(ուժը կորցրել է 10.09.12 թիվ 833-Ն հրաման)
i
110.0004.160106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 01 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 հունվարի 2006 թվականի N 04-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
21-ի N 556-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները /հավելվածը կցվում է/:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպելու կարգի մի քանի ենթակետերի կասեցման մասին» N 556-Մ հրամանը:
3. Հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ն. Ղուկասյանին:
Հաստատված է
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
10.01.2006թ.
N 04-Ն հրամանով
------- Ս. Երիցյան
Չափորոշիչներ
Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական
քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի
Սույն չափորոշիչները նպատակ ունեն լրացուցիչ կանոնակարգման ենթարկելու 9-րդ դասարանցիներին էքստեռն կարգով փոխադրական քննություններին թույլատրելու ՀՀ ԿԳ նախարարի 17.01.2000թ. N 08-Մ հրամանով հաստատված կարգի համաձայն իրականացվող գործընթացը:
Այդ նպատակով ԿԳ նախարարությունում նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի համար սահմանվում են հարցազրույցի անցկացման հետևյալ չափորոշիչները.
1. Հարցազրույցը ընդգրկում է հարցեր հանրակրթական դպրոցի տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլաններով 9-րդ և 10-րդ դասարանների /10-րդ դասարանի 1-ին կիսամյակի/ առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութից:
2. Հարցերի թվաքանակը չի կարող գերազանցել 20-ը, ընդ որում` հետևյալ հարցերի երաշխավորված բաշխմամբ:
._____________________________________________.
| N | ՈՒսումնական առարկաներ | Հարցերի թիվը |
|_____|________________________|______________|
| 1. | Հայոց լեզու | 3 |
| 2. | Գրականություն | 2 |
| 3. | Ռուսաց լեզու | 1 |
| 4. | Օտար լեզու | 1 |
| 5. | Հանրահաշիվ | 1 |
| 6. | Երկրաչափություն | 1 |
| 7. | Աշխարհագրություն | 1 |
| 8. | Պատմություն | 2 |
| 9. | Իրավունք | 1 |
| 10. | Ինֆորմատիկա | 1 |
| 11. | Ֆիզիկա | 2 |
| 12. | Աստղագիտություն | 1 |
| 13. | Քիմիա | 1 |
| 14. | Կենսաբանություն | 1 |
| 15. | Նախնական զինվոր. պատ. | 1 |
._____________________________________________.
3. Տրվող հարցերը պետք է ունենան դասագրքերում առկա հստակ պատասխաններ և պետք է ստուգեն աշակերտի առարկայական գիտելիքները, տրամաբանելու, վերլուծելու, համադրելու կարողությունները:
4. Հարցազրույցի արդյունքում առնվազն 11 հարցին դրական պատասխան տված աշակերտներին թույլատրվում է մասնակցել էքստեռն քննություններին:
5. Հարցերը և դրանց տրված պատասխանները արձանագրվում են: