Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅ ...

02.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.07.2006  -ից մինչեւ   02.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1698-Ն որոշում)

i

040.0875.280606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2006 թվականի N 875-Ն

 

i

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2034-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) աշխատանքային պայմանագրի գրանցման գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ գործող պայմանագրերը գրանցվում են գրանցամատյանում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 16-ի

N 875-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է աշխատողի և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանների (որոշում, կարգադրություն, հրաման) (այսուհետ` պայմանագիր) գրանցման, գրանցամատյանի վարման և պահպանման կարգը:

2. Աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման պայմանագրերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի լուծումը գրանցվում է գրանցամատյանում:

3. Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են գործատուի կնիքով կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:

4. Գրանցամատյանի վարումը և պահպանումն իրականացվում է գործատուի կամ գործատուի ներկայացուցչի կողմից:

Գրանցամատյանը պահվում է գործատուի կենտրոնական գրասենյակում (գործունեության իրականացման վայրում):

5. Իրավաբանական անձի կողմից ստեղծված ներկայացուցչություններում և մասնաճյուղերում պահվում են գործատուի կողմից վավերացված գրանցամատյանից քաղվածքը և պայմանագրերի պատճենները` ներկայացուցչություններում և մասնաճյուղերում աշխատողների մասով:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պայմանագիրը կնքելուց հետո նույն օրը այն գործատուի կամ գործատուի լիազորած անձի կողմից թվագրվում և գրանցվում է գրանցամատյանում:

7. Պայմանագրի գրանցման փաստը հավաստվում է փաստաթղթի օրինակների վրա գործատուի կողմից դրվող հետևյալ մակագրությամբ`

«Պայմանագիրը գրանցված է», տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գրանցման համարը, գործատուի կամ գործատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը:

8. Յուրաքանչյուր աշխատողի մասին տեղեկությունները գրանցամատյանում գրանցվում են առանձին էջում:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրի լուծումը գրանցվում են գրանցամատյանում գրանցման համար նախատեսված կարգով` թվագրված ենթահամարակալմամբ:

10. Պայմանագրում փոփոխությունները և լրացումները գրանցելու փաստը հավաստվում է սույն կարգի 7-րդ կետին համապատասխան:

11. Պայմանագրի լուծումը գրանցվում է` օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

 

IV. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Պայմանագրերը գրանցվում են դրանք կնքելու (ստորագրելու) ժամանակագրական հերթականությամբ:

13. Գրանցամատյանում լրացվում են`

ա) էջի վերևի մասում` աշխատողի անունը, ազգանունը (պայմանագրում հայրանվան առկայության դեպքում` նաև հայրանունը),

բ) 1-ին սյունակում` պայմանագրի գրանցման հերթական համարը,

գ) 2-րդ սյունակում` պայմանագրի (աշխատանքային պայմանագիր, հրաման, կարգադրություն, որոշում) համարը և կնքելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

դ) 3-րդ սյունակում` աշխատանքի վայրը (կազմակերպության կառուցվածքային և առանձնացած ստորաբաժանումների անվանումները, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը),

ե) 4-րդ սյունակում` պայմանագրի գործողության ժամկետը,

զ) 5-րդ սյունակում` նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

է) 6-րդ սյունակում` պայմանագրի լուծման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

ը) 7-րդ սյունակում` գործատուի կամ նրա լիազորած անձի ստորագրությունը:

 

V. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

14. Գրանցամատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է գործատուի կամ գործատուի ներկայացուցչի կողմից` գրանցամատյանի սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ և հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է գործատուի կնիքը կամ գործատուի կամ գործատուի ներկայացուցչի ստորագրությունը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 16-ի

N 875-Ն որոշման

 

Ձև

 

(կազմը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատեր կամ

_______________________________________________________________________

ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, բնակության վայրը)

__________________________________________

                              (կազմակերպության պետական գրանցման համարը)

                             __________________________________________

                                  (հարկ վճարողի հաշվառման համարը)

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

                         Սկսված է    ______ ____________________ 200 թ.

                         Ավարտված է  ______ ____________________ 200 թ.

 

Գործատու

________________________________________

                                 (ստորագրությունը, անունը, ազգանունը,

                                              հայրանունը)

 

______ ____________________ 200 թ.

 

Կ.Տ.

քաղաք _______________

 

Աշխատողի ազգանունը, անունը (հայրանունը) ___________________________________

._________________________________________________________________________.

|  1   |        2        |        3       |  4  |   5    |   6   |    7   |

|______|_________________|________________|_____|________|_______|________|

|Գրանց-|Պայմանագրի տեսակը|Աշխատանքի վայրը |Պայմա|Նույն   |Պայմա- |Գործա-  |

|ման   |(աշխատանքային    |(կազմակերպության|նագրի|գործա-  |նագրի  |տուի կամ|

|հերթա-|պայմանագիր,      |կառուցվածքային  |գործո|տուի այլ|լուծման|գործա-  |

|կան   |հրաման, որոշում, |և  առանձնացած   |ղութ-|աշխատան-|տարե-  |տուի    |

|համարը|կարգադրություն), |ստորաբաժանումնե-|յան  |քի փոխա-|թիվը,  |լիազորած|

|      |համարը և  կնքելու|րի անվանումները,|ժամ- |դրման   |ամիսը, |անձի ստո|

|      |(ստորագրելու)    |անհատ           |կետը |տարեթիվը|ամսա-  |րագրութ-|

|      |տարեթիվը, ամիսը, |ձեռնարկատիրոջ,  |     |ամիսը,  |թիվը   |յունը   |

|      |ամսաթիվը         |ֆիզիկական անձ   |     |ամսաթիվը|       |        |

|      |                 |գործատուի       |     |        |       |        |

|      |                 |անունը,         |     |        |       |        |

|      |                 |ազգանունը)      |     |        |       |        |

|______|_________________|________________|_____|________|_______|________|

|      |                 |                |     |        |       |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2006
N 875-Ն
Որոշում