Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՎՈՂ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.08.2006  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

030.0172.170806

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ կարգադրություններով պետական մարմիններում ծառայող անձանց պետական այլ պաշտոններում նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու միասնական ցանկ սահմանելու նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական մարմիններում ծառայող անձանց պետական այլ պաշտոններում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացվում`

ա) օրենսդրությամբ համապատասխան պաշտոնում նշանակելու ներկայացման իրավունք ունեցող մարմնի հիմնավորված առաջարկությունը կամ գրությունը,

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված դեպքերում` համապատասխան պաշտոնում նշանակելու համար իրավասու մարմնի որոշումը կամ եզրակացությունը,

գ) համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջադրված անձի (այսուհետ` առաջադրված անձ) կենսագրությունը,

դ) տեղեկանք առաջադրված անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ,

ե) առաջադրված անձի ծառայողական բնութագիրը` տրված վերջին ծառայության վայրի պետական մարմնի ղեկավարի կողմից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

17 օգոստոսի 2006 թվականի

ՆՀ-172-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.08.2006
N ՆՀ-172-Ն
Հրամանագիր