(ուժը կորցրել է 13.07.06 թիվ 987-Ն որոշում)
i
040.2146.211205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2146-Ն
i
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) չվաստակած ապահովագրավճարների պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 2 հավելվածի,
գ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հաշվարկման ձևը` 2 և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` համաձայն N 3 հավելվածի,
դ) կյանքի ապահովագրության պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 4 հավելվածի,
ե) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական պահուստների չափի մասին հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» N 368 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2146-Ն որոշման
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են ոչ կյանքի և կյանքի ապահովագրություն իրականացնողների կողմից ձևավորվող ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման հիմնական սկզբունքները և հաշվարկման մեթոդները:
2. Ապահովագրական ընկերություններն ապահովագրության պայմանագրերով (վկայագրերով) ստանձնած պարտավորությունների (ապահովագրական հատուցումների և ապահովագրական գումարների վճարման) կատարման նպատակով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն պարտավոր են ձևավորել ապահովագրական պահուստներ:
3. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունները պարտավոր են ձևավորել պահուստների հետևյալ տեսակները`
ա) չվաստակված ապահովագրավճարների պահուստներ,
բ) պահանջների (վնասների) պահուստներ`
ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստներ,
տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստներ:
4. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունները կարող են նաև ձևավորել լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցված օրենքով նախատեսված ապահովագրական պահուստների այլ տեսակներ:
5. Ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) չվաստակված ապահովագրավճարների պահուստն իրենից ներկայացնում է յուրաքանչյուր ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի (վկայագրի) գծով հաշվարկված չվաստակված ապահովագրավճարների պահուստների հանրագումարը (N 2 հավելված): Յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի (վկայագրի) գծով չվաստակված ապահովագրավճարների պահուստը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՉԱi = Աi * ՉՕi/ՊՕi,
որտեղ`
ՉԱi-ն` չվաստակված ապահովագրավճարի պահուստի գումարն է` ըստ i-րդ պայմանագրի (վկայագրի),
Ա-ն` i-րդ պայմանագրով (վկայագրով) նախատեսված (հաշվեգրված) ամբողջ ապահովագրավճարի չափն է, նվազեցված տվյալ պայմանագրի համար ընկերության կողմից վճարման ենթակա և (կամ) արդեն վճարված կոմիսիոն վճարների չափով,
ՉՕi-ն` i-րդ պայմանագրի (վկայագրի) դեռևս չլրացած օրերի թիվն է,
ՊՕi-ն` i-րդ պայմանագրի (վկայագրի) գործողության ժամկետն է:
6. Պահանջների (վնասների) պահուստը հանդիսանում է ապահովագրողին ներկայացված, սակայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ դեռևս չվճարված պահանջների պահուստի և տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հանրագումարը:
7. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստները հաշվարկվում են ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված, օրինական պահանջների վճարվելիք գումարների արժեքը կանխատեսելով` ներառելով այդ պահանջները կարգավորելու համար անհրաժեշտ գումարները: Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստի մեծությունը պետք է հիմնված լինի այդ պահանջները կարգավորելու համար ապահովագրողի կողմից վճարվելիք գումարների (հատուցումների) նախնական հաշվարկի վրա, որը պետք է լինի ողջամիտ և հիմնավոր:
8. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստը (ՏՉՊ) նախատեսված է այն պարտավորությունների կատարման, ինչպես նաև ապահովագրողին ներկայացվող պահանջների (վնասների) կարգավորման ծախսերի ապահովման համար, որոնք առաջացել են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի հետևանքով և որոնց տեղի ունենալու փաստի վերաբերյալ ապահովագրության պայմանագրի համաձայն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև հաշվետու ամսաթիվն ապահովագրողին չի հայտնվել:
8.1. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծությունը մինչև 2 տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար հաշվարկվում է`
ա) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարին,
բ) հաշվետու և դրան նախորդած 3 եռամսյակների ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
8.2. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծությունը 2 և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակին նախորդող 8 եռամսյակների փորձի հիման վրա, որպես փաստացի տեղի ունեցած, սակայն ապահովագրողին տվյալ եռամսյակում չներկայացված պահանջների միջին մեծություն (N 3 հավելված):
9. Ապահովագրողները ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի (վկայագրի) գծով հաշվարկված չվաստակած ապահովագրավճարների պահուստները և ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստները կարող են նվազեցնել ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրողների մասնակցության բաժնի չափով:
9.1. Չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողների մասնակցության բաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԲՎi = ԱՊi * (ԱՎi - ԿՊi)/ ՀԱi,
որտեղ`
ԲՎi-ն` i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրողների մասնակցության բաժինն է,
ԱՊi-ն` i-րդ պայմանագրի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների պահուստի մեծությունն է,
ԱՎi-ն` i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրությանը հաշվեգրված ապահովագրավճարի չափն է,
ԿՊi-ն` i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրողից ստացված (ստացվելիք) կոմիսիոն պարգևավճարի չափն է,
ՀԱi-ն` i-րդ պայմանագրի գծով հաշվեգրված ապահովագրավճարի չափն է:
9.2. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստում վերաապահովագրողների մասնակցության բաժինը վերաապահովագրողի կողմից և մարման ենթակա գումարների (հատուցումների) մասն է:
10. Կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի (վկայագրի) գծով կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունը պարտավոր է ձևավորել պահուստ, որի մեծությունը պետք է առնվազն հավասար լինի այդ պայմանագրի դիմաց փաստացի մուտք եղած ապահովագրավճարների չափին: Եթե կյանքի ապահովագրության որևէ վկայագրի գծով ձևավորված պահուստի մեծությունը բացասական է, ապա այդ մեծությունը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու նպատակով պետք է հավասարեցվի զրոյի:
11. Կյանքի ապահովագրության պահուստների մեծությունը կարող է որոշվել հետևյալ բանաձևով`
Պկj = Պս * (100 + 0,25 * Գտ)/100 + Ահ. (100 + 0,125 * Գտ)/100 - Ագ
որտեղ`
Պկj-ն` հաշվետու ամսաթվի դրությամբ կյանքի ապահովագրության պահուստների մեծությունն է` j-րդ պայմանագրով,
j-ն` կյանքի ապահովագրության գործող պայմանագիրն է,
Պս-ն` կյանքի ապահովագրության պահուստների մեծությունն է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվետու ամսաթվի դրությամբ,
Ահ-ն` հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրության պայմանագրով (վկայագրով) նախատեսված ապահովադրի կողմից վճարման ենթակա ապահովագրավճարների չափն է,
Գտ-ն` տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափն է` տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերության ցուցանիշ` ելնելով ապահովագրության պայմանագրի տևողությունից` համապատասխանաբար կիրառելով տվյալ պահին շրջանառության մեջ գտնվող կարճաժամկետ, միջին ժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի տոկոսադրույքները (պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում նախորդ օրվա դրությամբ ձևավորված միջին տոկոսադրույք),
Ագ-ն` հաշվետու ժամանակաշրջանում վճարված ապահովագրական գումարների մեծությունն է` j-րդ պայմանագրով:
Կյանքի ապահովագրության պահուստի մեծությունը հաշվարկվում է որպես կյանքի ապահովագրության բոլոր պայմանագրերի (վկայագրերի) գծով հաշվարկված ապահովագրական պահուստի հանրագումար (N 4 հավելված):
Տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը կցվում են N 4 հավելվածի համաձայն կատարված հաշվարկներին:
12. Ապահովագրողի կյանքի ապահովագրության պահուստների մեծությունը կարող է նվազեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրություն իրականացնողի, իսկ համատեղ ապահովագրության դեպքում` մյուս ապահովագրողի կողմից ստանձնած պարտավորության (վճարվելիք ապահովագրական գումարի) չափով` պայմանով, որ նրանց կողմից այդ պարտավորությունների կատարման համար ձևավորված են համարժեք պահուստներ:
13. Ապահովագրողը կարող է ապահովագրական պահուստների հաշվարկն իրականացնել իր ապահովագրական ռիսկերը վերաապահովագրող` լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրություն իրականացնողի օգնությամբ:
14. Ապահովագրական պահուստների հաշվարկման համար ապահովագրողը լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է կիրառել որևէ ակտուարի կամ ակտուարական ընկերության կողմից հաստատված համապատասխան մեթոդաբանություն:
15. Լիազորված պետական կառավարման մարմինը սույն կարգի 4-րդ և 14-րդ կետերով նախատեսված համաձայնությունը կամ համաձայնություն չտալու վերաբերյալ առարկությունը տալիս է ներկայացվող փաստաթղթերը սահմանված կարգով մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետում գրավոր չպատասխանելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:
16. Ապահովագրողը պետք է իր մոտ պահպանի սույն կարգում նշված համապատասխան հավելվածների համաձայն կատարված ապահովագրական պահուստների հաշվարկները:
17. Ապահովագրողն օրենքով սահմանված ժամկետներում ֆինանսական հաշվետվությունների հետ միասին լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում ապահովագրական պահուստների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի տեղեկատվություն հաշվետու օրվա դրությամբ ձևավորված ապահովագրական պահուստների չափի մասին` համաձայն N 5 հավելվածի:
18. Ապահովագրական պահուստներին համարժեք միջոցների տեղաբաշխումը կարգավորվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2146-Ն որոշման
Ձև
ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________
|Ապահովագրության|Պայմանագրով |Պայմանագրի |Պայմանագրի |Պայմանագրի |
|պայմանագիրը |(վկայագրով) |(վկայագրի) |(վկայագրի) |(վկայագրի) |
|(վկայագիրը), |նախատեսված |գործողության|ուժի մեջ |դեռևս |
|տեսակը, համարը |ամբողջ |ժամկետը |մտնելու պահից |չլրացած |
| |ապահովագրավճարի|(օրերով) |մինչև հաշվետու|օրերի թիվը |
| |չափը | |ամսաթիվն ընկած |5=(3-4) |
| | | |ժամանակահատվածը| |
| | | |(օրերով) | |
|_______________|_______________|____________|_______________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_______________|_______________|____________|_______________|___________|
|1. | | | | |
|_______________|_______________|____________|_______________|___________|
|2. | | | | |
|_______________|_______________|____________|_______________|___________|
|... | | | | |
|_______________|_______________|____________|_______________|___________|
|Ընդամենը | | - | - | - |
._________________________________________________________________________
.________________ .____________________________________.
|Ապահովագրության| |ՀՀ օրենսդրության |Չվաստակած |
|պայմանագիրը | |համաձայն չվաստակված|ապահովագրավճարի |
|(վկայագիրը), | |ապահովագրավճարների |չափը 7=(2*5/3)-6|
|տեսակը, համարը | |պահուստից կատարվող | |
| | |նվազեցումների չափը | |
|_______________| |___________________|________________|
| 1 | | 6 | 7 |
|_______________| |___________________|________________|
|1. | | | |
|_______________| |___________________|________________|
|2. | | | |
|_______________| |___________________|________________|
|... | | | |
|_______________| |___________________|________________|
|Ընդամենը | | | |
.________________ _____________________________________.
_________________________________________________________________________
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2146-Ն որոշման
Ձև
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՏՉՊ) ՀԱՇՎԱՐԿ` 2 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________
|Ապահովագրական | Ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու ժամանակաշրջանը|
|պատահարի տեղի |_________________________________________________________|
|ունենալու | |հաշվետու |հաշվետու |հաշվետու |հաշվետու |հաշվետու |
|ժամանակաշրջանը| |եռամսյակ |եռամսյակին|եռամսյակին|եռամսյակին|եռամսյակին |
| | | |նախորդող |նախորդող |նախորդող |նախորդող |
| | | |եռամսյակ |երկրորդ |երրորդ |չորրորդ |
| | | | |եռամսյակ |եռամսյակ |եռամսյակ |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
| 1 |2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |ա | | - | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |բ | | | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|երկրորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |գ | | | | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|երրորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |դ | | | | | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|չորրորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |ե | | | | | |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|հինգերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |զ | | | | | |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|վեցերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |է | | | | | |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|յոթերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Հաշվետու |ը | | | | | |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|ութերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|Ընդամենը |թ |գումարը |գումարը |գումարը |գումարը |գումարը |
| | |ա3-ից ը3 |բ4-ից ը4 |գ5-ից ը5 |դ6-ից ը6 |ե7-ից ը7 |
|______________|__|_________|__________|__________|__________|___________|
|ՏՉՊ-ի |ժ | - | - | - | - | - |
|մեծությունը | | | | | | |
._________________________________________________________________________
.______________. .____________________________________.
|Ապահովագրական | | Ապահովագրական պատահարի մասին |
|պատահարի տեղի | | տեղեկանալու ժամանակաշրջանը |
|ունենալու | |____________________________________|
|ժամանակաշրջանը| | |հաշվետու |հաշվետու |հաշվետու |
| | | |եռամսյակին|եռամսյակին|եռամսյակին |
| | | |նախորդող |նախորդող |նախորդող |
| | | |հինգերորդ |վեցերորդ |յոթերորդ |
| | | |եռամսյակ |եռամսյակ |եռամսյակ |
|______________| |__|__________|__________|___________|__________.
| 1 | |2 | 8 | 9 | 10 | 11 |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |ա | - | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |բ | - | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|երկրորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |գ | - | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|երրորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |դ | - | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|չորրորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |ե | - | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|հինգերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |զ | | - | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|վեցերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |է | | | - | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|յոթերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Հաշվետու | |ը | | | | - |
|եռամսյակին | | | | | | |
|նախորդող | | | | | | |
|ութերորդ | | | | | | |
|եռամսյակ | | | | | | |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|Ընդամենը | |թ |գումարը |գումարը | ը10 |գումարը |
| | | |զ8-ից ը8 |է9-ի և ը9| |թ3-ից թ10 |
|______________| |__|__________|__________|___________|__________|
|ՏՉՊ-ի | |ժ | - | - | - |թ11/8 |
|մեծությունը | | | | | | |
._______________ ._______________________________________________.
_________________________________________________________________________
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2146-Ն որոշման
Ձև
ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Ապահովագրության|Նախորդ |Նախորդ հաշվետու |Հաշվետու |Հաշվետու |
|պայմանագրերը |հաշվետու |ժամանակաշրջանում|ժամանակա- |ժամանակա- |
|(վկայագրերը) |ժամանակա- |տվյալ տեսակի |շրջանում |շրջանում տվյալ |
| |շրջանի |կյանքի |ապահովա- |տեսակի կյանքի |
| |հաշվետու |ապահովագրության |գրության |ապահովագրության|
| |ամսաթվի |սակագների |պայմանագրով |սակագների |
| |դրությամբ |հաշվարկման |(վկայագրով) |հաշվարկման |
| |կյանքի |ժամանակ |նախատեսված |ժամանակ |
| |ապահովա- |ներդրումների |ապահովադրի |ներդրումների |
| |գրության |եկամտաբերության |կողմից |եկամտաբերության|
| |պահուստների|տարեկան |վճարման |տարեկան |
| |մեծությունը|նորմատիվային |ենթակա |նորմատիվային |
| | |չափը` տոկոսային |ապահովա- |չափը` տոկոսային|
| | |արտահայտությամբ |գրավճարների |արտահայտությամբ|
| | | |չափը | |
|_______________|___________|________________|____________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_______________|___________|________________|____________|_______________|
|1. | | | | |
|_______________|___________|________________|____________|_______________|
|2. | | | | |
|_______________|___________|________________|____________|_______________|
|... | | | | |
|_______________|___________|________________|____________|_______________|
|Ընդամենը | | | | |
._________________________________________________________________________.
.________________ ._______________________________________________________.
|Ապահովագրության| |Հաշվետու |ՀՀ օրենսդրության |Հաշվետու ամսաթվի |
|պայմանագրերը | |ժամանակաշրջանում|համաձայն կյանքի |դրությամբ կյանքի |
|(վկայագրերը) | |վճարված |ապահովագրության |ապահովագրության |
| | |ապահովագրական |պահուստից կատարվող |պահուստների |
| | |գումարների |նվազեցումների չափը |մեծությունը |
| | |մեծությունը | |(8)=(2)*(100+0.25 |
| | | | |*(3))/100+(4)*(100|
| | | | |+0,125*(5))/100- |
| | | | |-(6)-(7) |
|_______________| |________________|___________________|__________________|
| 1 | | 6 | 7 | 8 |
|_______________| |________________|___________________|__________________|
|1. | | | | |
|_______________| |________________|___________________|__________________|
|2. | | | | |
|_______________| |________________|___________________|__________________|
|... | | | | |
|_______________| |________________|___________________|__________________|
|Ընդամենը | | | | |
.________________ ________________________________________________________.
_________________________________________________________________________
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2146-Ն որոշման
Ձև
____________________________________________________________
(ընկերության անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
ժամանակաշրջանը _____________________
._________________________________________________________________________.
| ա. Չվաստակված ապահովագրավճարի պահուստ |Ապահովագրական|
| |պահուստի չափը|
| |(հազ. դրամ) |
|___________________________________________________________|_____________|
|1. | Ոչ կյանքի ապահովագրություն | |
|____|______________________________________________________|_____________|
|1.1.| | |
|____|______________________________________________________|_____________|
|... | | |
|____|______________________________________________________|_____________|
| | Հանրագումարը | |
|___________________________________________________________|_____________|
| բ. Պահանջների (վնասների) պահուստ | |
|___________________________________________________________|_____________|
|1. | | |
|____|______________________________________________________|_____________|
|1.1.| | |
|____|______________________________________________________|_____________|
|... | | |
|____|______________________________________________________|_____________|
| | Հանրագումարը | |
|___________________________________________________________|_____________|
| - Ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների | |
| պահուստներ | |
|___________________________________________________________|_____________|
|1. | Ոչ կյանքի ապահովագրություն | |
|____|______________________________________________________|_____________|
|1.1.| | |
|____|______________________________________________________|_____________|
|... | | |
|____|______________________________________________________|_____________|
| | Հանրագումարը | |
|___________________________________________________________|_____________|
| - Տեղի ունեցած, սակայն դեռևս չներկայացված պահանջների | |
| պահուստներ | |
|___________________________________________________________|_____________|
|1. | Ոչ կյանքի ապահովագրություն | |
|____|______________________________________________________|_____________|
|1.1.| | |
|____|______________________________________________________|_____________|
|... | | |
|____|______________________________________________________|_____________|
| | Հանրագումարը | |
|___________________________________________________________|_____________|
| գ. Այլ պահուստներ (ըստ տեսակների) | |

| Կյանքի ապահովագրության պահուստներ | |
|___________________________________________________________|_____________|
|2. | Կյանքի ապահովագրություն | |
|____|______________________________________________________|_____________|
|2.1.| | |