(ուժը կորցրել է 23.04.13 թիվ 129-Ն որոշում)
i
(ուժը կորցրել է 28.09.07 թիվ 389-Ն որոշում)
600.0213.291205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005495
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2005 թվականի N 213-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Երևան քաղաքի Սարի թաղի 3-25-րդ, Լեփսիուսի 6-րդ, Ներքին Չարբախի 2-րդ, Յան Ռայնիսի, Գոգոլի, Մ. Ավետիսյան, Դրոյի փողոցների, Սարկավագի փողոցի բարձրահարկ շենքերի, Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու համար, Զովունի գյուղում և Քանաքեռավանի համայնքներում սույն որոշման հավելվածի 2-րդ կետը կիրառել 2005 թվականի հունվարի 1-ից:
Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Եղվարդ քաղաքում, Ջրաշեն, Մուշական, Գառնի և Խարբերդ գյուղերում սույն որոշման հավելվածի 2-րդ կետի կիրառման ժամկետին կանդրադառնա 2006 թվականի հունիս ամսին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: