(ուժը կորցրել է 01.05.00 թիվ 233 որոշում)
i
041.0470.131097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 1997 թ. թիվ 470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված կանոնադրության 6-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) պետական կենսաթոշակների նշանակման ու վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը»: