(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993թ. Հ.Ն-0885-I
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:
ՀՈԴՎԱԾ 2. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաև բարեգործները և այլ անձինք:
ՀՈԴՎԱԾ 3. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների կողմից:
ՀՈԴՎԱԾ 4. Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մխիթար Գոշ մեդալից հետո: