Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

09.08.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.08.1993  -ից մինչեւ   09.08.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «06» հուլիսի 1993թ. Հ.Ն-0891-I

 

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական խաչ շքանշանից հետո:

 

 

pin
ՀՀ 26.07.1993
N ՀՕ-72 օրենք