(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
i
010.0154.120706
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 30-րդ հոդվածում`
1) ուժը կորցրած ճանաչել երկրորդ մասը.
2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ արդարադատության խորհրդի դատավոր անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված իրենց լիազորությունների սահմաններում արդարադատության խորհուրդ են դիմում միայն դատարանների նախագահների խորհրդի եզրակացությունն ստանալուց հետո: Նշված եզրակացությունը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:»:
ՀՈԴՎԱԾ 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-րդ հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 31.1. ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի և դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաև կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը: Արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա:
Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով արդարադատության խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ մասը «նախարարը» բառից հետո լրացնել «, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը կամ վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
12 հուլիսի 2006 թվականի
ՀՕ-154-Ն