(ուժը կորցրել է 29.05.03 թիվ 793-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 1992 թ. թիվ 286
i
ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԵՎ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մինչև համապատասխան կառուցվածքների ստեղծումը, հանրապետությունից արտասահման մշտական բնակության մեկնած անձանց օրենքով նախատեսված կենսաթոշակների գումարների փոխադրումն այլ երկրներ ժամանակավորապես իրականացնել անկախ պետությունների համագործակցության կենսաթոշակային (սոցիալական) ֆոնդերի ներկայացուցիչների ասոցիացիայի միջոցով:
2.Արտասահմանում աշխատած ժամանակաշրջանը, այդ թվում նաև արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակաշրջանը հաշվարկվում է ընդհանուր և արտոնյալ աշխատանքային ստաժում <հայաստանի հանրապետության="" քաղաքացիների="" պետական="" կենսաթոշակային="" ապահովության="" մասին=""> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե արտասահմանում աշխատած քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային եվ զբաղվածության ֆոնդին կատարել են պետական սոցիալական ապահովագրական մուծումներ:
Արտասահմանում աշխատած քաղաքացիների կենսաթոշակները հաշվարկվում են <հայաստանի հանրապետության="" քաղաքացիների="" պետական="" կենսաթոշակային="" ապահովության="" մասին=""> Հայաստանի Հանրապետության օրենքի 44 հոդվածին համապատասխան:
3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն արտասահմանում աշխատած ժամանակաշրջանում պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու կարգի մասին:
հայաստանի>հայաստանի>