(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)
i
310.0767.290997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ
27 օգոստոսի 1997 թ. թիվ 767
i
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և յոթերորդ մասերի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«27» 08 1997 Թ.
ԹԻՎ 767 ՀՐԱՄԱՆՈՎ «22» 09 1997 Թ. «10» 09 1997 Թ.
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 19 կետերի դրույթները:
ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում են.
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի` ավելացված արժեքի հարկից ազատվում են`
1. Մայրական կաթի և դոնորային արյան իրացումը (վաճառքը),
Մայրական կաթի փոխարինիչները համարվում են «մանկական սնունդ» և սույն կետում հաշվի չեն առնվում: Որպես դոնորային արյան իրացում դիտվում է նաև դրա բաղադրիչների իրացումը:
2. Բժշկական պարագաների իրացումը (վաճառքը),
i
Բժշկական պարագաները` ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող օժանդակ առարկաներ են: Այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող պարագաները բժշկական պարագաներ չեն համարվում:
Ավելացված արժեքից ազատվող բժշկական պարագաներին դասվում են`
- «ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 3005 00 000, 3006 00 000 (1), 3701 11 010, 3702 10 000, 3707 90 000, 4014 00 000, 5601 00 000 - 5601 22 990 ապրանքախմբերին դասված բժշկական պարագաները,
- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 545500-545536, 939000-939797 ապրանքախմբին, բացառությամբ` 939240-939262 և 9396000-939797 ծածկագրերի, 939810-939840, 946000-946720 ապրանքախմբերին` բացառությամբ` 946200-946334 ծածկագրերի, 814050, 814060, 814080, 814760, 819500-819520, 846100-846110, 846400, 846510 ապրանքախմբերին ու 546357, 846411, 846412, 846413, 846414, 846415, 846416, 846418, 846419 ծածկագրերին դասվող բժշկական պարագաները,
- սույն հրահանգի հավելված 1-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) բժշկական պարագաները:
Սույն կետում նշված այն պարագաների իրացումը, որոնք կարող են օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ պարագաները իրացվում են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:
(2-րդ կետը փոփ. 26.11.97 թիվ 1067, խմբ. 01.02.01 թիվ 02/125 հրամաններ)
Ծանոթագրություն: մանկաբուժական ասպարեզում նեղ մասնագիտացված բժշկական օգնության տեսակների անվանմանն ավելացվում է «մանկական» բառը:
3. Պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների իրացումը (վաճառքը),
i
Ավելացված արժեքի հարկից ազատվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներին դասվում են`
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9021 00 000 ապրանքախմբին դասվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,
- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 939600-939790 ապրանքախմբերին դասված պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,
- սույն հրահանգի հավելված 2-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները:
(3-րդ կետը խմբ. 01.02.01 թիվ 02/125 հրաման)
4. Բժշկական տեխնիկայի իրացումը (վաճառքը),
i
Բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորումը:
Ավելացված արժեքի հարկից ազատվող բժշկական տեխնիկային դասվում են.
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9018 00 000, 9019 00 000, 9020 00 000, 9022 00 000, 9023 00 000, 9402 00 000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան:
- Նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 940000-945000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան:
- ՀՀ կառավարության 1996թ. հոկտեմբերի 28-ի «Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողներին գույքահարկից ազատվող բժշկական տեխնիկա համարվող գույքի ցանկը հաստատելու մասին» թիվ 342 որոշմամբ հաստատված ցանկում բերված բժշկական տեխնիկան, բացառությամբ` 36, 51, 52, 54, 55, 69, 71, 72, 73, 78, 97, 107, 108, 109, 121, 143, 156, 190, 191, 206, 207, 216, 217, 291, 301, 319, 320, 321, 364, 367, 378, 379, 392, 393, 396, 397, 402, 403, 404, 405, 406, 407, 408, 417, 418 և 419 տողերում նշվածների:
- Դասակարգիչներում չընդգրկված ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխ. անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:
Սույն կետում նշված բժշկական այն տեխնիկայի իրացումը, որը կարող է օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ տեխնիկան իրացվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:
(4-րդ կետը խմբ. 01.02.01 թիվ 02/125 հրաման)
i
5. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրացումը,
Բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը` դա բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացման, հարբժշկական և բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումն է:
Կանխարգելիչ են այն միջոցառումները, որոնք կանխարգելում են հիվանդության առաջացումը և զարգացումը (առաջնային բժշկական օգնությունը, պատվաստումները և այլն), ախտորոշիչ` բժշկական առանձնահատուկ մեթոդների, անալիզների, բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված մասնագիտական բժշկական օգնությունը:
ՀՀ տարածքում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են համարվում:
ա) առաջնային բժշկական օգնությունը` այդ թվում
- նախաբժշկական օգնությունը, նախաբժշկական, բուժքույրական, ատամնաբուժական,
- բժշկական ընդհանուր պրակտիկան,
- մանկաբարձական ընդհանուր պրակտիկան,
- ստամատոլոգիական ընդհանուր պրակտիկան,
- մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկան,
- ընտանեկան բժշկությունը,
բ) մասնագիտական բժշկական օգնությունը` այդ թվում
հիմնական մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկումը.
- ներքին բժշկական,
- մանկաբարձական, - մանկաբուժական,
- ընդհանուր վիրաբուժական, - գինեկոլոգիական,
- մանկական ընդհանուր վիրաբուժական, - անեսթեզիոլոգիական,
- նյարդաբանական, - վերակենդանացման,
- բժշկական շտապ օգնության, - հոգեբուժական,
- վեներարական *, - մաշկաբանական,
- դատաբժշկական, - ախտաբանական,
- ճառագայթային ախտորոշիչ, - լաբորատոր-ախտորոշիչ,
- վերականգնողական, - ֆիզիոթերապևտիկ,
- ներզննական (էնդոսկոպիկական), - ֆունկցիոնալ-ախտորոշիչ,
գ) նեղ մասնագիտացված բժշկական օգնությունը և
i
սպասարկումը` այդ թվում.
- ուռուցքաբանական - ալերգոլոգիական
- անընկալունաբանական - թոքաբանական
(իմունոլոգիական) - սրտաբանական
- աղեստամոքսաբանական - երիկամաբանական
(գաստերոէնտերոլոգիական) (նեֆրոլոգիական)
- ռևմատոլոգիական - արյունաբանական
- ներզատաբանական - տուբերկուլյոզական
(էնդոկրինոլոգիական) (ֆտիզիատրիկ)
- վարակիչ հիվանդների - մասնագիտական հիվանդների
- նեոնատոլոգիական (պրոֆպաթոլոգիական)
- պերինատոլոգիական - ներզատագինեկոլոգիական
- նյարդավիրաբուժական - քիթ-կոկորդ-ականջաբանական
- ակնաբանական (օտորինոլարինգոլոգիական)
- կրծքային վիրաբուժական - սրտային վիրաբուժական
- անոթային վիրաբուժական - ուրոլոգիական
- պրոկտոլոգիական - վնասվածքաբանական
- օրթոպեդիկական - պլաստիկ վիրաբուժական
- որովայնային վերակառուցողական - վիրաբուժական
(աբդոնտնալռեկոնստրուկտիվ) - միկրովիրաբուժական
- դիմածնոտային վիրաբուժական - էնդոսկոպիկ վիրաբուժական
- նորածնային վիրաբուժական - ներզատավիրաբուժական
- այրվածքաբանական - սուրդոլոգիական
- փոխներարկումային - տրանսֆուզիոլոգիական
(պերֆուզիոլոգիական) - թունաբանական
- հոգեթերապևտիկ - թմրաբանական
(փսիխոթերապեվտիկ) (նարկոլոգիական)
- դատահոքեբուժական - սեռաախտաբանական
փորձաքննություն (սեքսապաթոլոգիական)
- կոսմետոլոգիական - բժշկական գենետիկական
- ռենտգենաբանական - սոնոգրաֆիական
- հերիատրիական - սպորտային բժշկական
- ռեֆլեքսաթերապեվտիկ - մանուալ թերապեվտիկ
- շարժաթերապեվտիկ - բակտերիոլոգիական
- վիրուսաբանական - սնկաբանական
- թերապեվտիկ ստամատոլոգիական - վիրաբուժական
- օրթոպեդիկ ստամատոլոգիական - ստամատոլոգիական
- օրթոդոնտիկ ստամատոլոգիական - դիետոլոգիական
- ռեպրոդուկտոլոգիական - հերմոդիալիզական
- կլինիկական դեղորայքային - բժշկական բջջաբանություն
- պլաստիկ վիրաբուժություն (ցիտոլոգիա)
- հիգիենիկ և հակահամաճարակային
ծառայություն
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների խմբում ներառվում են հետևյալ ծառայությունները`
1. Բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման նպատակով`
1.1. հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում, կոնսուլտացիաների կատարում.
1.2. սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական հետազոտությունների, փորձաքննությունների, կոնսուլտացիաների կատարում:
2. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով բուժկանխարգելիչ հիմնարկներում և վարակիչ հիվանդությունների օջախներում եզրափակիչ ախտահանման աշխատանքների կատարում:
3. Հայտերով և պայմանագրերով կանխարգելիչ ախտահանման, կրծողների ոչնչացման, միջատասպան աշխատանքների կատարում:
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններում` (հիվանդանոցներում, առողջարաններում, պրոֆիլակտորիաներում) ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց գիշերելու և բուժումն անցկացնելու համար հիվանդանոցային մահճակալների, հիվանդասենյակների, դիետիկ սննդի կենցաղային հարմարությունների տրամադրումը համարվում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում մատուցվող և ազատվում են ավելացված արժեքի հարկից: Առողջարաններում, պրոֆիլակտորիաներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու դիմաց հատուցում է համարվում առողջարանային ուղեգրերի իրացումից ստացված հասույթը: Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ անմիջականորեն չառնչվող (կամ այդ ծառայությունների համար պայմաններ չապահովող) այլ ծառայությունների (լրացուցիչ կոմունալ-կենցաղային հարմարությունների, առանձին հիվանդասենյակների, կահավորանքի, հեռուստացույցների տրամադրման և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց գանձվող լրացուցիչ գումարները չեն համարվում բժշկական օգնության և սպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց հատուցում և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով:
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններ մատուցող անձանց կողմից կենդանիների բուժման և հիվանդությունների կանխարգելման (այդ թվում` կանխարգելիչ պատվաստումների գծով) ծառայությունները չեն համարվում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով:
(5 կետը լրաց. 06.11.97 թիվ 1003, 29.05.00 թիվ 02/396 հրամաններ)
i
6. Բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):
Հիվանդ է համարվում այն անձնավորությունը, որի օրգանիզմում առկա են մեկ կամ մի քանի օրգան-համակարգերի բնականոն գործունեության խանգարումներ:
Ավելացված արժեքի հարկից ազատվում են բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բուժվող և բուժման ընթացքում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրականացնող անձինք «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին համաձայն պարտավոր են հարկից ազատված և հարկվող գործարքների (գործառնությունների) գծով վարել առանձնացված հաշվառում (այդ թվում առանձնացնելով հարկվող և հարկից ազատված ծառայությունների սակագները):
(6 կետը լրաց. 29.05.00 թիվ 02/396 հրամաններ)
(1) - Սույն հրահանգում որպես ապրանքախումբ դիտվում են «ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» և «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգիչների «0» նիշով վերջացող ծածկագրերը և այդ ապրանքախմբի ընդգրկումը նշանակում է նաև այլ նիշերով վերջացող ծածկագրերի տակ նշված ապրանքների ընդգրկում: «0-ից տարբեր նիշով վերջացող ծածկագիր նշելու դեպքում ընդունվում է միայն այդ ծածկագրի տակ նշված արտադրատեսակը (ապրանքատեսակը):
(ծանոթագրությունը լրաց. 01.02.01 թիվ 02/125 հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ
ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԻ
ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ
ՀԻԳԻԵՆԱՅԻ, ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՌԵՏԻՆԵ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ՊՈԼԻՄԵՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
1. Տարբեր տեսակի և չափի ռետինե բոլոններ
2. Տարբեր չափերի Մարտենսի վիրակապեր (բինտ)
3. Տարբեր տեսակի և չափի ռետինե ջեռակներ
4. Տարբեր տեսակի և չափի բժշկական, կենցաղային ռետինե սպունգ
5. «Կեռա» տիպի T - ձև դրենաժներ
6. Էսմարխի տիպի ռետինե արնեկանգ լարան (ժգուտ) մետաղական ճարմանդ և
շղթայիկով
7. Նույնը պլասմասաե սևեռակով և ճարմանդով
8. Տարբեր տեսակի և չափի արնեկանգ լարաններ
9. Տարբեր տեսակի և չափի ստամոքսի, սնուցող, դուոդենալ զոնդեր
10. Տրանսալային ինտուբատորներ
11. Տարբեր տեսակի և չափի կղկղանքընդունիչներ
12. Տարբեր տեսակի և չափի կոլպեյռիներներ` լատեքսից
13. Տարբեր տեսակի և չափի կատետրներ
14. Մոմլաթ բժշկական, պոլիքլորվինիլային (պլաստիկատ կոմպրեսային)
15. Փոքրիկ թասակ «ԿՌ» և կանացի միջոց անձնական նախապահպանության
(պրոֆիլակտիկայի) համար
16. Օղակ` արգանդի
17. Ռետինե օղակ և բռնիչ (դեղորայքի փաթեթների ամրացման համար)
18. Օղակ մանկական ռետինե
19. Տարբեր չափերի «Պարույր» տեսակի ներարգանդային հակաբեղմնավորիչներ
20. Ծորակներ էբոնիտե` թթվածնային բարձերի համար
21. Տարբեր չափի ռետինե շրջանաձև տակդիտներ
22. Տարբեր տեսակի և չափի ռետինե «Էսմարխի» գավաթներ
23. Տարբեր չափի մետրեյռինտերներ` լատեքսից
24. Ռետինե պարկեր երկբալոն հեղուկացրիչի (պուլվերիզատորի) համար
25. Պարկեր գազափոխանակության համար
26. Պլասմասաե պարկ և ամբար կղկղանքընդունիչի համար
27. Կաթնածծիչ ապակե կազմությամբ (թասիկով և ռեզերվուարով)
28. Տարբեր տեսակի և չափի միզընդունիչներ
29. Տարբեր տեսակի և չափի ռետինե ծայրակալներ` ձեռնափայտի, հենակի
և ոտքի պրոթեզների համար
30. Տարբեր տեսակի ռետինե բժշկական մատնոցներ
31. Տարբեր չափի ռետինե անատոմիական ձեռնոցներ
32. Տարբեր չափի ռետինե վիրաբուժական ձեռնոցներ
33. Լոգարանի համար ռետինե փչովի բարձեր
34. Թթվածնի համար տարբեր տարողության ռետինե և գործվածքային բարձեր
35. Ռետինե հիգիենիկ գոտի
36. Ցնցուղ (ռուսերեն) բժշկական նշանակության, տերմոպլաստե նյութից
37. Տարբեր տեսակի և չափի նախապահպանակ (պրեզերվատիվ)
38. Ռետինե խցաններ կաթի շշի համար
39. Տարբեր չափի ռետինե պարկ` սառույցի համար
40. Տարբեր չափի և տեսակի ռետինե պարկ` աչքի համար
41. Կաթի մանկական ծծակ
42. Փուչ ռետինե ծծակ (ռուսերեն)
43. Տարբեր տեսակի և չափի ցնցուղիչ
44. Տարբեր չափերի ռետինե տակդիր անոթ
45. Ռետինե բժշկական խողովակներ տարբեր տրամաչափի` վակումային,
դրենաժային, լսողական, արյան փոխներարկման համար և ուրիշներ
46. Ներարկիչ` ներարգանդային «Պարույր» տեսակի հակաբեղմնավորիչ մտցնելու
համար
47. Օժանդակ իրեր` բժշկական, պոլիէթիլենային
48. Պոլիէթիլենային ծորակ` «Էսմարխի» գավաթի համար
49. Պոլիէթիլենային ծայրադիր` «Էսմարխի» գավաթի համար
50. Պոլիէթիլենային ձագար թթվածնային բարձի համար
ՀԱՎԵԼՎԱԾ 2
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ
ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԻ
ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՊՐՈԹԵԶԱ-ՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Հաշմանդամային սայլակներ
2. Օրթոպեդիկ կոշիկներ
3. Պրոթեզային կոշիկներ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «29» 09 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970053