(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)
i
124.0001.070206
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12406028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
30 հունվարի 2006 թվականի N 1-05/01-Ն
i
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 616 որոշմամբ հաստատված «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման» կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Ռեզիդենտների կողմից իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին» տեղեկությունների ձևը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
2006թ. հունվարի 30-ի
N 1-05/01-Ն հրամանի
.________________________________________________________________________.
| ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Փաստաթղթի համարը |
|Ռեզիդենտների կողմից իրականացված | ---------------------------------- |
|ներդրումների և հայտարարագրված | (լրացվում է հարկային մարմնի կողմից)|
| վնասների մասին | |
|___________________________________|____________________________________|
|1. Հարկ վճարողի անվանումը | 2. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
|___________________________________|____________________________________|
|3. ՀՎՀՀ ._______________________. | 4. Հեռախոսի համարը |
|_____________________|__|__|__|__|_|____________________________________|
|5. Հաշվետու տարի | | | | | | 6. Ներկայացման ամսաթիվը |
.________________________________________________________________________.
. [1] տողում նշվում է ռեզիդենտ կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը
. [2] և [4] տողերում նշվում է ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը
. [3] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
. [5] տողում նշվում է հաշվետու տարին, որի համար ներկայացվում են տեղեկությունները
. [6] տողում նշվում է հարկային մարմին տեղեկությունների ներկայացման ամսաթիվը
Հայտնում եմ, որ հաշվետու տարվա _____________ հազ. դրամ հարկային վնասից ________ հազ. դրամ հարկային վնասը առաջացել է ռեզիդենտի կողմից 20__-20__ թվականների ընթացքում կատարված ներդրումներից (ծախսումներից):
.________________________________________________________________________.
| Հաշվետու տարվա հարկային վնասի |Հաշվետու|Նախորդ|Նախորդ|Նախորդ|
| վրա ազդող ծախսումներ` ըստ տեսակի |տարի |1-ին |2-րդ |2-րդ |
| | |տարի |տարի |տարի |
|__________________________________________|________|______|______|______|
|Հիմնական միջոցների սկզբնական (ձեռքբերման) | | | | |
|արժեք | | | | |
|__________________________________________|________|______|______|______|
|Հիմնական միջոցների վրա կապիտալ ծախսումներ | | | | |
|__________________________________________|________|______|______|______|
|Հումքի, նյութերի, արագամաշ առարկաների | | | | |
|սկզբնական (ձեռքբերման) արժեք | | | | |
|__________________________________________|________|______|______|______|
|Ոչ նյութական ակտիվների սկզբնական | | | | |
|(ձեռքբերման) արժեք | | | | |
|__________________________________________|________|______|______|______|
|Ընդամենը | | | | |
.________________________________________________________________________.
. Աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա հարկային վնասի վրա ազդող` հաշվապահական (ֆինանսական) ծախսումները, որոնք կատարվել են ռեզիդենտի կողմից հաշվետու և դրան նախորդող 3 տարիների ընթացքում (ներդրումների բացակայության դեպքում համապատասխան սյունակում լրացվում է «X»)
Կ.Տ.
Տնօրեն ________________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Գլխ. հաշվապահ ________________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Տեղեկությունները լրացվում են 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ռեզիդենտ կազմակերպությանը: