(ուժը կորցրել է 01.08.03 թվականից` 18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)
i
(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)
010.0144.081097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«22» սեպտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.1 հոդվածով`
«Հոդված 244.1. Ահաբեկչության ակտի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ
հաղորդելը
Նախապատրաստվող պայթյունի, հրկիզման կամ մարդկանց մահվան, զգալի գույքային վնասի կամ հասարակական այլ վտանգավոր հետևանքների վտանգ առաջացնող այլ գործողությունների մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև ութսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով»:
i
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասը «243» թվից հետո լրացնել «244.1» թվով:
8 հոկտեմբերի 1997 թ.
ՀՕ-144