Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏ ...

11.11.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2006  -ից մինչեւ   11.11.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 15.09.06 թիվ 740-Ն հրաման)

i

110.0207.280406

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         04           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 ապրիլի 2006 թվականի N 207-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ը (Հավելվածը կցվում է), որը կգործի մինչև 2006 թ-ի դեկտեմբերի 31-ը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002թ. մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքների անցկացման կանոնակարգ»-ը հաստատելու մասին» թիվ 149-Մ հրամանը:

3. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Ա. Քոսյան), իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) 1-ին կետով հաստատված կարգը 3-օրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

4. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Ա. Քոսյան) գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար` պրն. Ա. Սահրադյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2006 թ. ապրիլի 11-ի

N 207-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության նախարարությունների գիտական կազմակերպությունների, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) ասպիրանտուրայի ընդունելության կարգը:

 

2. Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և ժամանակացույցը

 

2.1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար ստեղծվում են ընդունող հանձնաժողովներ:

2.2. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ (այսուհետև` հանձնաժողովներ): Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են կազմակերպությունում աշխատող տվյալ մասնագիտությամբ գիտության դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի գիտական կոչում

ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:

Օտար լեզվից քննություն և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարք անցկացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում են համապատասխան առարկայական հանձնաժողովներ (ըստ մասնագիտական բնագավառների` բնական-տեխնիկական և հումանիտար), որոնց կազմում ընդգրկվում են գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:

2.3. Քննություններին և ստուգարքին մասնակցելու թույլտվությունը ասպիրանտուրա ընդունվողին տալիս է կազմակերպության ընդունող հանձնաժողովը` ներկայացված գիտական ռեֆերատի (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին հաշվետվությունների բացակայության դեպքում) վերաբերյալ մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման կողմից գրավոր դրական գրախոսականի դեպքում:

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը և քննությունների սկսվելուց 1 շաբաթ առաջ տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը (այսուհետև` նախարարություն) քննության անցկացման տեղի և ժամի վերաբերյալ:

Մասնագիտական քննությունից «բավարար» գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8 - 12 միավոր` 20 բալանոց սանդղակով, 3 միավոր` 5 բալանոց սանդղակով):

Մասնագիտական քննությունը պետք է նախորդի օտար լեզվից քննությանը և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարքին:

2.4. Հարգելի պատճառով մասնագիտական քննությանը չներկայանալու դեպքում սահմանվում է նոր ժամանակացույց ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների համար` պահպանելով դրանց անցկացման համար սահմանված վերջին ժամկետը: Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը նոր ժամանակացույցի մասին տեղեկացնում է նախարարությանը:

2.5. Օտար լեզվից քննության և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարք հանձնելու համար մասնագիտական քննությունը հանձնած ասպիրանտուրա ընդունվողների տվյալները ներկայացվում են նախարարություն` քննությունը հանձնելու հաջորդ օրը:

Օտար լեզվի քննության և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարքի արդյունքները ներկայացվում են կազմակերպությունների ընդունող հանձնաժողովներին:

 

3. Քննական ծրագրերը և քննությունների (ստուգարքի) անցկացումը

 

3.1. Մասնագիտական առարկայից քննության հարցաշարը (առնվազն 100 հարց) կազմվում է կազմակերպությունների մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների) գիտական ստորաբաժանման կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից և հաստատվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից (տրամադրվում է դիմորդներին), որի հիման վրա քննությունից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովի նախագահի կողմից կազմվում են առնվազն 25 հարցատոմսեր (առաջադրանքներ)` ներառելով ողջ հարցաշարը, որոնք հաստատվում են կազմակերպության կնիքով:

Մասնագիտական քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է կազմակերպության ընդունող հանձնաժողովը:

Մասնագիտական առարկայից ասպիրանտուրա ընդունվողի գիտելիքների գնահատումը կատարվում է կազմակերպության ընդունող հանձնաժողովի կողմից մշակված համակարգով` հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների առնվազն 2/3-ի ներկայությամբ: Մասնագիտական քննության անցկացումն արձանագրվում է ասպիրանտուրա ընդունվողի քննական թերթում (Ձևը կցվում է)` նշելով առաջադրված հարցերը և ստացված գնահատականը: Քննական թերթում ստորագրում են հանձնաժողովի նախագահը և ներկա գտնվող հանձնաժողովի անդամները: Ընդունվողի գիտելիքների գնահատման մասին որոշումը ընդունվում է որպես հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը: Մասնագիտական քննությունը հանձնված է համարվում, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր «20» բալանոց սանդղակով կամ «4» միավոր «5» բալանոց սանդղակով:

3.2. Օտար լեզվի քննությունը և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների ստուգարքը անցկացվում են կենտրոնացված ձևով, նախարարության կողմից հաստատված ըստ մասնագիտությունների տարբերակված ծրագրերի հիման վրա կազմված առաջադրանքներով և սահմանված ժամկետներում: Օտար լեզվի քննությունն անցկացվում է գրավոր ձևով:

3.3. Դիմորդը քննության կամ ստուգարքի է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

 

4. Մրցույթի անցկացում

 

4.1. Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները ըստ հերթականության`

ա) օտար լեզվի քննությունից ստացած գնահատականը,

բ) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը,

գ) մագիստրոսական ավարտական աշխատանքի պաշտպանության և դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի գնահատականը,

դ) հրատարակված գիտական աշխատանքների քանակը,

ե) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

 

._________.

ՁԵՎ                  |         |

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ        |         |

ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ             |         |

|         |

._________.

Անուն, հայրանուն, ազգանուն - - - - - - - - - - - - - - - - - - - -

Գիտական հիմնարկը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

    1. Մասնագիտական առարկա                 Քննության հանձնման ամսաթիվը

 

Առարկայի անվանումը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

    Առաջադրված հարցերը                           Գնահատականները

    1. - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

     - - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

    2. - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

     - - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

    3. - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

     - - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

 

Ընդհանուր գնահատականը - - - - - - - - - - - - - -

 

    Կ.Տ.             Հանձնաժողովի նախագահ` - - - - - - - - - - - - - -

                     Հանձնաժողովի անդամներ`  - - - - - - - - - - - - -

 

2. Օտար լեզուներ

    - - - - - - - - - - - - - - լեզվից     Քննության հանձնման ամսաթիվը

                                           - - - - - - - - - - - - - -

 

    Առաջադրված հարցերը                           Գնահատականները

    1. - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

     - - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

    2. - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

     - - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

    3. - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

     - - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

    4. - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

     - - - - - - - - - - - - - - - - -           - - - - - - - - - - -

 

Ընդհանուր գնահատականը - - - - - - - - - - - - - -

 

    Կ.Տ.             Հանձնաժողովի նախագահ` - - - - - - - - - - - - - -

                     Հանձնաժողովի անդամներ`  - - - - - - - - - - - - -

 

    3. Ինֆորմատիկայի հիմունքներ            Քննության հանձնման ամսաթիվը

            (ստուգարք)                     - - - - - - - - - - - - - -

 

- - - - - - - - - - - - - -

(ստուգված, չստուգված)

 

Ընդհանուր գնահատականը - - - - - - - - - - - - - -

 

    Կ.Տ.             Հանձնաժողովի նախագահ` - - - - - - - - - - - - - -

                     Հանձնաժողովի անդամներ`  - - - - - - - - - - - - -

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
11.04.2006
N 207-Ն
Հրաման