(ուժը կորցրել է 17.03.08 թիվ 141-Ա որոշում)
i
041.0398.060606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2006 թվականի N 398-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության`
ա) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18. Խորհրդի իրավասություններն են`
ա) հիմնադրամի գործունեությանն առնչվող, ինչպես նաև սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելը.
բ) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի, ինչպես նաև դրա կատարման մասին հաշվետվության նախագծերին հավանություն տալը.
գ) հիմնադրամի պահուստային ֆոնդի օգտագործման, տեղաբաշխման ուղղությունների որոշումը.
դ) երրորդ անձանց կողմից կատարված ներդրումների կատարման ծրագրերի հաստատումը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմնի հետ.
ե) հիմնադրամի բյուջեով ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի սահմանված կարգով վերաբաշխումը.
զ) հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) հաստիքները, նրանց պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելը.
է) հիմնադրամի գործունեության և խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին հիմնադրամի հաշվետվությունները լսելը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:».
բ) 21-րդ կետի`
i
«ե» ենթակետը «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «և տարածքային կենտրոնների» բառերով,
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի աշխատակազմի աշխատողներին` բացառությամբ տարածքային կենտրոնների տեխնիկական աշխատողների:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ