(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993թ. Հ.Ն-0884-I
ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
ՀՈԴՎԱԾ 2. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՈԴՎԱԾ 3. Մխիթար Գոշի մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական ծառայության մեդալից հետո: