(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0779.140606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2006 թվականի N 779-Ն
i
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ԵՎ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» ու «ժզ» ենթակետերով և 18-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունների միջև առևտրային գործարքներից առաջացած պարտքերի դուրսգրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 27-ի
N 779-Ն որոշման
ԿԱՐԳ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ԵՎ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
1. Մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած և չմարված` դեբիտորական ժամկետանց պարտքերը ճանաչել անհուսալի և դուրսգրման ենթակա:
2. Սույն կարգի 1-ին կետով անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի պահուստավորված գումարները չեն ներառվում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի և 2006 թվականի համախառն եկամուտներում:
3. Սույն կարգի 1-ին կետով անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի չպահուստավորված գումարները կարող են նվազեցվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի համախառն եկամտից և դուրս գրվել:
4. Սույն կարգի 1-ին կետով անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի մարման կամ մասնակի մարման դեպքում մարված գումարները ներառվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա համախառն եկամտում: