Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.12.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.06.1994  -ից մինչեւ   17.12.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 24.10.05 ՀՕ-211-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկել հրապարակման պահից:

2. Ուժը կորցրած ճանաչել 1979 թվականի հունիսի 29-ի «Հայկական ՍՍՀ անտառային օրենսգիրքը»:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի հրապարակման պահից չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենքներում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին հակասող նորմատիվային ակտերի վերանայումն ու վերացումը:

8 հունիսի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
08.06.1994
N ՀՆ-1077-I
Որոշում