Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԵԳ ...

02.02.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.10.1997  -ից մինչեւ   02.02.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 01.02.07 թիվ 131-Ն որոշում)

i

040.0400.220997

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 1997 թ. թիվ 400

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԵԳՈՒԼ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ռեգուլ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը վերանվանել «Վեբեր» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Վեբեր» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 24-ի «Բերդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ստեղծման մասին» թիվ 487 որոշման 2-րդ կետը, 1992 թվականի հոկտեմբերի 26-ի «Բերդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության վերանվանման մասին» թիվ 530 և 1994 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 487 որոշմամբ հաստատված ժամանակավոր կանոնադրությունում փոփոխություն կատարելու մասին» թիվ 592 որոշումները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 400 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԵԲԵՐ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վեբեր» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը (այսուհետև` ձեռնարկություն) հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 24-ի «Բերդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ստեղծման մասին» թիվ 487 որոշմամբ:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է «Վեբեր» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն, կրճատ անվանումը` «Վեբեր» ՀՆՊՁ:

3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

5. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

6. Ձեռնարկության գտնվելու վայրն է` 375010, քաղ. Երևան, Հանրապետության 5:

 

II. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ձեռնարկության խնդիրներն են`

ա) ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի ու ապրանքների, այդ թվում` հատուկ տեխնիկայի, զենքի, զինամթերքի հատուկ լրակազմող (կոմպլեկտավորող) իրերի և տեխնոլոգիաների սահմանված կարգով հայթայթումը, առք ու վաճառքը, ինչպես նաև ծառայությունների մատուցումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերների կատարման ապահովումը.

գ) պատվիրատուների հայտերով, նրանց կամ իր միջոցներով, պայմանագրային հիմունքներով Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում իրականացնել`

վառելանյութերի և տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների պահեստամասերի ու նյութական այլ ռեսուրսների ներմուծումը և արտահանումը.

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների տեխնիկական և տեխնոլոգիական հագեցման, դրանց զարգացման նպատակով միջազգային համագործակցությանը մասնակցելը.

առևտրային, ֆինանսական և այլ հարցերով խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

շուկայաբանության (մարքեթինգ), միջազգային տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպումն ու դրանց մասնակցելը.

գործող օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող այլ գործունեություն:

 

III. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ձեռնարկության գույքը լրիվ տնտեսավարման իրավունքով պատկանում է ձեռնարկությանը: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:

9. Ձեռնարկության գույքի, այդ թվում` ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներն են`

ա) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված տնտեսական այլ գործունեությունից ստացված եկամուտները.

բ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու դիմաց ստացված տոկոսները.

գ) ձեռքբերման արժեթղթերից ստացված եկամուտները.

դ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.

ե) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.

զ) հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական միջոցների գոյացման այլ աղբյուրներ:

10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերը վճարելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը գտնվում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ, կազմում հաշվեկշիռ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմնին:

13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան:

14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկային հիմնարկներում իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային ու դրամարկղային բոլոր տեսակի գործունեություններն իրականացնելու համար:

15. Ձեռնարկությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համաձայնությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ու համատեղ ձեռնարկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում` ֆինանսական միջոցներ` ցանկացած տարադրամով, տնօրինում, օգտագործում է դրանք և դրանցից ստացված արդյունքը.

գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական միջոցները, բանկային հիմնարկներից և ֆինանսավարկային հաստատություններից ստանում վարկեր.

դ) ինքնուրույն պլանավորում ու կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, կատարում աշխատանքներ, մատուցում ծառայություններ, օգտվում կատարված աշխատանքի և մատուցված ծառայությունների արդյունքներից, կնքում պայմանագրեր ու կրում պատասխանատվություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.

զ) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց ու մարմինների գործողությունները, հանդես գալիս որպես հայցվոր և պատասխանող դատարանում, միջնորդ դատարանում ու պետական արբիտրաժում (տնտեսական դատարանում).

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը կնքված պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների` օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.

ը) սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չհակասող առևտրային գաղտնիք հանդիսացող տվյալների պահպանման և փոխանցման կարգը.

թ) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.

ժ) որոշում է իր աշխատողների վարձատրության ձևերը, հաստիքները, աշխատավարձի ֆոնդի և վճարման կարգը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալներն ու դրանց գները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի:

16. Ձեռնարկությունն իր տարածքները Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համաձայնությամբ վարձակալության պայմանագրերով կարող է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց:

17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Աշխատանքի վարձելու, աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:

 

IV. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են գլխավոր տնօրենը և ձեռնարկության խորհուրդը: Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը:

19. Ձեռնարկության խորհուրդը կազմված է 3 անդամից, որոնց 1/3-ը ընտրվում է աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում` բաց քվեարկությամբ, իսկ 2/3-ին նշանակում է գլխավոր տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համաձայնությամբ:

Խորհրդի որոշումները համարվում են ընդունված խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

20. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը գլխավոր տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որով սահմանվում են նրա իրավունքները, պարտավորությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները նախարարության և կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի ժամկետը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու պայմանները, պայմանագրի դադարեցման ու լուծման հիմքերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ անհրաժեշտ դրույթներ: Պայմանագրի գործունեության ժամկետը լրանալու դեպքում այն կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:

21. Ձեռնարկության գլխավոր տնօրենն իր իրավասության սահմաններում կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և պատասխանատվություն կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

Ձեռնարկության գլխավոր տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), կնքում ձեռնարկության գործունեությունից բխող պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային), տալիս լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում ձեռնարկության ու նրա ենթակայության ստորաբաժանումների հաստիքները, արձակում հրամաններ, ձեռնարկության աշխատողներին պարտադիր կատարման համար տալիս ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

22. Ձեռնարկության գլխավոր տնօրենը մինչև պայմանագրի ժամկետի լրանալը կարող է ազատվել պաշտոնից` պայմանագրում նշված հիմքերով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

23. Ձեռնարկության գլխավոր տնօրենը չի կարող միաժամանակ լինել այլ ձեռնարկության տնօրեն:

24. Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովը հետևում է խորհրդի որոշումների կատարմանը, ձեռնարկության գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության հաշվեկշիռը, մյուս փաստաթղթերը և այլ գործունեության իրականացումը:

Վերահսկիչ հանձնաժողովը ձեռնարկության ղեկավար և այլ աշխատողներից կարող է պահանջել ձեռնարկության գործունեության վերաբերյալ ցանկացած տվյալներ:

Ձեռնարկության գլխավոր տնօրենը և խորհրդի անդամները չեն կարող լինել վերահսկիչ հանձնաժողովի անդամներ:

25. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը մասնակցում է ձեռնարկության գործունեությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն իրավասու է լուծելու ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`

նախապատրաստել կոլեկտիվ պայմանագրի նախագիծը.

իր ներկայացուցիչների կամ համապատասխան արհմիությունների միջոցով բանակցություններ վարել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրերի կնքման վերաբերյալ և հաստատել կոլեկտիվ պայմանագիրը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը քննարկում և լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր հարցերը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է:

 

V. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

26. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԳԱՂՏՆԻ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.1997
N 400
Որոշում