Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒ ...

01.07.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.1992  -ից մինչեւ   01.07.1995  -ը:
 

 

i

/ուժը կորցրել է 06.07.95 թիվ 469 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 1992 թ. թիվ 285

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՍՏԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ կենսաթոշակների հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակում հաշվառվում են աշխատանքի վարձատրությանն ուղղված բոլոր տեսակի միջոցները (որոնցից կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ), բացառությամբ`

ա) չօգտագործված արձակուրդի դիմաց վճարվող դրամական փոխհատուցման.

բ) աշխատանքից ազատման դեպքում վճարվող նպաստի գումարի.

գ) որպես նյութական օգնություն վճարվող դրամական տարբեր նպաստների գումարի.

դ) փոխհատուցվող գումարների (գործուղման օրապահիկի և օրապահիկի փոխարեն վճարների, աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում բանվոր ծառայողների առողջությանը հասցված վնասի փոխհատուցման վճարների).

ե) առանձին աշխատողների բնակարանների, կոմունալ ծառայությունների, ջեռուցման, տրանսպորտային երթևեկության վարձի վճարման համար տրված փոխհատուցումների գումարների.

զ) ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վճարվող նպաստների, կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության գծով վճարվող այլ նպաստների գումարների.

է) հատուկ հագուստի, կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, օճառի, կաթի և բուժ-կանխարգելիչ սննդի արժեքի փոխհատուցման.

ը) հատուկ արշավախմբերում գտնվող աշխատողների համար օրենսդրությամբ նախատեսված անվճար տրվող կոլեկտիվ սննդի օրաբաժնի արժեքի.

թ) ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության միջոցների հաշվին սննդի համար վճարված փոխհատուցման, առողջարանների, կուրորտների և հանգստյան տների ուղեգրերի արժեքի.

ժ) փոխադրման կամ այլ բնակավայրում աշխատանքի անցնելու կապակցությամբ գույքի տեղափոխման ճանապարհածախսի փոխհատուցման վճարների.

ի) համապատասխան բյուջե կամ բարեգործական ֆոնդեր փոխանցված ոչ աշխատանքային օրերին կատարված աշխատանքների վարձատրության գումարի.

լ) հոբելյանական տարեթվերի, ծննդյան օրերի, բարեխիղճ կամ երկարամյա աշխատանքային գործունեության համար աշխատավարձի ֆոնդի հաշվին վճարվող դրամական պարգևների և խրախուսման գումարների.

խ) մրցույթներում,ստուգատեսներում և այլ միջոցառումներում մրցանակային տեղեր գրավելու կապակցությամբ վճարվող դրամական պարգևների.

ծ) գործատուների, անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց (անհատ ձեռներեցների), գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից արտադրությունից կտրված ուսման գործուղված ուսանողներին վճարվող կրթաթոշակի գումարների.

կ) երիտասարդ մասնագետներին ուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ գործատուների, անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց (անհատ ձեռներեցների), գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հաշվին վճարովի արձակուրդի համար տրվող նպաստների գումարների:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.1992
N 285
Որոշում