Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆ ...

09.03.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.2006  -ից մինչեւ   09.03.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 07.02.13 թիվ 117-Ն որոշում)

i

040.0057.040206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2006 թվականի N 57-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ծառայողներին առողջական եզրակացություն տալիս են`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (ԿՌԲՀ).

բ) հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը,

գ) կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողովը,

դ) հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովը,

ե) զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները:

Փրկարարական ծառայողներին բժշկական փորձաքննության հարցերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին ենթարկվում են հոսպիտալային և կենտրոնական պոլիկլինիկայի հանձնաժողովները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումները փրկարարական ծառայողների բժշկական փորձաքննության հարցերում վերջնական են:

Իրենց գործունեության մեջ փորձաքննության մարմինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:

2. Փրկարարական ծառայողները սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովներ ուղեգրվում են Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի լիազորած պաշտոնատար անձի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2006
N 57-Ն
Որոշում