Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳԻՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.07.1969  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

i

ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ
ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

 

Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը և այն կիրարկության մեջ դնել 197Օ թվականի հունվարի 1-ից:

i

Հոդված 2. Սահմանել, որ «ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքները հաստատելու մասին» ԽՍՀՄ 1968 թվականի հունիսի 27-ի օրենքի 2 հոդվածի համաձայն ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 54 հոդվածով դատական կարգի մասին նախատեսված կանոնը` երեխայի հայր ճանաչել այն անձին, որի հետ մայրը հետ մայրը ամուսնության մեջ չի գտնվել, կիրառվում է Հիմունքները կիրարկության մեջ դրվելուց, այն է`1968 թվականի հոկտեմբերի 1-ին և նրանից հետո ծնված երեխաների նկատմամբ:

i

Հոդված 3. Հիմունքները կիրարկության մեջ դրվելուց առաջ, այսինքն մինչև 1968 թվականի հոկտեմբերի 1-ը միմյանց հետ ամուսնության մեջ չգտնվող անձերից ծնված երեխաների նկատմամբ հայրությունը կարող է որոշվել երեխայի մոր ու իրեն երեխայի հայր ճանաչող անձի համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան, անգործունակ ճանաչվելու, ծնողական իրավունքներից զրկվելու, ինչպես նաև նրա բնակավայրը պարզելը անհնարին լինելու դեպքում հայրությունը կարող է ճանաչվել հոր դիմումի հիման վրա: Այն անձի մահվան դեպքում, որի խնամքին գտնվել է երեխան և որը իրեն համարել է երեխայի հայրը, նրա կողմից իրեն հայր ճանաչելու փաստը կարող է հաստատվել դատական կարգով: Ծնողների համատեղ դիմումի կամ երեխայի հոր դիմումի կամ հայրության ճանաչման փաստը հաստատելու մասին դատարանի որոշման հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է համապատասխան գրանցում և հոր մասին գրառում է մտցվում երեխայի ծննդյան վկայականի մեջ:

Չափահաս անձանց նկատմամբ հայրության հաստատումը թույլ է տրվում միայն նրանց համաձայնությամբ:

Հոդված 4. Սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված կարգով հայրությունը որոշվելու դեպքում երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ ամուսնության մեջ գտնված անձերից ծնված երեխաները:

i

Հոդված 5. Հիմունքները կիրարկության մեջ դրվելուց առաջ ծնված երեխայի մոր, նրա խնամակալի (հոգաբարձուի), ինչպես նաև հենց իր` երեխայի դիմումով, եթե նա չափահաս է դարձել, ծնունդների գրանցման մատյանում և երեխայի ծննդյան վկայականի մեջ երեխայի հոր մասին գրառում է կատարվում ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված կարգով:

Հոդված 6. Պահպանել ամուսնության մեջ չգտնվող մոր` օրենսդրությամբ սահմանված պետական նպաստը ստանալու իրավունքը իր ծնած երեխայի խնամքի ու դաստիարակության համար, ինչպես նաև նրա երեխային մանկական հիմնարկում տեղավորելու նրա իրավունքը, որպեսզի երեխան պահվի ու դաստիարակվի ամբողջովին պետության հաշվին, եթե երեխայի հայրը չորոշվի օրենքով նախատեսված կարգով:

i

Հոդված 7. Մինչև ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի հուլիսի 8-ի հրամանագրի հրատարակումը փաստորեն ամուսնական հարաբերությունների մեջ գտնված անձինք կարող են իրենց հարաբերությունները ձևակերպել ամուսնությունը գրանցելու միջոցով, նշելով փաստական համատեղ կյանքի ժամանակամիջոցը:

Ամուսիններից մեկի մահվան դեպքում փաստական ամուսնական հարաբերությունները կարող են հաստատվել դատարանով, եթե այդ հարաբերությունները ծագել են մինչև 1944 թվականի հուլիսի 8-ը և շարունակվել են մինչև ամուսիններից մեկի մահը:

Հոդված 8. Հանձնարարել ՀՀ Գերագույն խորհուրդը նախագահությանը` սահմանել ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը կիրարկության մեջ դնելու կարգը և ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը:

 

 

pin
ՀՀ 18.07.1969
օրենք