(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.1191.170206
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 02 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 դեկտեմբերի 2005 թվականի N 1191-Ն
i
«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` երեխաների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցությունը կանխելու և համապատասխան սանիտարական կանոններ սահմանելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնները /կցվում է/:
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին` սահմանել հսկողություն «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնների կատարման նկատմամբ:
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 14-ի
N 1191-Ն հրամանով
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ-N 2.III.4-7
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են հագուստին (այսուհետև` արտադրանք) և դրանց պատրաստման համար օգտագործվող գործվածքներին և նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2. Սանիտարական կանոնների պահանջները տարածվում են.
. գործվածքային սպիտակեղենի, գործվածքային զգեստների, վերարկուների, կոստյումների, գուլպաների, գլխարկների, գլխաշորերի, շարֆերի տեսականու վրա,
. բնական հումքից պատրաստված արտադրանքի վրա, որը արտադրության ընթացքում ենթարկվում է մշակման (ներկման, ներծծման, իոնիզացնող ճառագայթման ազդեցության և այլն),
. քիմիական թելերից ու մանրաթելերից պատրաստված կաշվե և մորթե արտադրանքի վրա:
2. Հագուստի հիգիենիկ դասակարգումը
2.1. Արտադրանքի անվտանգության աստիճանը որոշվում է հիգիենիկ դասակարգմամբ, որտեղ հիմնական դասակարգող տարրերն են հանդիսանում մաշկի հետ հագուստի անմիջական շփման մակերեսը, հագուստ օգտագործողի տարիքը և հագուստի անընդհատ օգտագործման տևողությունը:
2.2. Ըստ հագուստի հետ մարմնի շփման մակերեսի և շփման աստիճանի, արտադրանքի համար սահմանվում է հետևյալ բալային համակարգը:
. Մեծ մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից սկսած և ավելի) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ`
1 բալ:
. Փոքր մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից պակաս) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ` 2 բալ:
. Մաշկի հետ անմիջական շփում չունեցող հագուստ` 3 բալ:
2.3. Ըստ երեխաների և մեծահասակների տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունների բալային գնահատմամբ հագուստը բաժանվում է.
. Նորածինների համար` 0 բալ:
. Մինչև 3 տարեկան երեխաների համար` 1 բալ:
. 4 տարեկանից մինչև 7 տարեկան երեխաների համար` 2 բալ:
. 8 տարեկանից մինչև 12 տարեկան երեխաների համար` 3 բալ:
. 13 տարեկանից մինչև 15 տարեկան դեռահասների համար` 4 բալ:
. 16 տարեկան պատանիների, աղջիկների և մեծահասակների համար` 5 բալ:
2.4. Ըստ հագուստի անընդհատ օգտագործման հաճախականությունից և տևողությունից, բալային գնահատմամբ արտադրանքը բաժանվում է.
. Կանոնավոր օգտագործվող (ամեն օր 4 ժամ և ավելի) հագուստ` 1 բալ:
. Հազվադեպ օգտագործվող (շաբաթը 1-2 անգամ - 4 ժամից ոչ ավելի) հագուստ` 2 բալ:
2.5. Յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի համար, ըստ բալային համակարգի, անհրաժեշտ է որոշել դասակարգող ցուցանիշը (ԴՑ), որը սահմանում է երեխաների և մեծահասակների առողջության վրա արտադրանքի հնարավոր վտանգի աստիճանը և որոշվում է հետևյալ բանաձևով.
3
__
\
/_ Բ
1
ԴՑ = -----------------------, որտեղ
__ __
\ \
(/_ Բmax - /_ Բmin)+1
__
\
/_Բ - դասակարգմանը համապատասխան` արտադրանքին տրված բալերի գումարը,
__
\
/_Բmax - դասակարգմանը համապատասխան` արտադրանքին տրված հնարավոր առավելագույն բալերի գումարը,
__
\
/_Բmin - դասակարգմանը համապատասխան` արտադրանքին տրված հնարավոր նվազագույն բալերի գումարը:
3. Երեխաների, դեռահասների, մեծահասակների հագուստին և մանկական
տակդիրներին ներկայացվող հիգիենիկ պահանջները
3.1. Ընդհանուր պահանջներ
3.1.1. Ըստ սույն սանիտարական կանոնների 2.5 կետով հաշվարկված դասակարգող ցուցանիշի (ԴՑ) արժեքի` արտադրանքը բաժանվում է 4 դասի.
I դաս - դասակարգման ցուցանիշը` 0,38-0,55,
II դաս - դասակարգման ցուցանիշը` 0,56-0,70,
III դաս - դասակարգման ցուցանիշը` 0,71-0,92,
IV դաս - դասակարգման ցուցանիշը` 0,93-1,25:
Արտադրանքի բաժանումը ըստ դասերի և դրանց միջոցով հագուստի օգտագործման եղանակը կապված երեխաների և մեծահասակների տարիքից ներկայացված են աղյուսակ 1-ում:
ՀԱԳՈՒՍՏԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԴԱՍԵՐԻ
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
| Օգտագործողի | Հագուստի I շերտը | Հագուստի II շերտը |
| տարիքը |_______________________________________|___________________|
| |Ամենօրյա |Հազվադեպ |Ամենօրյա |Հազվադեպ |
| |օգտագործման |օգտագործման |օգտագործ-|օգտագործ-|
| |հագուստ |հագուստ |ման |ման |
| | | |հագուստ |հագուստ |
| |___________________|___________________|___________________|
| |Մաշկի հետ|Մաշկի հետ|Մաշկի հետ|Մաշկի հետ| Մաշկի հետ շփման |
| |շփման |շփման |շփման |շփման | մակերեսը 15%-ից |
| |մակերեսը |մակերեսը |մակերեսը |մակերեսը | պակաս |
| |15%-ից |15%-ից |15%-ից |15%-ից | |
| |ավելի |պակաս |ավելի |պակաս | |
|_____________|_________|_________|_________|_________|___________________|
|Նորածիններ |I դաս |I դաս |I դաս |I դաս |I դաս |I դաս |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Մինչև 3 |I դաս |I դաս |I դաս |I դաս |I դաս |II դաս |
|տարեկան | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|4-7 տարեկան |I դաս |II դաս |II դաս |III դաս |II դաս |III դաս |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|8-12 տարեկան |II դաս |III դաս |III դաս |III դաս |III դաս |III դաս |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|13-15 |III դաս |III դաս |III դաս |IV դաս |III դաս |IV դաս |
|տարեկան | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|16 տարեկանից |III դաս |IV դաս |IV դաս |IV դաս |IV դաս |IV դաս |
|բարձր և | | | | | | |
|մեծահասակներ | | | | | | |
._________________________________________________________________________.
._____________. ._________________________.
| Օգտագործողի | | Հագուստի III շերտը |
| տարիքը | |_________________________|
| | |Ամենօրյա |Հազվադեպ |
| | |օգտագործման |օգտագործման |
| | |հագուստ |հագուստ |
| | |_________________________|
| | | Մաշկի հետ շփման |
| | | մակերեսը 15%-ից |
| | | պակաս |
|_____________| |_________________________|
|Նորածիններ | |II դաս |III դաս |
|_____________| |____________|____________|
|Մինչև 3 | |II դաս |III դաս |
|տարեկան | | | |
|_____________| |____________|____________|
|4-7 տարեկան | |III դաս |III դաս |
|_____________| |____________|____________|
|8-12 տարեկան | |III դաս |IV դաս |
|_____________| |____________|____________|
|13-15 | |IV դաս |IV դաս |
|տարեկան | | | |
|_____________| |____________|____________|
|16 տարեկանից | |IV դաս |IV դաս |
|բարձր և | | | |
|մեծահասակներ | | | |
._____________. ._________________________.
3.1.2. Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստը, ինչպես նաև մանկական տակդիրները, կախված դասից զգայորոշման (օրգանոլեպտիկ), ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված հիգիենիկ պահանջներին:
3.2. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
Արտադրանքի զգայորոշման ցուցանիշները, կախված նրա դասից, պետք է համապատասխանեն աղյուսակ 2-ի պահանջներին:
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
| Դասերը |Մոդելային ջրային |Հոտի բնութագիրը | Հոտի արտահայտվելը |
| |միջավայրի հոտի | | |
| |ուժգնությունը, | | |
| |արտահայտված բալերով| | |
|_____________|___________________|________________|______________________|
|I-II |1 բալից ոչ ավելի | Շատ թույլ |Հոտը սովորաբար չի |
| |(0-1) | |զգացվում, փորձառու |
| | | |հետազոտողի կողմից չի |
| | | |հայտնաբերվում |
|_____________|___________________|________________|______________________|
|III-IV |2 բալից ոչ ավելի | Թույլ |Հոտը հայտնաբերվում է |
| |(0-2) | |ոչ փորձառու հետազոտողի|
| | | |կողմից, եթե նրա |
| | | |ուշադրությունը |
| | | |հրավիրվի դրա վրա |
._________________________________________________________________________.
3.3.-3.7 (3.3-3.7 կետերն ուժը կորցրել են 03.07.14 թիվ 47-Ն հրաման)
i
Հավելված 1
Երեխաների տարիքից կախված մարմնի տարբեր մասերի մակերեսը (%)
._______. ._______.
| 15 | | 13,5 |
| .___. | | .___. |
| | 5 | | | |4,5| |
| .___. | | .___. |
| | | |
._______. ._______.
| 1 | | 1 |
| | | |
.___________________________. .___________________________.
(2)|3,5|3,5| 8+8 |3,5|3,5|(2) (2)|3,5|3,5| 8+8 |3,5|3,5|(2)
._______| |_______. ._______| |_______.
| | | |
|___________| |___________|
| 9+8 | | 9+8 |
| | | |
| | | |
|___________| |___________|
| 6 | | 6 | | 6,5| | 6,5|
| | | | | | | |
|____| |____| |____| |____|
| 6 | | 6 | | 6,5| | 6,5|
| | | | | | | |
.______| |______. .______| |______.
| 2 | | 2 | | 2 | | 2 |
.______. .______. .______. .______.
Մինչև 2 տարեկան 3-6 տարեկան
._______.
| 14 |
| .___. |
| |3,5| |
| .___. |
| |
._______.
|1,5|
| |
.___________________________.
(2)|3,5|3,5| 8+8 |3,5|3,5|(2)
._______| |_______.
| |
|___________|
| 9+8 |
| |
| |
|___________|
| 7 | | 7 |
| | | |
|____| |____|
| 7 | | 7 |
| | | |
.______| |______.
| 2 | | 2 |
.______. .______.
6 տարեկանից բարձր