(ուժը կորցրել է 26.04.12 թիվ 68-Ն հրաման)
i
106.0209.201205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605479
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 նոյեմբերի 2005 թվականի N 209-Ն
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 668-Ա որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի զննման կտրոնի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գյուղատնտեսական տեխնիկայի զննման կտրոնի չափսը 100մմx100մմ է:
3. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին`
ա/ յոթնօրյա ժամկետում սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համաձայն` ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման.
բ/ հսկողություն սահմանել սույն հրամանի 1-ին կետով հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կտրոնի հաշվառման և կիրառման նկատմամբ:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 17-ի
N 209-Ն հրամանի
Ձև
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ
ԿՏՐՈՆ
ՄՏԶ-80 տրակտորի պատկերը
N 00 0000
Մակնիշը _____________Պ.Հ._____________________
(սերիա, համար) Գործարանային համարը _________________________
Շարժիչի համարը _______________________________
Արտադրության տարեթիվը _______________________
Տեխնիկական վկայագիր _________________________
(սերիա, համար) Հերթական զննում________________________200_ թ.
Պետական տեսուչ ______________________________
«___»______________200__ թ.
Կ.Տ.