Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.2003  -ից մինչեւ   01.01.2006  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.06 թվականից` 12.05.05 թիվ 577-Ն որոշում)

i

040.0595.191297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«19» դեկտեմբերի 1997թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 595

 

i

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում մեծածախ առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել մեծածախ առևտրի հիմնական կանոնները (կցվում է):

i

2. Սահմանել, որ պարենային, ոչ պարենային ու արտադրատեխնիկական նշանակության ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ առևտրի կանոններ հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը` համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 04.12.03 թիվ 1602-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

դեկտեմբերի 19-ի թիվ 595 որոշմամբ

 

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող մեծածախ առևտուրը:

2. Մեծածախ առևտուրն ապրանքների առուծախի այնպիսի գործունեություն է, երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:

3. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:

4. Ձեռնարկության մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:

5. Գնորդի պահանջով ձեռնարկությունը ներկայացնում է`

ձեռնարկության պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

մեծածախ առևտրի հիմնական կանոնները.

սպասարկող բանկի ռեկվիզիտները (անվանումը, հասցեն, հաշվի համարը).

վաճառվող ապրանքներին և մատուցվող ծառայություններին վերաբերող

ստանդարտները և այլ նորմատիվ փաստաթղթեր.

վաճառվող ապրանքների տեսականին և գնացուցակը.

չափման միջոցների ստուգաչափման վկայականները:

6. Մեծածախ առևտրի մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ձեռնարկությունում վաճառվող ապրանքների նմուշների սրահի առկայության դեպքում նմուշները ցուցադրվում են գնապիտակներով, որտեղ նշվում են ապրանքի անվանումը, վաճառքի առաջարկված գինը, արտասահմանյան արտադրության ապրանքների համար` հայերեն անվանումը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ապրանքը բնութագրող այլ տվյալներ:

8. Ձեռնարկությունը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) պարտավոր է բանկում ունենալ հաշվարկային հաշիվ և գնորդի պահանջով նրա հետ հաշվարկները կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վճարամիջոցներով:

Ձեռնարկությունն իրավունք ունի հրաժարվելու վճարումը քարտով ընդունելուց, եթե վճարման ենթակա գումարը պակաս է տվյալ տեսակի քարտով վճարումներն իրականացնելու համար ձեռնարկության և սպասարկող բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով սահմանված քարտերով վճարման ենթակա նվազագույն գումարից:

i

9. Ձեռնարկությունում ապրանքներ ընդունողն ու վաճառողը պարտավոր են կրել կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով` վավերացված ձեռնարկության կնիքով:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:

(9-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 2035-Ն, 04.12.03 թիվ 1602-Ն որոշումներ)

10. Ապրանքների պահպանումը պետք է համապատասխանի տվյալ ապրանքի համար ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին:

11. Արգելվում են սահմանված պահանջներին չհամապատասխանող, անորակ, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների ընդունումը և վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի տված գրավոր թույլտվության առկայության դեպքում):

12. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը` առանց համապատասխանության սերտիֆիկատների առկայության:

13. Ձեռնարկությունը պայմանագրային հիմունքներով գնորդին կարող է առաջարկել վճարովի ծառայություններ ապրանքների ի պահ ընդունում, բեռնափոխադրում` գնորդի նշած հասցեով, ապրանքների տեսակավորում և տարայավորում (այդ թվում` բեռնարկղերով` անմիջականորեն մանրածախ առևտրի ձեռնարկություն հասցնելու համար), տեղեկատվական, գովազդային և ապրանքամատակարարման բարելավմանը նպաստող այլ ծառայություններ:

14. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

15. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.1997
N 595
Որոշում