Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՎՈ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՎՈ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱ ...

12.12.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2006  -ից մինչեւ   12.12.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 22.10.13 թիվ 18-Ն հրաման)

i

112.0001.200106

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         01           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11206013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

13 հունվարի 2006 թվականի N 1-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՎՈ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀ ոստիկանությունում պատվո դատարանների կազմակերպման և գործունեության կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ոստիկանության պետի

2006թ. հունվարի 13-ի

թիվ 1-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՎՈ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ՊԱՏՎՈ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում է ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների պատվո դատարանների (այսուհետ` պատվո դատարաններ) կազմակերպման և գործունեության կարգը:

2. Պատվո դատարանները ՀՀ ոստիկանության համակարգում գործող ընտրովի մարմիններ են, որոնց նպատակն է անհատականացնել ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ծառայողներին կարգապահական տույժերի ենթարկելու հարցերը:

3. Պատվո դատարաններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով և սույն կարգով:

4. Պատվո դատարանների աշխատանքները կազմակերպում և կոորդինացնում է ստորաբաժանման ղեկավարը:

5. Պատվո դատարանները կազմակերպվում են`

- ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչություններում, վարչություններում և բաժիններում` ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտումները քննարկելու համար.

- ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի վարչություններում, Երևան քաղաքի և մարզային վարչություններում` ենթակա ստորաբաժանումների ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտումները քննարկելու համար.

- ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատություններում` ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտումները քննարկելու համար:

ՀՀ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտումները քննարկվում են ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում կազմավորված պատվո դատարանում:

6. Պատվո դատարանները կազմավորվում են հինգ անդամներից` ոստիկանության ծառայողների ընդհանուր ժողովում` բաց քվեարկությամբ:

7. Պատվո դատարանի կազմում կարող են ընտրվել տվյալ ստորաբաժանումում մեկ տարուց ոչ պակաս ծառայած ոստիկանության ծառայողները, ովքեր բնութագրվում են դրական, վայելում կոլեկտիվի հարգանքը և ունակ են իրագործել պատվո դատարանի առջև դրված խնդիրները:

8. Պատվո դատարանի կազմն ընտրելու համար ստորաբաժանման ղեկավարը հրավիրում է ստորաբաժանման միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների (այսուհետ` ոստիկանության ծառայողներ) ժողով: Ժողովը համարվում է իրավասու, եթե մասնակցում են տվյալ ստորաբաժանման ոստիկանության ծառայողների կեսից ավելին:

Ժողովի յուրաքանչյուր մասնակցի իրավունք է տրվում առաջադրել և բացարկ հայտնել ցանկացած թեկնածուի: Բացարկը բավարարելու կամ մերժելու հարցը որոշվում է ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ժողովի արդյունքների մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

9. Պատվո դատարանի կազմում ընտրված են համարվում այն թեկնածուները, ովքեր ստացել են առավել թվով ձայներ:

Պատվո դատարանի կազմում ընտրված անդամներից ժողովը բաց քվեարկությամբ ընտրում է նախագահին և նրա տեղակալին: Պատվո դատարանի քարտուղարի պարտականությունները հերթականությամբ կատարում են նրա անդամները:

Պատվո դատարանն ընտրվում է երկու տարի ժամանակով: Նշված ժամկետը լրանալուց հետո այն ընտրվում է նորից` սահմանված կարգով և նույն ժամկետով, ընդ որում, նույն անձը պատվո դատարանի անդամ կարող է անընդմեջ ընտրվել 2 անգամից ոչ ավելի:

10. Պատվո դատարանի նախագահն իրականացնում է աշխատանքների ընդհանուր ղեկավարում, հանձնարարում է պատվո դատարանի անդամներին առանձին նյութերի ուսումնասիրություն, նրանց միջև բաշխում է պարտականությունները, կազմակերպում է պատվո դատարանի գործավարությունը:

11. Պատվո դատարանի ընտրված կազմը հայտարարվում է ստորաբաժանման ղեկավարի հրամանով:

12. Պատվո դատարանի անդամն իր գործառույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կարող է ժամկետից շուտ հետ կանչվել ժողովի կողմից: Պատվո դատարանի անդամը համարվում է հետ կանչված, եթե դրա օգտին քվեարկել է ժողովի մասնակիցների մեծամասնությունը:

Հետ կանչված կամ ոստիկանությունում ծառայությունից ազատված կամ այլ ստորաբաժանում տեղափոխված պատվո դատարանի անդամի փոխարեն նոր անդամի ընտրությունը կատարվում է պատվո դատարանի անդամների ընտրության կազմակերպման համար սահմանված կարգով:

13. Պատվո դատարանի ընտրությունից մեկ տարի հետո, ինչպես նաև լիազորությունների ժամկետը լրանալիս, պատվո դատարանը պարտավոր է ժողովին ներկայացնել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն:

Պատվո դատարանի հաշվետվությունը քննարկելու նպատակով ստորաբաժանման ղեկավարը հրավիրում է ժողով:

Ժողովի կողմից կայացված որոշման մեջ նշվում է պատվո դատարանի գործունեության գնահատականը:

 

II. ՊԱՏՎՈ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Պատվո դատարանում քննարկվում են ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների փաստերով կատարված ծառայողական քննությունների նյութերը կամ ոստիկանության ծառայողի կողմից «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված էթիկայի կանոնների խախտումները հիմնավորող նյութերը:

15. Պատվո դատարանում ոստիկանության ծառայողի կողմից կատարված կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտումները հիմնավորող նյութերը քննարկելու համար հիմք է հանդիսանում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (այսուհետ` պաշտոնատար անձ) որոշումը:

Պատվո դատարանում ոստիկանության ծառայողի հարցը քննարկելու որոշումը պաշտոնատար անձն ընդունում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի հիմքերով` ոստիկանության ծառայողի պատասխանատվությունն անհատականացնելու նկատառումներից ելնելով:

16. Պատվո դատարանը քննարկումն իրականացնում է ծառայողական քննության կամ էթիկայի կանոնների խախտումները հիմնավորող նյութերը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում:

17. Պատվո դատարանի նիստում քննարկմանը նախորդում է ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությունը, որն իրականացնում է պատվո դատարանի նախագահը կամ նրա հանձնարարությամբ պատվո դատարանի անդամներից մեկը:

18. Կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի (այսուհետ` մեղադրվող ոստիկանության ծառայող) ներկայությունը պատվո դատարանի նիստին պարտադիր է, որը հրավիրվում է պատվո դատարանի նախագահի կողմից, ստորաբաժանման ղեկավարի միջոցով: Նիստին կարող են հրավիրվել մեղադրվող ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը և այլ անձինք:

19. Պատվո դատարանի նիստը վարում է նախագահը կամ նրա տեղակալը, նրանց բացակայության դեպքում նիստը հերթականությամբ վարում են պատվո դատարանի անդամները:

Նիստը կայանում է, եթե ներկա են պատվո դատարանի անդամների կեսից ավելին:

Պատվո դատարանում որոշումը ընդունվում է տվյալ նիստին մասնակցող պատվո դատարանի անդամների ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ` պատվո դատարանի անդամների վրա կողմնակի ներգործության բացառությամբ: Եթե ձայները կիսվել են, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է մեղադրվող ոստիկանության ծառայողի համար:

20. Պատվո դատարանի նախագահողը կամ անդամները չեն կարող մասնակցել պատվո դատարանի նիստին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ավարտով: Այս դեպքում նրանք պարտավոր են հայտարարել ինքնաբացարկ: Բացարկ կարող է հայտնել նաև նյութերի քննարկմանը ներգրավված նիստի մասնակիցներից յուրաքանչյուրը:

Բացարկը կամ ինքնաբացարկը բավարարելու կամ չբավարարելու մասին որոշումն ընդունվում է պատվո դատարանի այն կազմով, որը քննարկում է տվյալ նյութը:

21. Պատվո դատարանի նիստը սկսվում է ծառայողական քննության եզրակացության ընթերցմամբ: Քննարկման ընթացքում պարզաբանվում են թույլ տրված կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտման շարժառիթները, ուսումնասիրվում են մեղադրվող ոստիկանության ծառայողի անձնական և գործնական հատկանիշները, նկատի է առնվում նաև, թե ինչպես է վերջինս որակում իր արարքը և ինչ հետևություններ ու եզրահանգումներ է արել:

22. Պատվո դատարանի նիստը քարտուղարի կողմից արձանագրվում է, որը ստորագրում են նախագահողը, անդամները և քարտուղարը:

Քննարկման արդյունքներով պատվո դատարանը կայացնում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումներից որևէ մեկը, որոնք ծառայողական քննություն նշանակած անձի համար ունեն խորհրդատվական նշանակություն:

Կայացված որոշումը ծառայողական քննության կամ էթիկայի կանոնների խախտումները հիմնավորող նյութերի հետ միասին ուղարկվում է ծառայողական քննություն նշանակած անձին, իսկ պատվո դատարանի նիստի արձանագրությունն ու որոշման պատճենը պահվում են այն ստորաբաժանման քարտուղարությունում, որին կից ստեղծված է պատվո դատարանը:

23. Պատվո դատարանի որոշումը կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
13.01.2006
N 1-Ն
Հրաման