Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆ ...

10.02.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1998  -ից մինչեւ   10.02.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 16.01.98 թիվ 14 որոշում)

i

040.0429.061097

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«6» հոկտեմբերի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 1997 թվականի թիվ 429

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Բնակելի շենքերի ընդհանուր շահագործման սարքավորումների` վերելակների, խմելու ջրի բակային պոմպերի, և տարածքների լուսավորության համար ծախսվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Բնակելի շենքերի վերելակների և ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության համար ծախսված էլեկտրաէներգիայի վարձի վճարումը կատարում են նշված գույքի, սարքավորումների սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները:

2. Խմելու ջրի բակային պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի վարձի վճարումը կատարում են պոմպերի սեփականատերերը կամ դրանց օգտագործողները:

3. Նշված սարքավորումների ծախսած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է էլեկտրաէներգիայի հաշվառքային սարքերի միջոցով, որոնց տեղադրման հետ կապված ծախսերը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված մարմինը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.1997
N 429
Որոշում