(ուժը կորցրել է 16.02.98 թիվ 108 որոշում)
i
041.0522.101197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 նոյեմբերի 1997 թ. թիվ 522
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 604 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման թիվ 2 հավելվածի ծանոթագրության 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության համակարգի» բառերով: