(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0248.130306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2006 թվականի N 248-Ն
i
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական ծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 26-ի
N 248-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. Փրկարարական ծառայողին այլ բնակավայրեր ծառայության գործուղելիս վճարվում է փոխհատուցում`
ա) 50-100 կմ հեռավորության համար` ամսական դրամական բավարարման 50 տոկոսի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 25 տոկոսի չափով.
բ) 100 կիլոմետրից ավելիի դեպքում` ամսական դրամական բավարարման 100 տոկոսի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 25 տոկոսի չափով:
3. Եթե այլ բնակավայրեր ծառայության գործուղումը տրվում է փրկարարական ծառայողի նախաձեռնությամբ, ապա փոխհատուցում չի վճարվում:
4. Փրկարարական ծառայողին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք գործուղելիս, եթե գործուղման վայրը գտնվում է ծառայության վայրից 20 և ավելի կմ հեռավորության վրա` տրվում են գործուղման ծախսեր` հիմնավորված ճանապարհածախսի չափով (բացի տաքսի ծառայությունից):
@