն վկայականը տրվում է |
| |
| __________________________________________________ |
| (անուն, հայրանուն, ազգանուն) |
| |
| առ այն, որ նա 200__ թվականի __________ __-ին |
| |
| մասնակցել է |
| |
| «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության |
| տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը: |
| |
| Մասնագիտական որակավորման հանձնաժողովի «__» «________» 200 __ թվականի|
| որոշմամբ արձանագրության N __ ____________________ -ին տրվել է |
| (անուն, հայրանուն, ազգանուն) |
| |
| ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ |
| որակավորում |
| |
| Գործողության ժամկետը` 3 տարի |
| |
| ՀՀ կառավարությանն առընթեր |
| անշարժ գույքի կադաստրի |
| պետական կոմիտեի նախագահ` ___________ Մ. Վարդանյան |
| |
| Մասնագիտական որակավորման |
| ստուգման հանձնաժողովի նախագահ` ___________ _____________ |
| |
| Կ.Տ. «__» «________» 200 __ թ. |
| |
| Գրանցման N ___ |
| |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
____________________________________
ուսումնական հաստատության անվանումը
ՎԿԱՅԱԿԱՆ
Տրվում է __________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
առ այն, որ նա _____________________________________ ավարտել է
(դասընթացներին մասնակցության ժամկետը)
«Անշարժ գույքի գնահատում»
մասնագիտական որակավորման դասընթացը:
Գործողության ժամկետը` 3 տարի
Կ.Տ.
________________________________
ուսումնական հաստատության ղեկավար
«__» «________» 200 __ թ.