Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱ ...

18.12.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.05.1998  -ից մինչեւ   18.12.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)

i

030.0847.251197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խթանման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակման, ներդրումների գործընթացի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու, ներդրողների իրավունքների պաշտպանության, պետական կառավարման մարմինների ոլորտին առնչվող ներդրումների համակարգման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետը, որոշում եմ.

i

1. Ստեղծել ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդ հետևյալ կազմով`

 

       Հայաստանի Հանրապետության վարչապետ             /խորհրդի նախագահ/

 

       Հայաստանի Հանրապետության                      /խորհրդի

       արդյունաբերության և  առևտրի  նախարար          նախագահի տեղակալ/

 

Հայաստանի Հանրապետության Ազգային

Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային

և տնտեսական հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների

և էկոնոմիկայի նախարար

 

Հայաստանի Հանրապետության արտաքին

գործերի նախարար

 

Հայաստանի Հանրապետության

սեփականաշնորհման նախարար

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի

խորհրդական /տնտեսագիտական հարցերով/

 

       «Զարգացման հայկական գործակալություն»       /խորհրդի

       պետական բաժնետիրական ընկերության          պատասխանատու

       գործադիր տնօրեն                         քարտուղար/:

 

(փոփ.30.04.98 թիվ ՆՀ-35 հրամանագիր)

i

2. Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդի կանոնադրությունը:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 նոյեմբերի 1997 թ.

ՆՀ-847

 

 

pin
ՀՀ Նախագահ
25.11.1997
N ՆՀ-847
Հրամանագիր