Սեղմել Esc փակելու համար:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌ ...

26.04.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2006  -ից մինչեւ   26.04.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 23.03.07 թիվ 128-Ն որոշում)

i

600.0046.100506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006138

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2006 թվականի N 46-Ն

 

i

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԿԱՄ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՓԼԻՆՔ (UPLINK) ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի» 5.Ա.1 կետի դ) ենթակետը և 6.Գ.4 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կամ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության արբանյակային կապի երկրային կայանի միջոցով ինտերնետի ափլինք (uplink) արբանյակային հասանելիության գնագոյացման բանաձևը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի ապրիլի 11-ի

N 46-Ն որոշմամբ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԿԱՄ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՓԼԻՆՔ (UPLINK) ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

 

1. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի արբանյակային կապի երկրային կայանի միջոցով ինտերնետի ափլինք (uplink) արբանյակային հասանելիության գնագոյացման բանաձևը

1.1 «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ԱրմենՏել) կողմից տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի (այսուհետև` ԻԾՄ) արբանյակային կապի երկրային կայանի միջոցով ինտերնետի ափլինք (uplink) արբանյակային հասանելիության ծառայությունը տրամադրվում է հետևյալ պայմանագրերի հիման վրա`

ա) ԻԾՄ-ի, ԱրմենՏելի և արբանյակային կապի ծառայություն մատուցողի (այսուհետև` ԱԿԾՄ) միջև կնքված պայմանագիր (այսուհետև` Եռակողմ պայմանագիր),

բ) ԱրմենՏելի և ԻԾՄ-ի միջև կնքված պայմանագիր (այսուհետև` Երկկողմ պայմանագիր):

1.2 Որպես Եռակողմ պայմանագրի կնքման նախաձեռնող հանդես է գալիս ԻԾՄ-ն, և այդ առումով ԱրմենՏելը որևէ պարտավորություն չի կրում:

1.3 Եռակողմ պայմանագիրը պարունակում է հետևյալ պարտադիր պայմանները`

ա) Եռակողմ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ԱԿԾՄ-ն պետք է ԱրմենՏելին առաջարկի միևնույն արբանյակային ծառայությունը` միևնույն գնով և պայմաններով, ինչպես այն մատուցվում է ԻԾՄ-ին` համաձայն Եռակողմ պայմանագրի.

բ) Եռակողմ Պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում (այդ թվում` տրամադրվող ունակության, ծառայության գնի, Եռակողմ Պայմանագրի գործողության ժամկետների) պետք է կատարվի միայն կողմերի համաձայնությամբ: Նման առաջարկություն ստանալու դեպքում ԱրմենՏելը 15-օրյա ժամկետում տալիս է իր համաձայնությունը, ընդ որում, առաջարկությունը չի կարող անհիմն մերժվել.

գ) Ծառայության մատուցման հաշիվները ԱԿԾՄ-ն պետք է ուղարկի ԻԾՄ-ին, իսկ հաշիվների պատճենը ԱրմենՏելին` ոչ ուշ, քան մինչև ծառայության մատուցման ամսին հաջորդող ամսվա ավարտը.

դ) Կողմերի պարտավորությունը Եռակողմ պայմանագրի գաղտնի դրույթների պահպանման վերաբերյալ.

ե) ԻԾՄ-ի պարտականությունը` ժամանակին կատարելու ԱԿԾՄ-ին վճարումները.

զ) Եռակողմ պայմանագրով ԱրմենՏելը պետք է պատասխանատվություն կրի միայն սույն կետի դ) ենթակետի խախտման համար.

է) Եռակողմ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում նվազագույն գումարային արբանյակային ունակությունը պետք է լինի 1024 կբիտ/վրկ.

ը) Եռակողմ Պայմանագրի գործողության ժամկետը պետք է լինի 12 ամսից ոչ պակաս:

1.4 Երկկողմ պայմանագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր պայմանները`

ա) ԻԾՄ-ի կողմից ծառայության համար վճարվելիք ընդհանուր գինը պետք է հաշվարկվի ԱԿԾՄ-ի կողմից ԻԾՄ-ին ներկայացված (պատճենը` ԱրմենՏելին ուղարկված) հաշվի հիման վրա` հետևյալ բանաձևով.

 

P = S+A+R+F,

որտեղ`

P - ծառայության ամսական և/կամ միանվագ ընդհանուր գինն է,

S - ԱԿԾՄ-ի կողմից ԻԾՄ-ին ներկայացված հաշվի գումարը` համաձայն Եռակողմ պայմանագրի,

A - ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը կազմում է S-ի 6%-ը,

R - ԱրմենՏելի շահույթն է, որը հավասար է (S+A)-ի 20%-ին,

F - ռադիոհաճախականության օգտագործման վճարն է.

բ) Այդ ընդհանուր արժեքից ԻԾՄ-ն պետք է վճարի S-ը անմիջապես ԱԿԾՄ-ին, իսկ (A+R+F)` ԱրմենՏելին: ԱրմենՏելին վճարումները պետք է կատարվեն վերջինիս կողմից մատուցված ծառայությունների համար ԻԾՄ-ին հաշիվը ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) ԱրմենՏելը լիազորում է ԻԾՄ-ին, իսկ ԻԾՄ-ն պարտավորվում է կատարել ռադիոհաճախականության թույլտվություն ստանալու հետ կապված բոլոր գործողությունները և վճարումները, որոնք պետք է դիտվեն որպես նման թույլտվություն ստանալու համար ԱրմենՏելի կողմից վճարման ենթակա գումարների հատուցում:

 

2. ԱրմենՏելի արբանյակային կապի երկրային կայանի միջոցով ինտերնետի

ափլինք (uplink) արբանյակային հասանելիության

գնագոյացման բանաձևը

 

2.1 ԱրմենՏելի արբանյակային կապի երկրային կայանի միջոցով ինտերնետի ափլինք (uplink) արբանյակային հասանելիության ծառայությունը պետք է տրամադրվի միևնույն պայմաններով, ինչպես մատուցվող ԹիՍիՓի/ԱյՓի (TCP/IP) փաթեթների կոմուտացիայով ԱրմենՏելի կողմից մատուցվող միջազգային տարանցիկ (Ինտերնետ) ծառայությունը:

2.2 ԱրմենՏելի արբանյակային կապի երկրային կայանի միջոցով ինտերնետի ափլինք (uplink) արբանյակային հասանելիության ծառայության գինը պետք է հաշվարկվի հետևյալ բանաձևով`

P = S+A+R,

որտեղ`

P - ծառայության ամսական և կամ միանվագ ընդհանուր գինն է,

S - ԱրմենՏելի կողմից արբանյակային կազմակերպություններին և օտարերկրյա ինտերնետ ծառայություն մատուցողներին վճարվող գումարն է,

A - ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը կազմում է S-ի 6% -ը,

R - ԱրմենՏելի շահույթն է, որը հավասար է (S+A)-ի 20%-ին:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
11.04.2006
N 46-Ն
Որոշում