(ուժը կորցրել է 03.07.14 թիվ 46-Ն հրաման)
i
100.1206.120506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 դեկտեմբերի 2005 թվականի N 1206-Ն
«ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-8.2.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Անձնական հիգիենայի միջոցների (կենցաղային և սանիտարական նշանակության իրերի) անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2.1 սանիտարական կանոնները և նորմերը (հավելված):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների պետերին.
սահմանել հսկողություն «Անձնական հիգիենայի միջոցների (կենցաղային և սանիտարական նշանակության իրերի) անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2.1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2005թ. դեկտեմբերի 16-ի
N 1206-Ն հրամանով
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-8.2.1
1. Կիրառման ոլորտը
1.1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) մշակված են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի կիրառման նպատակով, պարտադիր է դրա պահպանումը Հայաստանի Հանրապետության տարածքում` բոլոր մարմինների, կազմակերպությունների և այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից:
1.2. Սանիտարական կանոնները սահմանում են կենցաղային և սանիտարական նշանակության իրերի` անձնական հիգիենայի միջոցների (այսուհետ` անձնական հիգիենայի միջոցներ) անվտանգությանը ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջները և նորմատիվային հիգիենիկ ցուցանիշները, որոնց պահպանումը ապահովում է հիգիենիկ, էսթետիկական, պաշտպանական և կանխարգելման նպատակով օգտագործման դեպքում բնակչության առողջության անվտանգությունը:
1.3. Սույն սանիտարական կանոնների պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և արտերկրներում արտադրված և ներկրվող անձնական հիգիենայի միջոցների բոլոր տեսակների և անվանացանկի վրա` համաձայն հավելված 1-ի:
1.4. Սանիտարական կանոնների պահանջները չեն տարածվում բժշկական նշանակության վերմաշկային օգտագործման միջոցների և արտադրանքների վրա, բացառությամբ հիգիենիկ (բժշկական) բամբակի:
2. Ընդհանուր դրույթներ
2.1. Անձնական հիգիենայի միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ պատասխանատվություն է կրում դրանց որակի և սպառողի առողջության անվտանգության համար և երաշխավորում է դրանց համապատասխանությունը սույն սանիտարական կանոնների և նորմատիվային այլ փաստաթղթերի (ԳՕՍՏ-երի, տեխնիկական պայմանների և այլն) պահանջներին:
3. Ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ
3.1. Արտադրվող և իրացվող անձնական հիգիենայի միջոցների անվտանգությունը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից տրվող հիգիենիկ փորձաքննության վրա հիմնված դրական եզրակացությամբ:
3.2. Անձնական հիգիենայի միջոցների արտադրանքի արտադրության համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը և նյութերը, համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքի N 15 հոդվածի, թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մարմինների կողմից տրված դրական հիգիենիկ եզրակացության առկայության դեպքում:
3.3. Արտադրողի կողմից Առողջապահության նախարարության հետ պետք է համաձայնեցվեն այն պայմանները, որի դեպքում հնարավոր է առողջության համար վտանգավոր արտադրանքի վերամշակումը: Այլ դեպքերում կատարվում է անորակ արտադրանքի օգտահանում կամ ոչնչացում:
3.4. Հումքի, նյութերի, ռեակտիվների յուրաքանչյուր տեսակի համար անձնական հիգիենայի միջոցներ արտադրող կազմակերպությունը պետք է ունենա սահմանված կարգով հաստատված նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:
3.5. Տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող հումքը, նյութերը և ռեակտիվները, ինչպես նաև վերջնական արտադրանքը պետք է ենթարկվեն կազմակերպության արտադրական լաբորատոր հսկողությանը` կազմակերպության լաբորատորիայի կամ հավաստագրված այլ լաբորատորիայի կողմից պայմանագրային հիմունքներով, սույն կանոններում սահմանված ցուցանիշների ամբողջ ծավալով:
3.6. Անձնական հիգիենայի միջոցների փաթեթավորումը առավելապես պետք է լինի հերմետիկ, պատրաստված այնպիսի նյութերից, որոնք չեն ազդի դրա որակական և հիգիենիկ ցուցանիշների վրա, կապահովեն դրա կայունությունը մինչ պիտանիության ժամկետի ավարտը ու հարմարավետությունը օգտագործման համար:
3.7. Անձնական հիգիենայի միջոցների արտադրանքի պահպանման և փոխադրման ընթացքում պետք է բացառվեն արտադրանքի անվտանգության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը, փաթեթների վնասումը, քայքայումը և ցրումը:
3.8. Անձնական հիգիենայի միջոցների մակնշումը պետք է ներառի նաև հետևյալ տեղեկատվական տվյալները.
- արտադրանքի անվանումը,
- առևտրային մակնիշի անունը (անհրաժեշտության դեպքում) և ապրանքի անունը (կարող է նշվել լատինական այբուբենի տառերով),
- արտադրող երկրի անունը, արտադրող կազմակերպության և արտադրանքի մատակարարի անվանումը և հասցեն (կարող է նշվել լատինական այբուբենի տառերով),
- նպատակը և օգտագործման եղանակը (օգտագործման համար հրահանգ կարող է չլինել, եթե նրա կիրառումը ակնհայտ է և հանրահայտ),
- օգտագործման սահմանափակումը և կանխումը (անհրաժեշտության դեպքում),
- թողարկման ամսաթիվը, տարեթիվը և պիտանիության ժամկետը, կամ պիտանիության վերջնական ժամկետը, խմբաքանակի կամ սերիայի համարը,
- քանակը և/կամ քաշը, չափը (խանձարուրների համար` ունիվերսալ նշում խանձարուրների չափի և երեխայի քաշի համապատասխանության մասին),
- պահպանման պայմանները:
Փաթեթավորման վրա անհրաժեշտ տվյալների տեղադրման համար պայմաններ չլինելու դեպքում (փոքր չափեր և ապրանքի ձևը) այն ներկայացվում է պիտակների, ապրանքանիշերի և այլնի վրա, որը կցում կամ ամրացնում են ապրանքին:
3.9. Արտերկրում արտադրված, ներկրվող անձնական հիգիենայի միջոցների բոլոր ապրանքների յուրաքանչյուր անհատական փաթեթ պետք է ուղեկցվի հայերեն գրված ապրանքանիշով:
3.10. Արտադրանքի նմուշառումը կատարվում է պատահական ընտրման մեթոդով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, լրիվ հսկողության համար անհրաժեշտ քանակությամբ: Հիգիենիկ փորձաքննության լաբորատոր հսկողության համար վերցվում են միատեսակ արտադրանքի ոչ պակաս.
2 փաթեթ խանձարուրներ,
3 փաթեթ կանանց հիգիենիկ միջադիրներ և տամպոններ,
3 փաթեթ անձնական հիգիենայի պարագաների այլ անվանումներ և տեսակներ:
Վերցված նմուշները մեկուսացվում են մնացած արտադրանքից, փաթեթավորվում և կնքվում են վերցման վայրում: Լաբորատոր հետազոտության համար նմուշառումը ձևակերպվում է ակտով` 3 կամ 4 օրինակից (կախված փորձաքննության նպատակից), որոնցից մեկը թողնվում է արտադրողի (մատակարարի) կամ դիմողի մոտ, երկրորդը գտնվում է վերահսկող (գրանցող) կազմակերպությունում, երրորդը` փորձարկող լաբորատորիայում: Հնարավոր է առաջին օրինակի` թաց կնիքով և ստորագրված կրկնօրինակի օգտագործումը:
3.11. Լաբորատոր փորձաքննության արդյունքները ձևակերպվում են ապրանքի հիգիենիկ փորձաքննության ակտով կամ փորձաքննության արձանագրությամբ (ընտրովի լաբորատոր հսկողության համար):
4. Անձնական հիգիենայի պարագաների հիգիենիկ անվտանգության
նորմատիվային ցուցանիշները
4.1 Անձնական հիգիենայի միջոցները պետք է համապատասխանեն հիգիենիկ անվտանգության նորմատիվային ցուցանիշներին` համաձայն 2, 3, 4, 5 հավելվածների:
4.2 Հավելված 2-ում նշված զգայորոշական և սանիտարաքիմիական ցուցանիշների հետազոտությունների համար անձնական հիգիենայի միջոցներից ջրային էքստրակտի պատրաստումը կատարվում է համաձայն հավելված 6-ում նշված մեթոդի:
4.3 Անձնական հիգիենայի միջոցները բերանի խոռոչով (պերօրալ) օրգանիզմ ներմուծվելու դեպքում չպետք է առաջացնեն սուր թունավորում, իսկ մաշկի, լորձաթաղանթների վրա ունենան գրգռիչ (իրիտատիվ) և գերզգայնացնող (սենսիբիլիզացնող) ազդեցություն:
4.4 Եթե առաջացել է մարդու առողջության վրա անձնական հիգիենայի միջոցների արտադրանքի վնասակար ազդեցության վտանգ` Առողջապահության նախարարության կողմից ընդունվում է որոշում արտադրությունը, կիրառումը և իրացումը կասեցնելու մասին, մինչև արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը:
4.5 Թունաբանական փորձարկումների ժամանակ անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտի պատրաստումը կատարվում է համաձայն հավելված 7-ում նշված մեթոդի:
4.6 1-ին խմբի անձնական հիգիենայի պարագաների մակերեսին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի հավելված 5-ում տրված թույլատրելի մակարդակը և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11/ N 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջները:
«Անձնական հիգիենայի միջոցների
անվտանգության հիգիենիկ պահանջներ»
Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-8.2.1
Հավելված 1
Անձնական հիգիենայի միջոցներ
(տեսակներն ըստ նշանակության)
._________________________________________________________________________.
|Արտադրանքի | |
| խմբերը | Անվանումը |
|(տեսակները)| |
|___________|_____________________________________________________________|
| 1 |Երեխաների և մեծերի համար խանձարուրներ, տակդիրներ, մոմլաթներ |
| |(միանվագ օգտագործման) և այլն |
|___________|_____________________________________________________________|
| 2 |Կանացի հիգիենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն միջարկներ |
| |(ներդրուկ) և այլն |
|___________|_____________________________________________________________|
| 3 |Հիգիենիկ և կոսմետիկ անձեռոցիկներ (տոգորված և ոչ) և այլն |
|___________|_____________________________________________________________|
| 4 |Սպասքավորման թղթե անձեռոցիկներ, սրբիչներ (միանվագ), |
| |թաշկինակներ (միանվագ), զուգարանի թուղթ (միա- և բազմաշերտ) և |
| |այլն |
|___________|_____________________________________________________________|
| 5 |Հիգիենիկ (բժշկական) բամբակ, բամբակյա կոսմետիկ գնդիկներ, |
| |տամպոններ, բարձիկներ, բամբակով ձողիկներ և այլն |
._________________________________________________________________________.
Հավելված 2
Անձնական հիգիենայի միջոցների զգայորոշական և սանիտարաքիմիական
նորմատիվային ցուցանիշները
._________________________________________________________________________.
|Արտադրանքի խմբերը | Ցուցանիշների | Բնութագիրը և նորմը |
| (տեսակները) | անվանումը | |
|__________________|________________________|_____________________________|
| 1 | 2 | 3 |
|__________________|________________________|_____________________________|
|1. Խանձարուրներ, |Արտաքին տեսք |Ամբողջական, հերմետիկ |
|տակդիրներ, | |փաթեթավորում, առանց ապրանքի |
|մանկական մոմլաթներ| |արտաքին թերության |
|(միանվագ) և այլն | |(հավասարաչափ, միատարր |
| | |մակերեսներ, կողմնակի բծերի, |
| | |շղարշի, ներառման, վնասման |
| | |բացակայություն) |
|__________________|________________________|_____________________________|
| |էքստրակտի զգայորոշիչներ.| |
| |- արտաքին տեսքը | |
| |- հոտը |Թափանցիկ հեղուկ առանց |
| | |պղտորության և նստվածքի 1 |
| | |բալից ոչ ավելի |
| |________________________|_____________________________|
| |Ջրածնային ցուցանիշ pH, |pH-ի փոփոխություն ոչ ավելի |
| |միավոր |+/- 1 միավորից |
| |________________________|_____________________________|
| |էքստրակտի թթվայնացում |10,0-ից ոչ ավելի |
| |/օրգանական նյութերի | |
| |ընդհանուր քանակը/ մգ | |
| |Օ2/դմ3 | |
| |________________________|_____________________________|
| |Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |0,1-ից ոչ ավելի |
|__________________|________________________|_____________________________|
|2. Կանացի հիգիենիկ|Արտաքին տեսք |Ամբողջական, հերմետիկ |
|միջադիրներ, | |փաթեթավորում, առանց ապրանքի |
|տամպոններ, | |արտաքին թերության |
|լակտացիոն | |(հավասարաչափ, միատարր |
|միջարկներ | |մակերեսներ, կողմնակի բծերի, |
|(ներդրուկ) և այլն| |շղարշի, ներառման, վնասման |
| | |բացակայություն) |
| |________________________|_____________________________|
| |էքստրակտի զգայորոշիչներ.| |
| |- արտաքին տեսքը | |
| |- հոտը |Թափանցիկ հեղուկ առանց |
| | |պղտորության և նստվածքի 1 |
| | |բալից ոչ ավելի |
| |________________________|_____________________________|
| |Ջրածնային ցուցանիշ pH, |pH-ի փոփոխություն ոչ ավելի |
| |միավոր |+/- 1 միավորից |
| |________________________|_____________________________|
| |էքստրակտի թթվայնացում |10,0-ից ոչ ավելի |
| |(օրգանական նյութերի | |
| |ընդհանուր քանակը) մգ | |
| |Օ2/դմ3 | |
| |________________________|_____________________________|
| |Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |0,1-ից ոչ ավելի |
|__________________|________________________|_____________________________|
|3. Հիգիենիկ և |Արտաքին տեսք |Ամբողջական, հերմետիկ |
|կոսմետիկ | |փաթեթավորում, առանց ապրանքի |
|անձեռոցիկներ | |արտաքին թերության |
|(տոգորված և ոչ | |(հավասարաչափ, միատարր |
|տոգորված) և այլն | |մակերեսներ, կողմնակի բծերի, |
| | |շղարշի, ներառման, վնասման |
| | |բացակայություն) |
| |________________________|_____________________________|
| |Հոտը |Հաճելի, յուրահատուկ |
| | |օգտագործված |
| |________________________|_____________________________|
| |էքստրակտի զգայորոշիչներ.| |
| |- արտաքին տեսքը | |
| | |Թափանցիկ հեղուկ առանց |
| | |պղտորության, նստվածքի և |
| | |գունավորման, թույլատրվում է |
| | |աննշան օպալեսցենցիա |
| |________________________|_____________________________|
| |Ջրածնային ցուցանիշ pH, |4.5-8.5 |
| |միավոր | |
| |________________________|_____________________________|
| |Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |0,1-ից ոչ ավելի |
|__________________|________________________|_____________________________|
|4. Սպասքավորման |Արտաքին տեսք |Ամբողջական փաթեթավորում, |
|թղթե անձեռոցիկներ,| |առանց ապրանքի արտաքին |
|խոհանոցային | |թերությունների (միատարր |
|սրբիչներ (միանվագ | |մակերեսներ, կողմնակի բծերի |
|օգտագործման), | |բացակայություն), եզրերը ուղիղ|
|թաշկինակներ | |կտրված |
|(միանվագ | | |
|օգտագործման), | | |
|զուգարանի թուղթ | | |
|(միա- և | | |
|բազմաշերտ) և այլն| | |
|__________________|________________________|_____________________________|
| |էքստրակտի զգայորոշիչներ.| |
| |- արտաքին տեսքը | |
| | |Թափանցիկ հեղուկ առանց |
| | |պղտորության, նստվածքի, |
| | |գունավորման և պղտորության |
| |- հոտը | |
| | |1 բալից ոչ ավելի |
| |________________________|_____________________________|
| |Ջրածնային ցուցանիշ pH, |4.5-8.5 |
| |միավոր | |
| |________________________|_____________________________|
| |Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,1-ից |
|__________________|________________________|_____________________________|
|Խոհանոցային թղթե |Կապար մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,03-ից |
|սրբիչներ և | | |
|սպասքավորման | | |
|անձեռոցիկներ | | |
|__________________|________________________|_____________________________|
| |Ցինկ մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,1-ից |
|__________________|________________________|_____________________________|
| |Քրոմ (գումարային) մգ/դմ3|Ոչ ավելի` 0,1-ից |
|__________________|________________________|_____________________________|
|Գունավորումների | | |
|համար ներկեր | | |
|օգտագործելիս | | |
|գույները. | | |
|- կապույտ |Կոբալտ մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,1-ից |
| | | |
|- դեղին |Քրոմ (գումարային) մգ/դմ3|Ոչ ավելի` 0,1-ից |
| |Կադմիում մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,001-ից |
|- կարմիր |Պղինձ մգ/դմ3 |Ոչ ավելի` 1,0-ից |
| |Մանգան մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,1-ից |
| | | |
|- կանաչ |Պղինձ մգ/դմ3 |Ոչ ավելի` 1,0-ից |
| |Քրոմ (գումարային) մգ/դմ3|Ոչ ավելի` 0,1-ից |
| |Մանգան մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,1-ից |
| | | |
|- սև, |Կոբալտ մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,1-ից |
|վարդագորշագույն, | | |
|վարդագույն | | |
| | | |
|- երկնագույն |Պղինձ մգ/դմ3 |Ոչ ավելի` 1,0-ից |
| | | |
|- գորշագույն |Երկաթ մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,3-ից |
|__________________|________________________|_____________________________|
|5. Հիգիենիկ |Արտաքին տեսք |Միատարր, լավ գզված /սանրած/ |
|(բժշկական) բամբակ,| |թելային մասսա, առանց կողմնակի|
|բամբակյա կոսմետիկ | |խառնուրդների և ներդրումների:|
|գնդիկներ | |Թույլատրվում է թելային |
| | |հանգույցների եզակի |
| | |կուտակումներ |
|__________________|________________________|_____________________________|
| |էքստրակտի զգայորոշիչներ.| |
| |- արտաքին տեսքը |Թափանցիկ հեղուկ առանց |
| | |պղտորության, նստվածքի և |
| | |գունավորման |
| | | |
| |- հոտը |Չի թույլատրվում |
| | |Ոչ ավելի 2 բալից` բամբակյա |
| | |ձողիկների համար |
| |________________________|_____________________________|
| |Ջրային էքստրակտի |Չեզոք |
| |ռեակցիան | |
| |________________________|_____________________________|
| |Վերականգնող նյութերի |Հետքեր |
| |պարունակություն | |
| |________________________|_____________________________|
| |Ֆորմալդեհիդ մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,1-ից |
| |________________________|_____________________________|
| |** Ստիրոլ մգ/դմ3 |Ոչ ավելի` 0,01-ից |
._________________________________________________________________________.
- միգրացիայի ենթարկվող վնասակար նյութերի որոշման համար հնարավոր է այլ մեթոդների օգտագործում, որը իր զգայնությամբ չի զիջում հաստատվածներին:
Հավելված 3
Անձնական հիգիենայի միջոցների մանրէաբանական նորմատիվային
ցուցանիշները (մանրէային աղտոտվածության թույլատրելի մակարդակները)
._________________________________________________________________________.
|Արտա- | Enterobacte-| Staphylo- | Pseudomonas| Մանրէների | Բորբոսային |
|դրանքի| riaceae | coccus aureus| aeruginosa | ընդհանուր | սնկեր և |
|խումբը| 10 գ-ում | 10 գ-ում | 10 գ-ում | քանակը | խմորասնկեր |
| | Էնտերոբակտեր| Ոսկեգույն | Պսևդոմոնա | (ՄԱՖԱՄ) | ԳԱՄ/գ |
| | | ստաֆիլակոկ | աէրոգինոզա | ԳԱՄ/գ | (ոչ ավելի) |
| | | | | (ոչ ավելի)| |
|______|_____________|______________|____________|___________|____________|
| 1 |բացակայութ- |բացակայություն|բացակայութ- | 1x10(2) |բացակայութ- |
| |յուն | |յուն | |յուն |
|______|_____________|______________|____________|___________|____________|
| 2 | # | # | # | # | # |
|______|_____________|______________|____________|___________|____________|
| 3 | # | # | # | 1x10(3) | 1x10(2) |
|______|_____________|______________|____________|___________|____________|
| 4 | # | # | # | # | # |
|______|_____________|______________|____________|___________|____________|
| 5 | # | # | # | # | # |
._________________________________________________________________________.
Հավելված 4
Անձնական հիգիենայի պարագաների թունաբանական ցուցանիշները
._________________________________________________________________________.
|Արտա- | | Նորման և բնութագիրը |
|դրանքի| Ցուցանիշի անվանումը |__________________________________|
|խումբը| | Նորման | Ազդեցության թույլատրելի |
| | | | աստիճանը |
|______|_______________________________|________|_________________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|______|_______________________________|________|_________________________|
| 1,2 |Մաշկի տեղային գրգռման | |Գրգռիչ ազդեցության |
| |ազդեցության ինդեքս, բալ | 0 |բացակայություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Աչքի լորձաթաղանթի վրա գրգռիչ | |Գրգռիչ ազդեցության |
| |ազդեցության ինդեքս, բալ | 0 |բացակայություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Սենսիբիլիզացնող ազդեցության | |Սենսիբիլիզացնող |
| |ինդեքս, բալ | |ազդեցության |
| | | 0 |բացակայություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Բջիջ - թիրախների թթվածնային | |Չպետք է առաջացնի |
| |մետաբոլիզմի ոչսպեցիֆիկ խթանման | |լեյկոցիտների կամ |
| |ինդեքս |1,0 +/- |մակրոֆագերի սպոնտան ՈԽԹ |
| | |0,3 |(ոչսպեցիֆիկ խթանման |
| | | |թեսթ) թեստի նկատելի |
| | | |փոփոխություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Թունավորման ինդեքսը բջջային |70-120 |Չպետք է ունենա ընդհանուր |
| |տեստ - օբյեկտի, % | |թունավորման ազդեցություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Էրիտրոցիտների հեմոլիզի %, |Ոչ ավելի|Չպետք է առաջացնի հեմոլիզ |
| |թաղանթավնասման ազդեցության | 2,0-ից |ավելին, քան ստուգիչ |
| |ցուցանիշ | |նմուշում |
|______|_______________________________|________|_________________________|
| 3,4 |Մաշկի տեղային գրգռման | |Գրգռիչ ազդեցության |
| |ազդեցության ինդեքս, բալ | 0 |բացակայություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Աչքի լորձաթաղանթի վրա գրգռիչ | |Գրգռիչ ազդեցության |
| |ազդեցության ինդեքսը, բալ | 0 |բացակայություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Սենսիբիլիզացնող ազդեցության | |Սենսիբիլիզացնող |
| |ինդեքս, բալ | |ազդեցության |
| |Միայն տոգորացված հիգիենիկ և | 0 |բացակայություն |
| |կոսմետիկ անձեռոցիկների համար | | |
| |_______________________________|________|_________________________|
| |Բջիջ - թիրախների թթվածնային | |Չպետք է առաջացնի |
| |մետաբոլիզմի ոչսպեցիֆիկ խթանման |1,0 +/- |լեյկոցիտների կամ |
| |ինդեքս |0,3 |մակրոֆագերի սպոնտան ՈԽԹ -|
| | | |թեստի նկատելի |
| | | |փոփոխություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Թունավորման ինդեքս բջջային |70-120 |Չպետք է ունենա ընդհանուր |
| |թեստ - օբյեկտի վրա, % | |թունավորման ազդեցություն |
|______|_______________________________|________|_________________________|
| 5 |Մաշկի տեղային գրգռիչ | |Գրգռիչ ազդեցության |
| |ազդեցության ինդեքս, բալ | 0 |բացակայություն |
| |_______________________________|________|_________________________|
| |Աչքի լորձաթաղանթի վրա գրգռիչ | |Գրգռիչ ազդեցության |
| |ազդեցության ինդեքս, բալ | 0 |բացակայություն |
._________________________________________________________________________.
Հավելված 5
Ֆիզիկական գործոնների չափորոշիչներով անձնական հիգիենայի միջոցների
անվտանգության ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Արտադրանքի խումբը | Ցուցանիշի անվանումը | Նորման և բնութագիրը |
|______________________|________________________|_________________________|
| 1 | Էլեկտրաստատիկ դաշտի | ոչ ավելի 15.0 կՎտ/մ |
| | լարվածությունը | |
._________________________________________________________________________.
Հավելված 6
Զզգայորոշական և սանիտարաքիմիական ցուցանիշների հետազոտությունների
համար անձնական հիգիենայի միջոցներից ջրային էքստրակտի
պատրաստման մեթոդը
Օգտագործում են թորած ջուր pH 5,4-6,6 /ԳՈՍՏ 6709 «Թորած ջուր: Տեխնիկական պայմաններ»/:
1 և 2-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտ ստանում են նմուշի քաշի /գ/ և թորած ջրի ծավալի /սմ3/ 1:100 հարաբերակցությամբ, որը 40 oC պայմաններում պահվում է 6 ժամ և ժամանակ առ ժամանակ թափահարվում է /4-6 անգամ/:
3-րդ և 4-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտ ստանում են նմուշի մակերեսի /սմ2/ և թորած ջրի ծավալի / սմ3 / 1: 2 հարաբերակցությամբ, որը 40 oC պայմաններում պահվում է 6 ժամ:
5-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտ ստանում են նմուշի քաշի / գ / և թորած ջրի ծավալի /սմխ / 1:10 հարաբերակցությամբ, որը 40 oC պայմաններում պահվում է 2 ժամ, իսկ հիգիենիկ /բժշկական/ բամբակից և նրանից պատրաստված ապրանքներից համաձայն «Բամբակ բժշկական հիդրոսկոպիկ: Տեխնիկական պայմաններ» ԳՈՍՏ 5556-ի /այսուհետ ԳՈՍՏ 5556/:
Հավելված 7
Թունաբանական փորձարկումների ժամանակ անձնական հիգիենայի միջոցներից
էքստրակտի պատրաստումը
Թունաբանական in vivo և in vitro փորձարկումների ժամանակ օգտագործում են 1 և 2-րդ խմբի անձնական հիգիենայի պարագաներից էքստրակտ մանրէազերծված ֆիզիոլոգիական լուծույթում, հարաբերակցությամբ 1:100 գ/սմխ 37 oC պայմաններում մեկ օր էսպոզիցիայով, 3-րդ և 4-րդ խումբը` ֆիզիոլոգիական լուծույթում հարաբերակցությամբ 1:2 սմ2/սմ3 37 oC պայմաններում մեկ օր էսպոզիցիայով, 5-րդ խումբը` էքստրակտ թորած ջրով համանման հավելված 6-ի /4-րդ պարբերություն/: