(ուժը կորցրել է 11.12.98 թիվ 721 որոշում)
i
041.0568.021297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1997 թ. թիվ 568
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԹԻՎ 334 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անդամների անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 334 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
հանձնաժողովի կազմում Ն. Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար Պ. Ղալթախչյանին, իսկ հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պարտականությունները դնել Ա. Սիմոնյանի վրա: