Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԱՏԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՍՊԱՌՈՂ (ՄԻ ...

19.11.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2006  -ից մինչեւ   19.11.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 05.10.16 թիվ 273-Ն որոշում)

i

600.0045.110506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2006 թվականի N 45-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՍՊԱՌՈՂ (ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի (Մատակարար-Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով պայմանագիր կնքվում է մինչև 100 կՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրողների կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձին դիմելու դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի ապրիլի 7-ի

N 45-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N____ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(Մատակարար-Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող)

 

«____» _______________ 200 թվական ______________________

(քաղաք, մարզ)

Էլեկտրամատակարարող կազմակերպությունը _______________________________

 

________________________________________________________________________

(էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող կազմակերպության անվանումը)

 

հետագայում` Մատակարար, ի դեմս ______________________________________

 

_______________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

________________________________________________________________________

 

_______________________________________________________________________,

(ինքնավար արտադրողի անվանումը)

հետագայում` Սպառող, ի դեմս _________________________________________

 

_______________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հաշվարկային տարի` հաշվարկային ժամանակահատված, որն սկսվում է տվյալ տարվա ապրիլի 1-ին ժամը 000-ին և ավարտվում է հաջորդ տարվա մարտի 31-ի ժամը 2400-ին.

Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 000-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.

Սահմանազատման կետ` էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

Միկրոէլեկտրակայան (այսուհետև` ՄիկրոԷԿ)` մինչև 100 կՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրակայան:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Մատակարարը վաճառում է, իսկ Սպառողը գնում է էլեկտրաէներգիա` սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Էլեկտրաէներգիայի սակագինը

 

3.1 Էլեկտրաէներգիայի դիմաց Սպառողը վճարում է Հանձնաժողովի կողմից Մատակարարի համար սահմանված վաճառքի սակագնով`

էլեկտրաէներգիայի ցերեկային սպառում` ______ դրամ/կՎտժ,

էլեկտրաէներգիայի գիշերային սպառում` ______ դրամ/կՎտժ:

3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրում:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշմամբ հաստատված կանոններով (այսուհետև` ԷՄՕԿ):

4.2 Մատակարարը պարտավորվում է.

ա) ապահովել Սպառողի հուսալի էլեկտրամատակարարումը` ըստ արտաքին էլեկտրամատակարարման սխեմայի հուսալիության ցուցանիշների.

բ) պահպանել Կողմերի Սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի հետևյալ որակը` լարման շեղումը` 5% <= v=""><=+>

հաճախության շեղումը` +-0.2 Հց.

գ) հայտնել Սպառողին վերջինիս էլեկտրամատակարարման համակարգին միացված իր էլեկտրատեղակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին` դրանք սկսելուց ոչ ուշ, քան ______ ժամ առաջ, եթե նորոգման ընթացքում պետք է հոսանքազրկվեն Սպառողի էլեկտրամատակարարման ցանցերը (մի մասը) կամ կատարվեն բեռի սահմանափակումներ.

դ) չխոչընդոտել Սպառողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և անհրաժեշտ զննման համար.

ե) անհապաղ տեղեկացնել Սպառողին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ ուշ, քան _______ ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկումը և փոխարինումից հետո կապարակնքումը կատարել Սպառողի (լիազորած անձի) ներկայությամբ.

զ) ապահովել իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված` Սպառողին պատկանող էլեկտրասարքավորումների պահպանումը և դրանցում անսարքությունների հայտնաբերման դեպքում անհապաղ հայտնել Սպառողին.

է) պատշաճ կերպով իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ պարտավորություններ:

4.3 Սպառողը պարտավորվում է.

ա) վճարել Մատակարարի առաքած էլեկտրաէներգիայի դիմաց` սույն պայմանագրով և ԷՄՕԿ-ով նախատեսված կարգով.

բ) անհապաղ տեղեկացնել Մատակարարին էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման մասին.

գ) չխոչընդոտել Մատակարարի լիազոր ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի զննման, ցուցմունքների գրառման կամ էլեկտրատեղակայանքներում տարանցիկ գծերի փոխանջատումներ և ստուգումներ կատարելու համար.

դ) ապահովել իր տարածքում տեղադրված` իր և Մատակարարի առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը: Սպառողը պատասխանատվություն է կրում միայն այն հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանման համար, որոնք տեղադրված են իր տեղակայանքներում: Այդ հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերը կատարում է Մատակարարը.

ե) պատշաճ կերպով իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ պարտավորություններ:

 

5. Էլեկտրաէներգիայի հաշվառումը և հաշվեկշռային հաշվարկը

 

5.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի և Սպառողի ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերով:

5.2 Սահմանազատման կետերը և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տվյալները գրանցվում են սույն պայմանագրի N 1 հավելվածում:

5.3 Սպառողի ՄիկրոԷԿ-ի և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ընթացքում հաշվառված էլեկտրաէներգիայի հաշվարկն իրականացվում է հետևյալ պայմաններով.

ա) Հաշվարկային ամսվա ավարտից հետո Սպառողը և Մատակարարը իրականացնում են էլեկտրաէներգիայի հաշվեկշռային հաշվարկ.

բ) հաշվեկշռային հաշվարկը կատարվում է Հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա.

գ) Սպառողը և Մատակարարը Հաշվարկային տարին սկսում են էլեկտրաէներգիայի զրոյական հաշվեկշռով:

5.4 Տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է էլեկտրաէներգիայի հաշվեկշիռ` Հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը հաստատելու մասին» N 194-Ն որոշմամբ հաստատված կարգի 4.4 կետի համաձայն:

5.5 Եթե տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվեկշռային հաշվարկի արդյունքում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռն ունի դրական նշան, ապա այն Սպառողի կողմից ենթակա է վճարման, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ (հավելված N 2):

5.6 Եթե էլեկտրաէներգիայի հաշվեկշիռն ունի բացասական նշան, ապա այն ենթակա է դեբիտագրման` հաջորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկում հաշվի առնելու համար, ինչի վերաբերյալ Կողմերի միջև կազմվում է համապատասխան ակտ և կցվում սույն պայմանագրին:

5.7 Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկի արդյունքում հաշվեկշռի բացասական նշանի դեպքում այն զրոյացվում է (դուրս է գրվում):

 

6. Վճարման կարգը

 

6.1 Սույն պայմանագրի 5.5 կետի համաձայն կազմված էլեկտրաէներգիայի վճարման վերաբերյալ ակտն ստորագրելուց հետո 7-օրյա ժամկետում Սպառողը վճարում է Մատակարարին: Նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում Կողմերը ղեկավարվում են ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

6.2 Վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերը ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրած ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը:

9.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում են սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ:

9.3 Մատակարարի և Սպառողի պարտավորությունները` կապված ՄիկրոԷԿ-ի աշխատանքի ռեժիմների և անվտանգության ապահովման հետ սահմանվում են սույն պայմանագրի` 10-րդ «Այլ պայմաններ» գլխում:

 

10. Այլ պայմաններ

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

11. Տարաձայնությունների լուծումը

 

11.1 Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը

 

12.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

12.2 Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի առուվաճառքի (Մատակարար-Սպառող (միկրոէլեկտրակայան ունեցող ինքնավար արտադրող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցուցակը

 

13.1 Հավելված N 1- Մատակարարի և Սպառողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տվյալների մասին համաձայնագիր:

13.2 Հավելված N 2 - Էլեկտրաէներգիայի վճարման վերաբերյալ ակտ:

 

    Մատակարար`                                 Սպառող`

_______________________________   _____________________________

    (կազմակերպության անվանումը)       (կազմակերպության անվանումը)

 

_______________________________  _____________________________

    (գտնվելու վայրը)                  (գտնվելու վայրը)

 

_______________________________  _____________________________

    (բանկը և  հաշվեհամարը)            (բանկը և  հաշվեհամարը)

 

_______________________________  _____________________________

    (հեռախոսը, ֆաքսը)                 (հեռախոսը, ֆաքսը)

 

    Ղեկավար                           Ղեկավար

_______________________________   _____________________________

    (ստորագրությունը, անունը,         (ստորագրությունը, անունը,

     ազգանունը)                       ազգանունը)

 

    Կ.Տ.                              Կ.Տ.

 

Հավելված N 1

Էլեկտրաէներգիայի առուվաճառքի

(Մատակարար-Սպառող

(միկրոէլեկտրակայան ունեցող

ինքնավար արտադրող))

200__թվականի ______ «___»

N__պայմանագրի

 

Համաձայնագիր

Մատակարարի և Սպառողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման

կետերի և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տվյալների

մասին

 

1. _____________ -ի (Մատակարարի) սահմանազատման (առաքման) կետերն են.

 

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը

.___________________________________________________________________.

|Առևտրային |Առևտրային |Հոսանքի և  լարման|Վերահսկիչ|Հոսանքի և  լարման|

|հաշվառքի  |հաշվառքի  |տր-ների փոխարկման|հաշվառքի |տր-ների փոխարկման|

|սարքերի   |սարքերի   |գործակիցները     |սարքերի  |գործակիցները     |

|տեղադրման |համարները |_________________|տեղադրման|_________________|

|վայրերը   |          |Kհտ|Kլտ|Kհտ Kլտ  |վայրերը, |Kհտ|Kլտ|Kհտ Kլտ  |

|          |          |   |   |         |N-ը և    |   |   |         |

|          |          |   |   |         |տեսակը   |   |   |         |

|__________|__________|___|___|_________|_________|___|___|_________|

|__________|__________|___|___|_________|_________|___|___|_________|

|__________|__________|___|___|_________|_________|___|___|_________|

|__________|__________|___|___|_________|_________|___|___|_________|

.___________________________________________________________________.

 

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________

__________________________ -ը:

 

Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________

__________________________ -ը:

 

    Մատակարար                           Սպառող

_______________________________   _________________________________

    (պաշտոնը, ստորագրությունը,        (պաշտոնը, ստորագրությունը,

    անունը, ազգանունը)                անունը, ազգանունը)

 

    «__»___________200__թվական        «__»___________200__թվական

 

    Կ.Տ.                              Կ.Տ.

 

Հավելված N 2

Էլեկտրաէներգիայի առուվաճառքի

(Մատակարար-Սպառող

(միկրոէլեկտրակայան ունեցող

ինքնավար արտադրող))

200__թվականի ______ «___»

N__պայմանագրի

 

ԱԿՏ

էլեկտրաէներգիայի վճարման վերաբերյալ

Սպառող _____________________________________________________________

 

Մատակարար __________________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջան «___» ______ 200__թ. մինչև «__» ___ 200_թ.

 

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ

 

Հիմքը ________________________________________________________________

______________________________________________________________________

 

    Մատակարար                           Սպառող

_______________________________   _________________________________

    (պաշտոնը, ստորագրությունը,        (պաշտոնը, ստորագրությունը,

    անունը, ազգանունը)                անունը, ազգանունը)

 

    «__»___________200__թվական        «__»___________200__թվական

 

    Կ.Տ.                              Կ.Տ.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.04.2006
N 45-Ն
Որոշում